Իտալիայի պաշտոնական անվանումն է Իտալական Հանրապետություն։ Այն գտնվում է Հարավային Եվրոպայում՝ Միջերկրական ծովի կենտրոնում։ Իտալիան Եվրոհանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի անդամ է դրանց ստեղծման օրվանից եւ իր տնտեսությամբ երրորդն է եվրոգոտում։ Այն հյուսիս-արեւմուտքում սահմանակցում է Ֆրանսիային, հյուսիսում՝ Շվեյցարիային եւ Ավստրիային, իսկ հյուսիս-արեւելքում՝ Սլովենիային։ Ինքը նաև ներքին սահմաններ ունի Վատիկանի եւ Սան Մարինոյի հետ։ Այն զբաղեցնում է Ապենինյան թերակղզին, Բալկանյան թերակղզու ծայրամասային հյուսիս-արեւմուտքը, Պոդանական դաշտը, Ալպերի հարավային զառիթափները, ինչպես նաև Սիցիլիան, Սարդինիան եւ մի շարք այլ փոքր կղզիներ։
Երկիրը միջերկրածովյան կլիմայական գոտում է, որտեղ ծովի ազդեցությունը ուժեղանում է Ալպերի կողմից, որոնք բնական պատնեշ են հյուսիսային եւ արևմտյան քամիների դեմ։
Իտալիան միջազգային զբոսաշրջության գլխավոր շուկաներից մեկն է։ Այն մշտապես նկարագրվել, պատկերվել ու երգվել է դարեր շարունակ, բայց եւ այնպես առայսօր աշխարհին շարունակում է զարմացնել. Հին Հռոմի ավերակներից մինչև Վերածննդի դարաշրջանի կերպարվեստի եւ ճարտարապետության գլուխգործոցներ, Սիցիլիայի հրաբխային հարթավայրերից մինչև հյուսիսի սառցադաշտերով պատված լճերը, անկասկած կտպավորեն ձեզ։
Քաղաքները
Իտալիայի մեծ քաղաքներից յուրաքանչյուրն ինքնատիպ է. Հռոմն փողոցները պատմում են շուրջ հազար տարվա քաղաքակրթության մասին, որտեղ կայսրերը, պապերը ու արվեստագետներ թողել են իրենց մնայուն հետքը։ Ֆլորենցիան ավելի խաղաղ է, ավելի ռոմանտիկ, քաղաք, որտեղ գեղեցկությունը մի ժամանակ քաղաքացիական ձգտում էր։ Վենետիկը թեւածում է երկնքի ու ջրի միջև, բոլորովին նմանը չունի աշխարհում։ Նեապոլը ավելի կոշտ է ու էներգետիկ. քաղաքը, որին իտալացիները ամենակրքոտ կերպով են սիրում։ Միլանն ամբողջովին այլ լեզվով է խոսում, դիզայնի, նորաձեւության ու հավակնությունների լեզվով։
Իտալիայի ամենահայտնի հուշարձանները ավելի մանրամասն բացահայտելու համար այցելեք Իտալիայի տեսարժան վայրերը էջը, ներառյալ Կոլիզեյին ու Պանթեոնին նվիրված հոդվածները։
Մշակույթ Եւ Պատմություն
Արևմտյան մշակույթն իր բառապաշարի մեծ մասը համալրել է հենց Իտալիայում։ Հռոմեացիները կառուցեցին ճանապարհներ, իրավական համակարգեր ու ճարտարապետական ոճեր, որոնք այսօր էլ ձեւավորում են աշխարհը։ Տասնհինգերորդ դարում Ֆլորենցիայում ծնված Վերածնունդը, մարդկությանը հնարավորություն տվեց գեղեցկության, անհատի ու տեսանելի աշխարհի հետ նոր հարաբերություն կառուցել։ Օպերան, բարոկկո արվեստը, նեոկլասիցիստական ճարտարապետությունը, հրապարակի գաղափարը որպես հասարակական կյանքի տարածություն, դրանք բոլորն Իտալիայի ներդրումն են համաշխարհային քաղաքակրթության մեջ, որն ապրում է երկրի սահմաններից շատ հեռու։
Լեզուն
Պաշտոնական լեզուն իտալերենն է, որը պատկանում է Ռոմանական լեզուների խմբին՝ հնդեվրոպական ընտանիքում։ Իտալիայում կան տարբեր իտալերենի բարբառներ, որոնք հիմնականում տարածված են Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային շրջաններում։ Գերմաներենը պաշտոնապես հավասար է ճանաչվում իտալերենի հետ Բոլցանոյում և Հարավային Տիրոլում, սլովեներենը տեղական կարգավիճակ ունի Գորիցիայում և Թրիեստում, իսկ Ֆրանսերենը տարածված է Աոսայում։
Մարդիկ
Իտալացիները հայտնի են իրենց արտահայտչականությամբ, որն, իրավամբ անկեղծ է։ Զրույցը, ուտելիքը, ընտանիքը, ֆուտբոլը եւ թաղի բարը այստեղ աննշան տարրեր չեն։ Դրանք առօրյա կյանքի մանրապատումն են։ Այն ճանապարհորդները, ովքեր դանդաղում են՝ մեկ թաղամասում արմատավորվելու, մեկ սրճարանի մշտական հաճախորդ դառնալու համար, սովորաբար հեռանում են շատ ավելի խոր փորձառություններով, քան նրանք, ովքեր մի հուշարձանից մյուսն են վազում։
Խոհանոց
Իտալական ուտեստները ներկայացման կարիք չունեն, ակայն դրանք արժանի է ավելի մանրակրկիտ ուսումնասիրության։ Խոհանոցը խորապես տարածաշրջանային է. բոլոնիան ռագուն ոչ մի ընդհանուր բան չունի Նեապոլի լոլիկի սոուսների հետ, իսկ Սիցիլիայի արանչինոն բոլորովին այլ աշխարհ է՝ ի տարբերություն վենետիկյան չիկետտիի։ Թարմ մակարոնեղեն, ապխտած մսամթերք, հնեցրած պանիրներ, ձիթայուղ ու գինիներ, որ դարերով նույն բլուրների վրա են աճեցվում, կազմում են մի սննդային մշակույթի հիմքը, որն ամեն ինչից բարձր է դնում որակն ու տեղական արտադրանքը։ Իտալիայում լավ ուտելու համար հետեւե´ք այն ամենին, ինչն այդ վայրին բնորոշ է ու ինչը սեզոնային է։
Հանրային Տոներ Եւ Փառատոններ
Իտալիան կրոնական ու քաղաքացիական միջոցառումների հարուստ օրացույցով է նշում իր ազգային տոները։ Օգոստոսի տասնհինգին Ֆերրագոստոն երկիրն ամբողջությամբ կանգ է առնցնում. իտալացիները մեկնում են ծով կամ լեռ։ Այս տոնի արմատները սկիզբ են առնում մ.թ.ա. 18 թվականից։ Այն հիմնադրվել է Հռոմի կայսր Օգոստոսի կողմից՝ որպես հանգստի եւ տոնակատարությունների օր՝ դաշտային ծանր աշխատանքների ավարտից հետո։ Զատիկը ամբողջ երկրով մեկ մեծ հանդիսություններով ու ծիսակատարությամբ է նշվում։ Դեկտեմբերի ութին «Սուրբ Կույսի հղացման տոն»-ով մեկնարկում է Ծննդյան սեզոնը։ Տեղական փառատոները՝ Վենետիկի փետրվարյան կառնավալից մինչև հուլիս-օգոստոսի Սիենայի Պալիո ձիարշավը, խորապես եւ յուրովի են ներկայացնում երկրի ավանդույթները, ինչը ոչ մի թանգարան չի կարող կրկնել։
Ճամփորդական Խորհուրդներ
Իտալիան Շենգենյան համաձայնագրի անդամ է։ Արտասահմանյան քաղաքացիները Իտալիա այցելելու համար պետք է ստանան Շենգենյան վիզա։ Տուրիստական վիզան թույլատրում է մնալ Շենգենյան գոտում մինչև 90 օր յուրաքանչյուր 180 օրում։
Հայտնի վայրերը նախապես ամրագրե´ք, հատկապես Կոլիզեյը, Ֆլորենցիայի Ուֆֆիցի ու Վատիկանի թանգարանները, քանզի առանց ամրագրման հերթերը ժամեր կարող են խլել։ Եկեղեցիներ մտնելիս հագնվե´ք համեստ։ Կեսօրյա կարճատեւ դադարը (riposo), երբ շատ փոքր խանութներ ու ռեստորաններ փակ են, նյարդայնանալու պատճառ չէ, այլ՝ դանդաղելու ազդակ։ Խուսափե´ք զբոսաշրջային վայրերեին մոտ գտնվող այն ռեստորաններից, որոնց մենյույում ուտեստներն ունեն կից լուսանկարներ։ Սովորաբար նման հասատություններում գները ավելի բարձր են: Մի փողոց ավելի´ քայլեք ու ամեն ինչ իր տեղն կընկնի։ Երկաթուղային ցանցն արդյունավետ կերպով կապում է քաղաքների մեծ մասը՝ առաջարկելով Եվրոպայի ամենագեղատեսիլ ուղեւորություններից մի քանիսը։
Մագելլանյան Դիտարկումներ
Մագելլայնի աչքերով Իտալիան այն ճանապարհորդների համար է, ովքեր պատրաստ են վերափոխման։ Այն առաջարկում է այնքան շատ գեղեցկություն, որ անհնար է մեկ այցով կլանել, և, թերևս, հենց սա է իմաստը։ Ամեն վերադարձ բացում է ինչ-որ բան, ինչ դրանից առաջ բաց էր թողնվել. մի խորհրդավոր վայր, մի համ, մի զրույց, մի ժամ լույսի եւ ստվերի խաղ ինչ-որ հայտնի եւ անհայտ հուշարձանի վրա եւ այլն։ Մեկ անգամ Իտալիա այցելելը նշանակում է հասկանալ, թե ինչու են մարդիկ կրկին ու կրկին վերադառնում եւ դեռ հեռանում այն նույն զգացողությամբ, որ դեռ շատ բան կա տեսնելու։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն