Ֆինլանդիայում գրեթե ամեն ճանապարհորդի, սովորաբար հենց առաջին գիշերը, զարմացնում է մի պահ, երբ նա դուրս է գալիս բացօթյա տարածք՝ ենթադրելով, որ աշխարհը իր սովորական ընթացքի մեջ է, և հանկարծ հայտնաբերում է, որ այն ամբողջովին կանգ է առել։ Այստեղ ամենուր անդորր է եւ գերիշում է խորհրդավոր մի լռություն, որը երբևէ աղմուկով լցվելու կարիք չի զգացել։
Մարդ կանգնում է այնտեղ՝ գուցե լճի ափին կամ մի անտառի եզրին, որը տարածվում է այնքան հեռու, որքան հնարավոր չէ պատկերացնել, եւ շատ դանդաղ, սկսում է թուլանալ։ Ֆինլանդիան քեզ չի ողջունում։ Այն պարզապես թույլ է տալիս քեզ ներկա լինել, և դու, հակառակ բոլոր սպասումներիդ, հասկանում ես, որ դա հենց այն էր, ինչի կարիքն ունեիր։
Մշակույթը Եւ Մարդիկ
Ֆինլանդացիներն ունեն մի բառ՝ sisu (սիսու), որն օտարերկրյա լրագրողները փորձում են վերծանել առնվազն 1939 թվականի Ձմեռային պատերազմից ի վեր։ Այն ոչ լիարժեքորեն թարգմանվում է որպես արիություն, տոկունություն կամ ներքին համառություն։ Բայց sisu-ն պարծենկոտություն չէ։ Դա ավելի լռակյաց ու մնայուն մի բան է. այն առանձնահատուկ որակը, որը թույլ է տալիս մարդուն շարունակել առաջ գնալ՝ առանց դժգոհության եւ թատերականության, երբ շարունակելը դժվար է։
Ֆինլանդական սոցիալական կյանքը կառուցված է արտահայտչամիջոցների հենց այս տնտեսման շուրջ։ Մարդկանց միջև լռությունն այստեղ անհարմար չէ. այն հարմարավետ է, նույնիսկ հարգալից։ Դուք կարող եք շոգեբաղնիքը կիսել անծանոթի հետ, երկու ժամում տասներկու բառից քիչ փոխանակել եւ դուրս գալ այն անհերքելի զգացողությամբ, որ ձեր միջև ինչ-որ անկեղծ բան է տեղի ունեցել։ Մի տեղական կատակ կա, որն ասում է. «Ամաչկոտ ֆինլանդացին նայում է իր սեփական կոշիկներին, իսկ ինքնավստահ ֆինլանդացին՝ քո կոշիկներին»։ Այն, ինչ իրականում նկարագրում է այս կատակը, մի մշակույթ է, որը բառերն այնքան լուրջ է ընդունում, որ դրանք զուր տեղը չի վատնում։
Այդ զսպվածության տակ թաքնված է տաք եւ լիովին անկեղծ մի բան։ Ֆինլանդացու կողմից տուն հրավիրվելը սոցիալական ձեւականություն չէ, այլ կշռադատված քայլ։ Սուրճը կլինի թունդ եւ կլցվի առանց խնդրելու։ Տանտերը չի խաղա հյուրընկալություն. նա պարզապես կառաջարկի այն, ինչն ավելի լավ է ստացվում։
Քաղաքները.
Հելսինկին տպավորիչ է այցելուների մեծ մասի համար, ովքեր ակնկալում են սկանդինավյան խստություն։ Մայրաքաղաքը նրբագեղ է, մարդկային չափումներով եւ ճարտարապետորեն համարձակ այնպիսի լուծումներով, որոնց ուղեցույցները քեզ չեն նախապատրաստում։ Սենատի հրապարակը Հյուսիսային Եվրոպայի ամենավեհաշուք ու լուռ քաղաքացիական տարածքներից մեկն է, որի նեոկլասիկ սիմետրիան բացվում է դեպի նավահանգիստ՝ որպես պաշտոնական ներկայացում։ Այնուհետև Շուկայի հրապարակն առաջարկում է բոլորովին այլ բան. պարանման մորենիներով (cloudberries), ապխտած ձկով եւ եղջերվի մորթիներով լի տաղավարներ, որոնց հետեւում փայլում է ծովը, իսկ լաստանավերը ներս ու դուրս են անում երկար ժամանակ գործող համակարգային ճշգրտությամբ։
Քայլիր տասնհինգ րոպե ցանկացած ուղղությամբ եւ կհայտնվես թաղամասերում, որոնք նախագծվել են այն գաղափարով, որ առօրյա կյանքը պետք է լինի հաճելի, այլ ոչ թե լոկ ֆունկցիոնալ։ Միայն Դիզայնի թաղամասը կարող է քեզ զբաղեցնել երկու օր՝ իր ստուդիաներով, կոնցեպտուալ խանութներով եւ պատկերասրահներով հարուստ փողոցներով, որոնք ֆինլանդական դիզայնին վերաբերվում են ոչ թե որպես բրենդի, այլ որպես կենդանի արվեստի։
Տամպերեն. քաղաքը գտնվում է ավելի հյուսիս եւ կառուցված է երկու լճերի միջև, որի ափերին գտնվող հին գործարանները հմտորեն եւ խնամքով վերածվել են շուկաների, ռեստորանների եւ մշակութային տարածքների՝ առանց ջնջելու տեղի պատմական հիշողությունը։
Ռովանիեմին. սա Լապլանդիայի մայրաքաղաքն է եւ պաշտոնապես հանդիսանում է Սանտա Կլաուսի հայրենիքը. տեղանքը, իրավամբ, իսկապես նման է Արկտիկային։ Այստեղից մարդ կա՛մ խորասուզվում է վայրի բնության մեջ, կա՛մ հեռու չի գնում։
Խոհարարական Արվեստ
Ֆինլանդական խոհանոցը սերտ երկխոսության մեջ է հյուսիսային լանդշաֆտի եւ այն մարդկանց միջև, ովքեր սովորել են ապրել այնտեղ։ Այն աչքի չի զարնում բաղադրատոմսերի բարդությամբ՝ փոխարենը հիմնված է բաղադրիչների որակի, տեխնիկայի ճշգրտության եւ խոհարարական խորը հմտությունների վրա՝ թույլ տալով, որ ուտեստներն ունենան այն համը, ինչպիսին որ իրականում կան։
Տարեկանի հացը՝ ruisleipä-ն, ամեն ինչի հիմքն է. խիտ է, մուգ եւ մի փոքր թթվաշ, որն ուտում են բարձրորակ կարագով, ինչը կվերափոխի ձեր պատկերացումները կարագի մասին։ Այն յուրաքանչյուր սեղանին հայտնվում է առանց արարողակարգի, որովհետև դրա կարիքը չունի։ Այն իրոք կատարյալ է։
Աղադրված սաղմոնը, փայտի վրա ապխտած կամ կարտոֆիլով ու սամիթով թանձր, սերուցքային ապուրի վերածված, հայտնվում է այնպիսի ձեւերով, որոնք պահանջում են յուրօրինակ խոհարարական հմտություններ։ Անտառները տալիս են աղվեսասնկեր (chanterelles) եւ սպիտակ սնկեր այնպիսի քանակությամբ, որոնք անսահման են թվում. հատապտուղները (կարմիր հապալաս, կապույտ հապալաս, ճահճային մորենի) աճում են այնքան վայրի, որ դրանք հավաքելը օրինական իրավունք է՝ հասանելի բոլորին՝ անկախ հողի սեփականությունից. մի օրենք, որը կոչվում է «բոլորի իրավունք», ինչը լռելյայն սահմանում է ֆինլանդացիների սերտ կապը բնության հետ։
Եղջերվի շոգեխաշած միսը՝ կարտոֆիլի խյուսով եւ կարմիր հապալասի մուրաբայով առանձնայատուկ է։ Դա ձմեռային սնունդ է համարվում եւ չափազանց սննդարար է, որն ունի սառը օդի եւ սոճու համ։ Հելսինկիի ռեստորանները այս բաղադրիչները ներառել են իրենց ժամանակակից սննդակարգի մեջ, եւ արդյունքները՝ ճշգրիտ եւ հաճախ տպավորիչ են, Ֆինլանդիային ուտեստների աշխարհում լուրջ համբավ են ձեռք բերել, որը շարունակում է աճել։
Սուրճն օգտագործվում է այնպիսի քանակությամբ, որը անբացատրելի է թվում ցանկացած սրտաբանի։ Ֆինլանդացիներն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ սուրճն են խմում եւ խմում են այն շարունակաբար, ցանկացած ժամի, ասես դա խթանիչ չէ, այլ պարզապես ջուր, որն ավելի հետաքրքիր է դարձել։
Տարվա Եղանակները և Տոները
Ֆինլանդիան չի առաջարկում մեկ միասնական փորձառություն։ Այն առաջարկում է չորսը՝ յուրաքանչյուրն այնքան տարբեր մյուսներից, որ վերադարձող ճանապարհորդները երբեմն նկարագրում են այն որպես չորս տարբեր երկրներ, որոնք զբաղեցնում են նույն կոորդինատները։
Ձմեռն այն եղանակն է, որը գալիս է ամենամեծ դրամատիզմով։ Հյուսիսում՝ Բևեռափայլից այն կողմ, արեւն ամբողջությամբ անհետանում է շաբաթներով. դա kaamos-ն է՝ բևեռային գիշերը, և բնապատկերները միախառնվում են կապտամոխրագույն լույսի երանգներով, որը դժվար է ինչ-որ կերպ մեկնաբանել։ Դա նաև այն ժամանակն է, երբ Բևեռափայլն է հայտնվում՝ պարզ գիշերներին, առանց չվացուցակի, բացարձակ սև երկնքում։ Հնարավոր չէ պլանավորել հյուսիսափայլի տեսնելը. կարելի է միայն լինել ինչ-որ մութ ու համբերատար վայրում եւ սպասել։
Ցուրտն իրական է եւ կոփվածություն է պահանջում։ Բայց այն նաև ստեղծում է եզակի գեղեցկության իրեր՝ սառցակալած լճեր, որոնց վրայով կարելի է քայլել, ձյան տակ այնքան հանդարտ անտառներ, որ յուրաքանչյուր ծառ վերածվում է քանդակի, սառույցի վրա ձկնորսության համար բացված անցքեր, որոնք սովորականի պես այցելվում են որպես հասարակական ժամանցի վայրեր։
Ամառային արեւադարձը՝ Juhannus-ը (Յուհաննուս), հիանալի հակակշիռն է։ Արեւը հազիվ է մայր մտնում. հունիսի կեսերին հարավում խավարը տեւում է ընդամենը մոտ չորս ժամ, իսկ հյուսիսում՝ ընդհանրապես երբեք։ Ամբողջ երկիրը տեղափոխվում է իր ամառային տնակները՝ անթիվ-անհամար լճերի ափերին (Ֆինլանդիան ունի գրեթե 188.000 լիճ), եւ անցկացնում է շոգեբաղնիքի, լողալու եւ ջրի եզրին վառվող խարույկների շուրջ, որը նման է յուրատեսակ ծիսակարգի։ Քաղաքները դատարկվում են, խանութները փակվում են, իսկ ֆիները վերադառնում են դեպի բնություն՝ առանց սենտիմենտալության այն գործնականությամբ, ովքեր գիտեն, թե որտեղից են գալիս։
Անկախության օրը՝ դեկտեմբերի 6-ը, նշվում է յուրատեսկ լրջությամբ. ամբողջ երկրում պատուհանագոգերին դրվում են մոմեր, նախագահական ընդունելության ուղիղ հեռարձակում, հեռուստացույցների դիմաց հավաքված ընտանիքներ։ Այն հանգիստ է ու անկեղծ, եւ առանց տարատեսակ ձեւականությունների։
Բնություն
Ֆինլանդական բնապատկերները հասնում են դրամատիզմի մասշտաբի: Ազգային արգելոցները՝ թվով 41-ը, առաջարկում են մուտք դեպի անձեռնմխելի բնություն պահպանության այնպիսի մակարդակով, ինչը հուշում է, որ ֆինլանդացիները հավաքական հստակ որոշում են կայացրել այն մասին, թե ինչ պետք է պաշտպանել, և ապա պաշտպանել են այն։ Անտառներն անծայրածիր են թվում՝ ընդարձակ, առանց միջամտության, որտեղ ապրում են գորշ արջեր, այծյամներ, գայլեր եւ այլ կենդանիներ, որոնց այցելուների մեծ մասը չի տեսնի, բայց իրապես կզգան նրանց ներկայությունը։
Հարավ-արեւելքում տարածվող Լճերի երկրամասը՝ Lakeland-ը, տեղանքը վերածում է գրեթե աբստրակտ միջավայրի. այստեղ ջուրն ու հողը միահյուսվում են այնպիսի նախշերով, որոնք քարտեզը նմանեցնում են ինչ-որ անբացատրելի վայրի։
Մինչ Մեկնումը
Ընտրե´ք շոգեբաղնիքը: Դա սպա ծառայություն չէ։ Դա մշակութային հաստատություն է, որը նախաքրիստոնեական ծես է։ Ընդունիր յուրաքանչյուր հրավեր, հետեւիր տեղական սովորույթներին եւ մնա ավելի երկար, քան կարծում ես, որ պետք է։ Խոսակցությունը, որն անհնար է այլ վայրերում, հնարավոր է դառնում այնտեղ։
Հագնվի´ր եղանակին համապատասխան, ոչ թե լուսանկարվելու համար: Ֆինլանդիան խրախուսում է նրանց, ովքեր պատրաստված են գալիս։ Ձեռային հագուստը պարտադիր է։ Ամռանը վերցրու անձրեւից պաշտպանող եւ տաք հագուստ, նույնիսկ հունիսին։
Սովորի´ր երկու բառ: Kiitos (շնորհակալություն) եւ tervetuloa (բարի գալուստ) քեզ կներկայացնեն որպես մեկի, ով ջանք է գործադրել նվազագույն լեզվական հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ։ Ֆինլանդացիները դա նկատում են առանց բառերի։
Գնա´ դեպի հյուսիս: Հելսինկին հոյակապ է, բայց Լապլանդիան այն թիրախային այցեքարտն է, որը հավերժ կմնա քեզ հետ։ Արկտիկական երկնքի տակ անցկացրած մեկ գիշերը վերափոխում է ինչ-որ բան քո ներսում։
Հետեւի´ր լռությանը: Լավագույնը, ինչ Ֆինլանդիան ունի առաջարկելու, երթուղու մեջ չէ։ Դա այն կես ժամն է, որն անցկացնում ես լճի ափին նստած՝ նայելով, թե ինչպես է լույսը փոխվում այնպիսի հանդարտ ջրի վրա, որը կարող էր ապակի լինել, առանց որևէ առանձնահատուկ բանի մասին մտածելու։
✦ ✦ ✦
Մագելլանյան Դիտարկումներ
Ֆինլանդիան քեզանից ոչինչ չի խնդրում, բացի քո ուշադրությունից։ Տուր դա նրան, առանց շտապելու, և դու կվերադառնաս՝ քեզ հետ բերելով մի առանձնահատուկ հանդարտություն, որը հետո կդառնա ամենատպավորիչ հուշերից մեկը։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն