Cathay Pacific Airways Cathay Pacific Airways

Cathay Pacific Airways

Cathay Pacific Airways Ltd. (չինարեն՝ 國泰 航空) Հոնկոնգի խոշորագույն ավիաընկերություններից է, գլխամասային գրասենյակը և գլխավոր հանգույցը գտնվում է Հոնկոնգի միջազգային օդանավակայանում: Ավիաընկերությունը իր չվերթները իրականացնում է Հոնկոնգի միջազգային օդանավակայանից։ Ընկերությունը հիմնականում իրականացնում է ուղևորատար չվերթներ։

Ընկերության կարգախոսն է՝ «Շարժվիր առաջ»:

Ավիաընկերությունը հիմնադրվել է 1946 թվականի սեպտեմբերի 26֊ին Հոնկոնգի կառավարության կողմից։ 1946 թ.-ին Ռոյ Ֆարելը և Սիդնեյ դե Կանցովը՝ երկու նախկին ՌՕՈւ օդաչուները, որոնք հայտնի էին Հիմալայների վրայով դեպի Համփ իրենց կատարած թռչիչքներով, մտահղացան առաջին անհրաժեշտության ապրանքներ Ավստրալիայից հետպատերազմյան Չինաստան տեղափոխել: Այսպես հիմք դրվեց Cathay Pacific ավիաընկերությանը, որի հիմքում ընկած էր իր հիմնադիրների՝ թռիչքի և տարածաշրջանի հանդեպ տածած սիրով:

Ավիաընկերության անունը սերում է հենց Ռոյ Ֆարելի փառասիրության զգացումից. այն է՝ օրերեից մի օր Խաղաղ օվկիանոսի հսկայական տարածությունը հատել Չինաստանից: Այս առաջադեմ մտածողությունն ու ապագայի նկատմամաբ լավատեսությունը հաստատվեց երեսուն տարի անց՝ Խաղաղ օվկիանոսից այն կողմ ավիաընկերության առաջին թռիչքով:

Ավիաընկերությունը իր առաջին չվերթն իրականացրել է Douglas DC-3 ինքնաթիռով։ Ավիաընկերությունը 1960֊ական թվականներին չվերթներ է իրականացրել հետևյալ երկրներում՝ Հոնկոնգ, Սինգապուր և Բանգկոկ։ 1960 թվականին ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 1,6 մլն ուղևոր։ Ավիաընկերությունը իր առաջին միջազգային չվերթը իրականացրել է դեպի Ճապոնիա։
1970 թվականին ավիաընկերությունը ձեռք բերեց Բոինգ 747 օդանավ, և չվերթներ սկսեց դեպի Լոնդոն։ 1980 թվականից ի վեր ավիաընկերությունը սկսեց չվերթներ իրականացնլ դեպի  Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա:

 Վաճառքի տեսանկյունից Cathay Pacific-ը աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է և իր շուկայական կապիտալիզացիայիով ամենամեծը: 2010-ին Cathay Pacific-ը` Հոնկոնգի միջազգային օդանավակայանի գլխավոր հանգույցի հետ միասին դարձավ աշխարհի ամենամեծ բեռնափոխադրող ավիաընկերությունը, դրանով իսկ, Հոնկոնգի միջազգային օդանավակայանը վերածելով աշխարհի ամենաբանուկ օդանավակայանը:

Cathay Pacific-ը Oneworld դաշինքի հիմնադիր անդամներից է: 

Ավիաընկերությունը և իր դուստր ձեռնարկությունները նախատեսել են ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծառայություններ աշխարհի ավելի քան 60 երկրների ավելի քան 190 ուղղություններով՝ ներառյալ կոդշեյրինգային համակարգի շրջանակներում տրվող երթուղիներով: Cathay Pacific-ի օդային նավատորմը բաղկացած է Էյրբաս Ա321neo, Էյրբաս Ա330, Էյրբաս Ա350 և Բոինգ 777 ինքնաթիռներից: Cathay Pacific Cargo-ն շահագործում է Բոինգ 747- ի երկու մոդել:

Այլևս չգործող Cathay Dragon ավիաընկերությունը, որը ժամանակին հանդիսանում էր Cathay Pacific-ի դուստր ձեռնարկությունը, նախկինում իր՝ Հոնկոնգի օդակայանից թռիքներ էր իրականացնում Ասիայի-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 44 ուղղություններով: 2010-ին Cathay Pacific-ը և Cathay Pacific Cargo-ն Dragonair-ի (այն ժամանակ Cathay Dragon) հետ միասին իրականացրել են շուրջ 27 միլիոն ուղևորափոխադրում և ավելի քան 1.8 միլիոն տոննա բեռ և փոստի առաքում են իրականացրել:

Cathay Pacific Airways-ը բրիտանական հեղինակավոր Skytrax-ի կողմից սերտիֆիկացվել է որպես 5-աստղանի ավիաընկերություն՝ իր բարձրակարգ օդանավակայանի, ինչպես նաև ժամանակակից ինքնաթիռների եւ պրոֆեսիոնալ սպասարկող անձնակազմի բարձրորակորակ աշխատանքների համար: