Ամերիկյան Ավիաուղիներ Ամերիկյան Ավիաուղիներ

Ամերիկյան Ավիաուղիներ

Ամերիկյան Ավիաուղիները իր օդանավերի քանակով աշխարհի ամենամեծ ավիաընկերությունն է: 2021 թվականի փետրվարի դրությամբ American Airlines-ը շահագործում է աշխարհի ամենամեծ օդային նավատորմը՝ բաղկացած 970 Բոինգ եւ Էյրբաս ինքնաթիռներից, ինչպես նաեւ պլանավորված կամ պատվերով եւս լրացուցիչ 17 ինքնաթիռներից:

Ամերիկյան Ավիաուղիները իր տարածաշրջանային գործընկերների եւ դուստր ձեռնարկությունների հետ համատեղ իրականացնում է լայնածավալ միջազգային եւ ներքին օդային փոխադրումներ՝ օրական իրականացնելով ավելի քան 6800 չվերթ շուրջ 48 երկրների մոտ 350 ուղղություններով: Ավիաընկերությունը նաեւ Oneworld դաշինքի հիմնադիր անդամ է: Տարածաշրջանային չվերթները գլխավորապես իրականացվում են դուստր ավիափոխադրողների կողմից American Eagle ապրանքանիշի ներքո:

Ամերիկյան Ավիաուղիները ձևավորվել է 1930-ին՝ մոտ 85 ավիաընկերությունների միաձուլման արդյունքում: Առաջին երկու  ընկերություններն էին Robertson Aircraft Corporation -ը եւ Colonial Air Transport -ը: Robertson Aircraft -ը, որն առաջին անգամ ձևավորվեց Միսուրիում՝ որպես ընդհանուր թռիչքային ծառայություն եւ արտադրող, 1926 թ. ապրիլի 15-ին կատարեց իր առաջին չվերթը՝ իր առաջին փոստային երթուղով. Չարլզ Լինդբերգը կատարեց Ամերիկյան Ավիաուղիների առաջին չվերթը՝ ԱՄՆ փոստը տեղափոխելով Սենթ Լուիս, Միսուրիից դեպի Չիկագո, Իլինոյս: Շուրջ 8 տարվա փոստային երթուղիներից հետո սկսեց ձևավորվել ներկայիս ավիաընկերությունը: Ամերիկացի հիմնադիր Ս.Ռ. Սմիթը աշխատել է Դոնալդ Դուգլասի հետ` DC-3 ստեղծելու համար, ինքնաթիռ, որը փոխեց ամբողջ ավիացիոն արդյունաբերությունը՝ եկամտի աղբյուրները փոստից տեղափոխելով դեպի ուղեւորները:

 

Իր հերթին, այս ավիոկորպորացիան 1930 թ. -ին վերակազմավորվեց եւ վերանվանվեց որպես American Airways: 1934 թ. -ին, երբ նոր օրենքները եւ փոստային պայմանագրերի խափանումը շատ ավիաընկերությունների ստիպեցին վերակազմակերպվել, կորպորացիան վերազինեց իր երթուղիները միացված համակարգով եւ վերանվանվեց Ամերիկյան Ավիաուղիներ:

 

1950-ականների վերջին Դալասում American Airlines -ը բացեց «Stewardess College» -ը, որն այժմ հանդիսանում է նրանց ամենամեծ հանգույցը. քոլեջը նախատեսված էր բորտուղեկցորդուհիների վերապատրաստման համար: Դա աշխարհում առաջին բորտուղեկցորդուհիների ուսուցման հաստատությունն էր:


1970 -ից 2000 թվականներին ընկերությունը վերածվեց միջազգային փոխադրողի՝ 2001 թվականին գնելով Trans World Airlines -ը:

 

2008 թ. -ին  American Airlines-ը դարձավ առաջին ավիաընկերությունը, որն իր Boeing 767-200 ինքնաթիռներում դեպի ԱՄՆ-ը թռիչքի ժամանակ առաջարկեց ամբողջական ինտերնետ հասանելիություն: 2009-ին այն դարձավ առաջին խոշոր ավիաընկերությունը, որը համագործակցեց «Շրջակա միջավայրի պահպանության» գործակալության հետ` մշակելու էկոլոգիապես մաքուր բիզնես ռազմավարություններ: Այնուամենայնիվ, Ամերիկյան Ավիաուղիները շարունակաբար բախվելով ֆինանսական դժվարությունների հետ 2011 թ. -ին փոխադրողը ու AMR Corp -ը  դիմեցին պաշտպանության՝ սնանկության 11-րդ գլխից: 2013 -ի սկզբին Ամերիկյան Ավիաուղիները համաձայնեց միանալ US Airways -ին՝ պահպանելով American Airlines ապրանքանիշը, քանի որ այն միջազգային մակարդակով ավելի լայն  ճանաչում ձեռք բերած ապրանքանիշ էր. երկու ավիաընկերությունների միավորումը հանգեցրեց ԱՄՆ-ի եւ, այդ թվում նաեւ, աշխարհի ամենամեծ ավիաընկերության ձևավորմանը:
 

2022 թվականին Ամերիկյան Ավիաուղիները դարձավ աշխարհում առաջին ավիաընկերությունը, որը վավերացրեց Science Based Targets-ի նախաձեռնած՝ 2035 թվականին ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման նախաձեռնությունը:
 

«Air Transport World» ամսագիրը Ամերիկյան Ավիաուղիները անվանել է 2023 թվականի «Տարվա էկո-ավիաընկերություն»: