Կենտրոնական Եվրոպայի սրտում կա մի երկիր, որտեղ տաճարների զանգերը արձագանքն է դարերի խորքիցն, իսկ ապակյա եւ պողպատյա մոդեռն երկնաքերերը ձգվում են երկինք՝ իրենց հայացքը հառած դեպի վաղվա օրը։ Գերմանիան պարզապես հերթական ճամփորդական ուղղություն չէ. այն ինքնատիպ երկիր է, որի հետ դու մտնում ես երկխոսության մեջ։ Երկխոսություն կայսրությունների ու նորարարության, անտառային լեգենդների ու քաղաքային վերածննդի միջեւ։
Բավարական Ալպերի ձյունածածկ գագաթներից մինչև Բեռլինի ստեղծագործական զարկերակը՝ Գերմանիան առաջարկում է բնապատկերներ, որոնք տակնուվրա են ոչ միայն միտքը, այլեւ երեւակայությունը։
Գերմանական բնավորությունը ամենավառ կերպով արտահայտվում է քաղաքներում։
Բեռլինը դիմակայության խորհրդանիշ է՝ մայրաքաղաք, որը բաժանումը վերածեց դինամիկ զարգացման։ Բեռլինյան պատի մնացորդների երկայնքով այսօր փշալարերի փոխարեն տեսնում ենք արվեստ, իսկ Բրանդենբուրգյան դարպասը դարձել է միասնության խորհրդանիշ։ Մայրաքաղաքը չի թաքցնում իր պատմությունը․ այն վերածում է այն երկխոսության։
Հարավում Մյունխենը համադրում է թագավորական շքեղությունն ու բավարական ջերմությունը։ Վիտելսբախների ժառանգությունը միահյուսվում է Բիրգարտենի ուրախ մթնոլորտին, որտեղ տեղացիները շագանակենիների (Castanea) տակ անկեղծորեն բարձրացնում են իրենց «Hofbräu»-ի բաժակները։
Հյուսիսում ծովային Համբուրգի նավահանգստի լույսերում արտացոլվում է իր հանզեական անցյալը, մինչդեռ Նյուրնբերգի կիսափայտե փողոցները պատմում են միջնադարյան արհեստագործության և կայսերական նկրտումների մասին պատմություններ։
Գերմանիան Գրիմ եղբայրների հայրենիքն է եւ դա զգացվում է ամենուր։
Ռոմանտիկ ճանապարհը անցնում է բլուրներով եւ հեքիաթային քաղաքներով՝ հասնելով Նոյշվանշթայն ամրոցին, որը ալպյան լճերի վերեւում կանգնած սպիտակ երազանք է։ Այն ավելի շատ երազ է դաջված քարի վրա, քան ամրոց։
Սև Անտառում մշտադալար ծառերը թաքցնում են լճեր և գյուղեր, որտեղ հորինվել են առաջին կկու ժամացույցները։ Իսկ արեւմուտքում Հռենոսի հովտում տարածվում է կենդանի բնապատկեր՝ խաղողի այգիներով ու ամրոցներով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայր եւ Եվրոպայի ամենահմայիչ վայրերից մեկը։
Գերմանիան ձևավորել է ոչ միայն սահմաններ, այլև մտածողություն։
Սա Բախի եւ Բեթհովենի, Գյոթեի եւ Շիլլերի երկիրն է։ Այստեղ է ծնվել նաև Բաուհաուսը, որը վերափոխեց ժամանակակից ճարտարապետությունը։
Բացահայտեք Քյոլնի տաճարը. գոթական գլուխգործոցի, որի կառուցումը տեւել է ավելի քան վեց դար։ Շրջեք Բեռլինի թանգարանային կղզով, որտեղ քաղաքակրթությունները մեկտեղված են քարե եւ ապակե գմբեթների տակ։
Գերմանիան հրավիրում է խորհելու՝ ոչ բարձրաձայն, այլ մտովի։
Այս երկիր հասկանալու համար պետք է զգալ Gemütlichkeit-ը՝ հարմարավետության եւ պատկանելության յուրահատուկ զգացումը։
Այն փայլում է Դրեզդենի Սուրբ Ծննդյան տոնավաճառի մոմերի լույսի ներքո, կայարանիի ճշգրիտ ռիթմում եւ ֆրանկոնյան քաղաքային հրապարակում թարմ թխված բրեցելի (ոլորաբլիթ) պարզ ներդաշնակության մեջ։
Այստեղ ավանդույթը չի պահպանվում որպես անցյալ․ այն ապրում է՝ վստահորեն եւ ներդաշնակորեն։
Ճամփորդության կարևորագույն ուղենիշները՝
- Ցուգշպիտցե՝ Գերմանիայի ամենաբարձր գագաթը
- Օկտոբերֆեստ՝ աշխարհի ամենամեծ ժողովրդական փառատոնը
- Հռենոսի ամրոցներ՝ գետային ճանապարհորդություն միջնադարյան վեհության միջով
- Ռոմանտիկ ճանապարհ «The Romantic Road»՝ Բավարիայի ամենագեղատեսիլ երթուղին
- Արևելյան կողմի պատկերասրահ «The East Side Gallery»՝ պատմությունը վերածված ազատության արվեստի
Մագելլայնի աչքերով, Գերմանիան պարզապես ուղղություն չէ․ դա երեկվա եւ վաղվա երկխոսություն է։ Առավոտյան կարող ես դիպչել հազարամյա տաճարի քարին, իսկ երեկոյան՝ տեսնել նորարարության ծնունդը։ Այն Եվրոպայի սիրտն է եւ շարժիչ ուժը։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն