Էգեյան Ավիաուղիներ Էգեյան Ավիաուղիներ

Էգեյան Ավիաուղիներ

Էգեյան Ավիաուղիները Հունաստանի ազգային ավիափխադրողն է: Այն հունական ամենամեծ ավիաընկերությունն է՝ իր ուղեւորների ընդհանուր թվով, սպասարկող ուղղությունների քանակով եւ նավատորմի չափով: «Սթար Ավիաընկերությունների Դաշինք»-ի անդամ է 2010 թվականի հունիսից: Էգեյան Ավիաուղիները կանոնավոր եւ չարտերային չվերթներ է իրականացնում Աթենքից եւ Սալոնիկից Հունաստանի տարբեր ուղղություններով, ինչպես նաեւ՝ եվրոպական և մերձավորարեւելյան մի շարք ուղղություններով: Նրա գլխավոր հանգույցներն են Աթենքի միջազգային օդանավակայանը, Սալոնիկի Մակեդոնիա միջազգային օդանավակայանը եւ Կիպրոսի Լառնակա միջազգային օդանավակայանը: Ավիաընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Աթենքի Կիֆիսիայ արվարձանում։

 Էգեյան Ավիաուղիների թռիչքների ցանցը ներառում է կարճ եւ միջին հեռահարության Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի 44 երկրների շուրջ 100 ներքին եւ միջազգային ուղղություններ ուղղություններ: Թռիչքները իրականացվում են ամենաերիտասարդ եւ արդիական օդային նավատորով: Այժմ Էգեյան Ավիաուղիներ շահագործում է աբողջությամբ Էյրբաս ինքնաթիռներից բաղկացած նավատորմ, որը ներկայումս ներառում է 65 ինքնաթիռ:

 Էգեյան Ավիաուղիների կարգախոսներն են՝ «Բացահայտե՛ք Ձեր Հունաստանը» եւ «Հեռավոր այն ամենի համար, ինչը ցանկանում եք մոտեցնել»:

2018 թվականի հունիսին հայտարարվեց Հունաստանի ամենամեծ մասնավոր ներդրման մասին. 5 միլիարդ դոլար արժողությամբ Էյրբասի Ա320neo ընտանիքի 42 նոր սերնդի ինքնաթիռների պատվեր։

Էգեյան Ավիաուղիների նավատորմը բաղկացած է 47 Էյրբաս Ա320 եւ 18 Էյրբաս Ա321: Ավիաընկերության նավատորմի յուրաքանչյուր ինքնաթիռ համալրված է անվտանգության նորագույն եւ ամենաբարդ համակարգերով, ներառյալ TCAS (Ճանապարհային բախումներից խուսափելու համակարգ) եւ TAWS (Տարածքի իրազեկման եւ նախազգուշացման համակարգ): Նաեւ ընկերությունըը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին եւ մշտապես թարմացումներ է կատարում աղմուկը նվազեցնելու, արտանետումների եւ վառելիքի սպառման ուղղությամբ:

2013 թվականի հոկտեմբերի 23-ին Էգեյան Ավիաուղիները ձեռք բերեց Olympic Air-ը. արդյունքում ուղեւորներին սկսեցին տրամադրվել թռիչքների հաճախականություն եւ կապ, ինչպես նաեւ բարելավված հասանելիություն դեպի հունական մոտիկ եւ հեռավոր կղզիներ: Երկու փոխադրողներն էլ շարունակում են գործել առանձին ապրանքանիշերով։ Բացի այդ, Էգեյան Ավիաուղիները մասնակցել է Կիպրոսի ազգային ավիափոխադրող Կիպրոս Էյրվեյզի սեփականաշնորհման մրցույթի եզրափակիչ փուլին։ Կիպրոս Էյրվեյզի սնանկացումից հետո Էգեյան Ավիաուղիները հիմնեց կենտրոն Լառնակայի օդանավակայանում՝ այդպիսով սկսելով կանոնավոր չվերթներ դեպի կղզի եւ հակառակ ուղղությամբ, նաեւ տարբեր ուղղություններով՝ լրացնելով Կիպրոս Էյրվեյզի ծառայությունների դադարեցման հետևանքով առաջացած սպասարկման բացը:

Miles+Bonus-ի ոսկե անդամները, ինչպես նաեւ Էգեյան Ավիաուղիների բիզնես դասով ճանապարհորդող ուղեւորները կարող են մուտք գործել Էգեյան Ավիաուղիներին պատկանող երեք Բիզնե լաունջներ՝ Աթենքում, Սալոնիկում եւ Լառնակայում:

Էգեյան Ավիաուղիները ներդրումներ է կատարում իր միջազգային ներկայությունն ամրապնդելու եւ հունական զբոսաշրջությանն աջակցելու համար ինչպես Աթենքում, այնպես էլ տարածաշրջանային օդանավակայաններում:

Էգեյան Կարգոն մատուցում է տարբեր ապրանքների բեռնափոխադրման ծառայություններ՝ ելնելով հաճախորդների պահանջներից: Էգեյան Ավիաուղիներ բեռնափոխադրումների բաժինը հիմնադրվել է 2001 թվականին՝ հաճախորդներին լրացուցիչ ծառայություններ առաջարկելու նպատակով: Այսօր Էգեյան Ավիաուղիների բեռնափոխադրումների բաժինը գործում է ընկերության ցանցի գրեթե ողջ տարածքում՝ դեպի 145 միջազգային, ինչպես նաեւ ներքին հունական ուղղություններով՝ առաջարկելով օդանավակայան-օդանավակայան ծառայություններ բեռնափոխադրողների, ներմուծման/արտահանման ընկերությունների, փոստային եւ սուրհանդակային ընկերությունների եւ փոխադրման կարիք ունեցող անհատների համար։ 

Քովիդ-19 համաճարակի օրերեին Էգեյան Ավիաուղիները Skytrax-ի կողմից ստացավ 4 աստղանի վարկանիշ իր անվտանգության միջոցառումների ու առողջության եւ հիգիենայի բարելավված գործունեության համար, որոնք ներդրվեցին կորոնավիրուսային համաճարակի ժամանակ:

Զուգահեռ Էգեյան Ավիաուղիները Skytrax-ի կողմից հավաստագրվել է որպես 4 աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանի որակի, ապրանքների ու անձնակազմի բարձրակարգ ծառայությունների համար: