Air New Zealand Air New Zealand

Air New Zealand

Air New Zealand-ը միջազգային եւ ներքին ավիաընկերությունների խումբ է, որը մատուցում է ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ծառայություններ՝ հաճախորդներին կապելով 21 ներզելանդական եւ 30 ավստրալական ուղղություններով, ինչպես նաեւ թռիչքներ է իրականացնում դեպի Խաղաղօվկիանոսյան կղզիներ, Չինաստան, Ճապոնիա, Սինգապուր, Հյուսիսային Ամերիկա եւ Միացյալ Թագավորություն: Ավիաընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է «The Hub» կոչվող շենքում, որը գտնվում է Օքլենդի օդանավակայանից (AKL) 12 մղոն հեռավորության վրա:

Air New Zealand-ը համաշխարհային Star ավիաընկերությունների դաշինքի անդամ է:

Air New Zealand-ը իր չվերթները իրականացնում է «Աշխարհի ամենաջերմ ընդունելությունը» կարգախոսի ներքո:

Air New Zealand-ի խորհրդանիշը մաորի կորուն է, որը իրենից ներկայացնում է արծաթե ձարխոտի ճյուղի ոճավորված պատկեր:

2025 թվականի ապրիլի դրությամբ Air New Zealand-ը շահագործում է ընդհանուր թվով 112 ինքնաթիռ։ Նավատորմը բաղկացած է 30 ATR 72, 17 Էյրբաս Ա320-200, 6 Էյրբաս Ա320neo, 12 Էյրբաս Ա321neo, 10 Բոինգ 777-300ER, 14 Բոինգ 787-9 Դրիմլայներ եւ 23 De Havilland Canada-30 DHC ինքնաթիռներից:

Air New Zealand-ի ներքին երթուղիները գրեթե բացառապես սպասարկվում են Ա320 եւ Ա320neo ընտանիքի, ATR 72 եւ Dash 8 ինքնաթիռներով: Բոլոր թռիչքներն իրականացվում են ամբողջովին էկոնոմ դասի կոնֆիգուրացիայով, որոնցում նստատեղերի դասավորությունը 3-3 է Ա320 եւ A320neo օդանավերում, իսկ ATR 72 եւ Dash 8 ինքնաթիռներում՝ 2-2:

Air New Zealand-ի կողմից առաջարկվում է 4 ճամփորդական դասեր՝ Էկոնոմ, Պրեմիում Էկոնոմ, Էկոնոմ ՍքայՔաուչ եւ Բիզնես Պրեմիեր:

Դեպի Ավստրալիա եւ Խաղաղ օվկիանոսի կղզիներ թռիչքներն իրականացվում են գլխավորապես Էյրբաս Ա320neo ընտանիքի, Բոինգ 787 եւ Բոինգ 777 ինքնաթիռներով: Ա320neo-ն գործում է մեկ դասի բոլոր-էկոնոմ կոնֆիգուրացիայով, մինչդեռ 787 եւ 777 ինքնաթիռները գործում են երեք դասի կոնֆիգուրացիաներով՝ բիզնես, պրեմիում էկոնոմ եւ էկոնոմ:

Դեպի Ասիա եւ Հյուսիսային Ամերիկա հեռահար թռիչքներն իրականացվում են բացառապես Բոինգ 777 եւ 787 ինքնաթիռներով:

Բիզնես Պրեմիերը Air New Zealand-ի թռիչքների ամենաբարձր ճամփորդական դասն է:

Պրեմիում Էկոնոմը զբաղեցնում է առանձին սրահ, որը Բիզնես Պրեմիերի հարեւանությամբ է: Այս դասում ընկերությունն ապահովում է նույն դեկորատիվ լուսավորությունը, ճաշատեսակների եւ գինիների ընտրությունը: Բիզնես Պրեմիերի սրահի օրինակով Պրեմիում Էկոնոմի նստատեղերը հագեցած են էլեկտրամատակարարմամբ:

Էկոնոմ դասը հասանելի է բոլոր ինքնաթիռներում. Բոինգ 787-ում՝ 3-3-3 կոնֆիգուրացիայով, իսկ Բոինգ 777-ում՝ 3-4-3 կոնֆիգուրացիայով:

Էկոնոմ ՍքայՔաուչ. այս դասը հասանելի է բոլոր Բոինգ 787 եւ Բոինգ 777 ինքնաթիռներում 6 ժամից ավելի թռիչքների ժամանակ: Այս դասում ոտքերի հենարաններն արգելափակված են, իսկ ՍքայՔուչի նստատեղերը սովորական էկոնոմ դասի նստատեղերն են: Ավիաընկերությունը առաջարկում է Էկոնոմ դասի երեք նստատեղերի շարք. դրանցից պատուհանին կից շարքերում, նստատեղերեը հետ քաշվող են եւ ունեն լիարժեք ոտքերի հենարաններ, որոնք կարող են ձեռքով, առանձին-առանձին բարձրացվել մինչեւ հորիզոնական դիրք՝ ձեւավորելով հարթ մակերես, որը տարածվում է մինչեւ առջեւի նստատեղերի մեջքը: Այն հիմնականում նախատեսված է ընտանիքների համար՝ որպես հարթ խաղային մակերես, եւ զույգերի համար, ովքեր, կենտրոնական նստատեղը՝ յուրաքանչյուրը 25% զեղչով գնելով, կարող են օգտագործել այն որպես հարթ քնելու մակերես:

ՍքայՔաուչը լրատվամիջոցների կողմից հաճախ մատնանշվում է «cuddle class» (գրկախառն դաս) անվանումով. այս նորարարական 29 × 61 չափերով նստատեղերը ունեն հարթ մակերեւույթ,  կծկվելու եւ «փաթաթվելու» հնարավորություն: 

Ավիաընկերությունը իր Պրեմիում Դասի ուղեւորների համար առաջարկում է նաեւ այլ սրահներ՝ սովորաբար առաջին կարգի եւ բիզնես դասի ուղեւորներին, որոնք ունեն «հաճախակի թռչող բարձր մակարդակի կարգավիճակ» եւ պրեմիում ճամփորդական վարկային քարտերի անդամակցություն: 

Air New Zealand-ը գործարկում է իր Air New Zealand լաունջ սրահների ցանցն ամբողջ աշխարհում: Ընկերությունը թույլ է տալիս իր Air New Zealand Koru ծրագրի անդամներին մուտք գործել այս սրահներ՝ առաջարկելով լրացուցիչ առավելություններ, ինչպիսիք են վալետ կայանատեղի, առաջնահերթ սպասման ցուցակ, բացառիկ գրանցում, լրացուցիչ գրանցված ուղեբեռ եւ նախընտրելի նստատեղեր:

Air New Zealand-ը Skytrax-ի կողմից հավաստագրվել է որպես 4 աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանի որակի եւ ինքնաթիռի արտադրանքի ու անձնակազմի սպասարկման համար: Ապրանքի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն. սպասարկման վարկանիշը նախատեսված է ինչպես սրահի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար: