Cebu Pacific-ը Ֆիլիպինների առաջատար ցածրարժեք ավիաընկերությունն է, որի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Մանիլայի մետրոպոլիտենի Պասայում, որտեղից ընկերությունը չվերթներ է իրականացնում 14 երկրների ավելի քան 60 ներքին եւ միջազգային ուղղություններով, այդ թվում՝ դեպի Ավստրալիա, Չինաստան, Ճապոնիա, Սինգապուր եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Ավիաընկերությունը իր չվերթները իրականացնում Սեբուի, Քլարկի, Դավաոյի, Իլոիլոյի եւ ամենամեծ Մանիլայի օդային հանգույցներից։
Իր լոուքոսթեր բիզնես մոդելի եւ լայն ցանցի շնորհիվ Cebu Pacific-ը դարձել է Ֆիլիպինների ամենամեծ ավիաընկերությունը՝ 2010 թվականին ներքին եւ միջազգային երթուղիներով թռիչքներ կատարած ուղեւորների քանակի հիման վրա՝ գերազանցելով մրցակից Ֆիլիպինյան Ավիաուղիներին (PAL)։
Հավատարիմ իր կայունության եւ էկոլոգիապես մաքուր նախաձեռնություններին, CEB-ը 2019 թվականին ձեռք բերեց իր առաջին Էյրբաս Ա321neo-ն, իսկ 2021 թվականին՝ A330neo-ն: Առավել վառելիքախնայողատար Էյրբասի neo շարժիչներով ինքնաթիռների այս անցումը հիմք է նախապատրաստում մինչեւ 2027 թվականը ամբողջությամբ neo ինքնաթիռներից բաղկացած նավատորմ ունենալու համար եւ խթանում է ավիաընկերության հանձնառությանը՝ ապահովելու շրջակա միջավայրը եւ սոցիալական կայունությունը՝ միաժամանակ օդային ճանապարհորդությունը դարձնելով հուսալի եւ հասանելի բոլորի համար։
Cebu Pacific-ը շահագործում է աշխարհի ամենաերիտասարդ նավատորմերից մեկը. ինքնաթիռների միջին տարիքը 5 տարին է։ 2025 թվականի հունիսի դրությամբ Cebu Pacific-ն շահագործում է 91 ինքնաթիռից բաղկացած նավատորմ, որը ներառում է 11 Էյրբաս Ա330-900, 19 Էյրբաս Ա321neo, 7 Էյրբաս Ա321-200, 22 Էյրբաս Ա320neo, 17 Էյրբաս Ա320-200 եւ 15 ATR 72։
Cebu Pacific-ի բոլոր սրահներըը էկոնոմ դասի են, որոնք ունեն երկու արդիականացման տարբերակ՝
Cebu Pacific-ը չունի թռիչքի ընթացքում որեւէ զվարճանքի եւ ժամանցի ծառայություն։ Fly+Bag+Meal-ը ընտրած ուղեւորները իրենց սնունդը ստանում են ինքնաթիռում։ Ուղեւորները կարող են նաև թեթեւ նախուտեստներ եւ խմիչքներ գնել ինքնաթիռում։