Էյր Եգիպտոսը Եգիպտոսի ազգային ավիափոխադրողն է. հիմնադրվել է 1932 թվականի մայիսին՝ դառնալով թվով յոթերորդ ավիափոխադրողն աշխարհում։ Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Կահիրեի միջազգային օդանավակայանի գլխավոր հանգույցում: Էյր Եգիպտոսը իրականացնում է կանոնավոր ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ Աֆրիկայի, Եվրոպայի, Ասիայի ու Ամերիկայի միևեւ՝ շուրջ 81 ուղղություններով:
Էյր Եգիպտոսը աշխարհի ամենամեծ Star ավիաընկերությունների դաշինքի անդամ է, որն իր հաճախորդներին առաջարկում է ավելի լայն թռիչքային ցանց եւ ավելի հարմարավետ ճանապարհորդություն։ Էյր Եգիպտոսի անդամակցությունը Star ավիաընկերությունների դաշինքի ցանցին եզակի է նրանով, որ այն միակ ավիաընկերությունն է, որը տեղակայված է Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արևելքում, որը դաշինքի մաս է կազմում:
Ավիաընկերության լոգոն Հորուսն է՝ հին եգիպտական դիցաբանության երկնքի աստվածությունը. այն ընտրվել է իր հնագույն սիմվոլիզմի պատճառով՝ որպես «արեւի թեւավոր աստված», եւ սովորաբար պատկերված է որպես բազեի կամ բազեակերպ մարդու տեսքով։
Ավիաընկերությունն այժմ շահագործում է 24 Էյրբաս եւ 41 Բոինգ ինքնաթիռներ։ Բարձր գնահատանքի եւ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Էյր Եգիպտոսը իր նորագույն օդանավները օգտագործում է ինչպես երկար, այնպես էլ կարճ թռիչքուղիներում: Հատկապես ավիափոխադրողի Բոինգ 787-9 Dreamliner կամ Էյրբաս Ա320 Neo ինքնաթիռներով թռչող ուղևորները առավել կգնահատեն ընկերության թռիչքները՝ հաշվի առնելով այս նոր ինքնաթիռների զգալի առավելությունները նավատորմի մյուս օդանավերի համեմատ:
Էյր Եգիպտոսն առաջարկում է խցիկի երկաստիճան դաս՝ էկոնոմ եւ Բիզնես: Յուրաքանչյուր դաս ունի իր առավելություններն ու հարմարությունները թռիչքի ժամանակ:
Էկոնոմ դաս. այն հարմար է փոքր բյուջե ունեցող ճանապարհորդների համար՝ թե կարճ, թե երկար հեռավորության դեպքում: Էկոնոմ դասում տրամադրվում են խմիչքներ, ներառյալ թեյ եւ սուրճ: Թարմ բաղադրիչներով պատրաստված ճաշը՝ աղցաններից եւ մակարոնեղենից մինչև խորոված հավը, տրամադրվում է ավելի երկար թռիչքների ժամանակ:
Բիզնես դաս. այն հասանելի է բոլոր հեռահար թռիչքներում: Բիզնես դասով թռչելը հնարավորություն է տալիս ձեզ օդանավակայանում՝ հատուկ լաունջ սրահներում հանգստանալու նախքան թռիչքը: Օդանավում նստատեղերը նախատեսված են պրեմիում հարմարավետություն ապահովելու համար: Ուղևորները կստանան հարմարություններով փաթեթ եւ կարող են հանգիստ նստել եւ վայելել հեռուստացույց: Թռիչքի ընթացքում կմատուցվի նաև մասնագիտացված ճաշացանկ:
Էյր Եգիպտոսը Skytrax -ի կողմից ստացել է 3-աստղանի ավիաընկերության կարգավիճակ՝ իր օդանավակայանի, օդանավի սրահում ապրանքների եւ ծառայությունների որակի, ինչպես նաև անձնակազմի որակյալ ծառայությունների համար: Բրենդի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ ու ըմպելիքներ, IFE, մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է սպասարկող անձնակազմի համար:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին