Բրյուսելյան Ավիաուղիները (անգլ․՝ Brussels Airlines) Բելգիայի ազգային ավիափոխադրողն է, որը Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելը կապում է մի շարք եվրոպական, աֆրիկյան եւ հյուսիսամերիկյան կենտրոնների հետ: Բրյուսելյան Ավիաուղիները գերմանական Լուֆթհանզա Խմբի ցանցի չորս ավիաընկերություններից մեկն է (Austrian, Brussels Airlines, Lufthansa ու Swiss) եւ 2009 թվականի դեկտեմբերից ի վեր մաս է կազմում Սթար ավիաընկերությունների դաշինքին: Ավիաընկերությունն իր լայն չվերթների ցանց սպասարկում է Բրյուսելի օդանավակայանում տեղակայված (BRU) իր գլխավոր հանգուցից, ինչպես նաեւ տեղի Star ավիաընկերությունների դաշինքին պատականող հանգույցից։
Բրյուսելյան Ավիաուղիների պատմությունը սկսվում է 2002 թվականից, երբ մոտ 40 ներդրողներից բաղկացած խմբի կողմից ստեղծվեց մայր SN Air հոլդինգը ընկերությունը:
Ավիաընկերության IATA կոդը՝ SN -ը, ժառանգված է իր նախորդներից՝ Sabena-ից եւ SN Brussels Airlines-ից:
Ընկերության կարգախոսն է՝ «Դուք լավ ընկերությունում եք/You’re in good company»:
Բրյուսելյան Ավիաուղիների նավատորմը բաղկացած է 46 ինքնաթիռներից՝ Էյրբաս Ա330-300, Էյրբաս Ա319 եւ Էյրբաս Ա320: Էյրբաս Ա330-300 -ը Բրյուսելյան Ավիաուղիների նավատորմի ամենամեծ օդանավն է, որը գլխավորապես թռիչքներ է իրականացնում դեպի Հյուսիսային Ամերիկա եւ Աֆրիկյան մայրցամաք: Այս երկշարժիչով համալրված ինքնաթիռը բարձրակարգ հարմարավետություն է առաջարկում ինքնաթիռում գտնվող բոլոր ուղեւորներին, առաջարկում է վերջին սերնդի ժամանցային համակարգեր: Օգտվելով վերջին տասնամյակների շարունակական արդիականացումից՝ հեռահար թռիչքների համար այս խորհրդանշական ինքնաթիռը շարունակում է մնալ Բրյուսելյան Ավիաուղիների գլխավոր ընտրությունը:
Իր անզիջում դիրքորոշմամբ՝ Բրյուսելյան Ավիաուղիները համատեղում է իր մրցունակ ուղեվարձը ծառայության ամենաբարձր որակի հետ: Բելգիական աստեղային խոհարարների ամենամյա հերթափոխով, բելգիական սննդի ու խմիչքների լայն ընտրանիով եւ բելգիական վեց սրբապատկերներով՝ Բրյուսելյան Ավիաուղիները հանդես են գալիս որպես իրենց երկրի իսկական դեսպաններ՝ «Աշխարհը» բերելով Բելգիա, իսկ Բելգիայի լավագույնը փոխանցում են «Աշխարհին»:
Գլոբալ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ Բրյուսելյան Ավիաուղիները իր վրա պարտավորություն վերցրեց պահպանելու եւ հետեւելու առողջապահական անվտանգության ամենախիստ միջոցառումներն ամբողջ աշխարհում՝ հետեւելով EASA-ի (European Air Safety Agency) ցուցումներին: Այդ շրջանում ավիաընկերությունը գործեց թռիչքների հարմարեցված չվացուցակով, որը հիմնված էր շուկայի պահանջարկի վրա՝ հաշվի առնելով տարբեր իշխանությունների ճանապարհորդական սահմանափակումները։
Բրյուսելյան Ավիաուղիներն առաջարկում է բեռնափոխադրումներ իր բոլոր թռիչքներում, որոնք առևտրայնացված են Լուֆթհանզա Կարգոի կողմից: Ավիաընկերությունը զբաղվում է նաեւ իր նավատորմում ընդգրկված օդանավերի ամենօրյա սպասարկումով:
2008 թվականի սեպտեմբերի 15-ին Լուֆթհանզա Խումբը հայտարարեց բելգիական ավիաընկերության բաժնետոմսերի գնման մասին: 2009թ.-ի հունիսին ԵՄ հանձնաժողովը հաստատեց Բրյուսելյան Ավիաուղիների եւ Լուֆթհանզաի միջեւ այս ռազմավարական գործակցությունը: Որոշումը ճանապարհ հարթեց Լուֆթհանզաի համար ձեռք բերելու SN Airholding SA/NV-ի՝ Բրյուսելյան Ավիաուղիների մայր ընկերության նախնական 45% բաժնետոմսերը: 2017 թվականի հունվարից SN Ավիահոլդինգը 100%-ով պատկանում է Գերմանական Լուֆթհանզա AG-ին:
Բրյուսելյան Ավիաուղիները բրիտանական հեղինակավոր Skytrax -ի կողմից դասվել է 3-աստղանի ավիաընկերությունների շարքին օդանավակայաններում եւ օդանավերում իր ծառայությունների որակի, ինչպես նաեւ անձնակազմի սպասարկման համար: Ապրանքանիշի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ ըմպելիքներ, IFE (թռիչքի ժամանցի համակարգ), մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես օդնավին սպասարկող անձնակազմի, այնպես էլ վերգետնյա ծառայողների համար:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին