Էմիրեյթս Էմիրեյթս

Էմիրեյթս

Էմիրեյթսը Միջին Արեւելքի ամենամեծ ավիաընկերությունն է, ինչպես նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջատար ավիափոխադրողը: Այն հիմնարվել է Դուբայի Գարհուդ քաղաքում  եւ Էմիրեյթս Խմբի դուստր ձեռնարկություններից մեկն է, որը կառավարությանը պատկանող Դուբայի ներդրումային կորպորացիային է:

 

Ընկերության կարգախոսն է՝ «Թռչեք Ավելի Լավ»:

 

Էմիրեյթսը իր շուրջ 300 ինքնաթիռներով չվերթներ է իրականացնում վեց մայրցամաքների 80 երկրների ավելի քան 150 քաղաքներ: Էմիրեյթսը շահագործում է Էյրբաս եւ Բոինգ լայնաթափք օդանավերի խառը օդային նավատորմ եւ այն եզակի ավիաընկերություններից մեկն է, որն իր տրամադրության տակ ունի նման քանակի լայնաթափք օդային նավատորմ (բացառությամբ՝ Էմիրեյթսը Էքսկլյուզիվիի): 2020-ի դեկտեմբերի դրությամբ Էմիրեյթսը համարվում էր Էյրբաս Ա380-ի խոշորագույն օպերատորը՝ իր տրամադրության տակ ունենալով 117 գործածության մեջ գտնվող ինքնաթիռ, նաեւ՝ եւս 5 պատվերի մեջ գտնվող օդանավ: Շուկա մուտք գործելուց ի վեր Էյրբաս Ա380-ը դարձել է Էմիրեյթսի նավատորմի անբաժանելի մասը, հատկապես երկար հեռահարության թռիչքներում եւ բարձր խտության երթուղիներում: Էմիրեյթսը նաեւ աշխարհի ամենամեծ Բոինգ 777-ի օպերատորներից է՝ գործածության մեջ ունենալով շուրջ 155 ինքնաթիռ: Բեռնափոխադրումները իրականացվում է Emirates SkyCargo-ի կողմից:

 

Էմիրեյթսի եւ Ֆլայդուբայի Skywards լոյալության ծրագիրը կփոխի Ձեր աշխարհընկալումը ավիափոխադրումների մասին: Ձեր անդամակցությունը հնարավորություն կտա օգուտներ ստանալ եւ ձեռք բերել  փորձառություններ Ձեր կենսակերպին համապատասխան․ այն յուրաքանչյուր ճանապարհորդություն ավելի արդյունավետ կդարձնի: Կուտակեք մղոններ, ինչպես Skywards-ի, այնպես էլ Էմիրեյթսի եւ Ֆլայդուբայի  թռիչքներից: Դուք կարող եք նաեւ ավելացնել Ձեր կուտակած մղոնները՝ գնելով, նվիրելով կամ բազմապատկելով Ձեր մղոնները:

 
Էմիրեյթսի թռիչքներից կուտակած միավորները եւ մղոնները կարող եք օգտագործել նաև Էմիրեյթսի եւ Ֆլայդուբայի միջազգային գործընկերների ծառայություններից օգտվելու ժամանակ: Գործընկեր ավիաընկերություններից ընտրեք չվերթներ, շքեղ հյուրանոցներում օգտվեք գիշերակացի ծառայություննեից, ձեռք բերեք ընտանեկան հանգստի եւ նույնիսկ սպորտային եւ մշակութային իրադարձությունների տոմսեր ամբողջ աշխարհում:
 
Ձեր մղոններն ուժի մեջ են երեք տարի, այնպես որ դուք շատ ժամանակ կունենաք, եթե իսկապես ցանկանում եք խնայել ձեր մղոնները առանձնահատուկ ինչ-որ բանի համար:

 

Էմիրեյթսը ապահովում է նաեւ մուտք դեպի աշխարհի յուրահատուկ լաունջ սրահներ: Էմիրեյթսի Բիզնես Լաունջ սրահի դռները բաց են Դուբայի միջազգային օդանավակայանի B Concourse սպասասրահում՝ իր բացառիկ ծառայությունների առաջարկով, իսկ Առաջին Կարգի Դասի ուղևորներին Էմիրեյթսն առաջարկում է լաունջի մասնավոր ծառայություններ: Մուտքն անվճար է Առաջին Կարգի, Բիզնես Դասի և Skywords Էմիրեյթսի իրավասու հաճախորդների համար: 

Անկախ նրանից ճանապարհորդում եք բիզնեսի, թե հանգստի նպատակով, կանգ առեք Էմիրեյթսի ժամանակակից Բիզնես Լաունջ սրահներում եւ շարունակեք ձեր ճանապարհորդությունը Concourse A լաունջ սպասասրահից:


Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ Ձեզ հետաքրքրում է, տեղեկացված եղեք վերջին նորություններից, օգտվեք անվճար Wi-Fi-ից, վայելեք բազմատեսակ ուտեստներ ամբողջ աշխարհից, ինչպես նաեւ համտեսեք բացառիկ ըմպելիքներ:


Երբ ձեր ժամանակը անցկացնեք Դուբայի First Առաջին Կարգի Լաունջ սրահում (First Class Lounge), տեղում կստանաք հատուկ ծառայություններ՝ անվճար Wi-Fi, սիգարի բար, ուղիղ վայրէջք, անդորր միջավայր, Le Clos գինու մառան եւ այլն

 


Էմիրեյթսի Ա380 բիզնես դաս. վայելեք համեղ ուտեստները, զբոսնեք օդանանավի լաունջ սրահում կամ ձեր իսկ տրմադրության տակ հասանելի կլինեն ավելի քան 4500 զվարճանքի հեռուստալիքներ: Դուք կբացահայտեք, որւ սա պարզապես թռիչք չէ. դա Էմիրեյթս Ա380- ն է:

 

Բոինգ 777 բիզնես դաս. շքեղ է մինչեւ վերջին մասնիկը: Վերափոխված է բիզնես դասի նստատեղերը. թռիչքի ընթացքում պառկեք ամբողջովին փափուկ կաշվե գործվածքի վրա եւ վայելեք համեղ ուտեստներ։

 

1980-ականների կեսերին Gulf Air-ը սկսեց դադարեցնել իր ծառայությունները դեպի Դուբայ: Արդյունքում, Դուբայի թագավորական ընտանիքի հովանավորությամբ 1985-ի մարտին ծնունդ առավ Էմիրեյթսը, իսկ Պակիստանյան Ավիաուղիները վարձակալության սկզբունքով տրամադրեց ավիաընկերության առաջին ինքնաթիռներից երկուսը: 10 միլիոն ԱՄՆ դոլարի նախնական կապիտալով խնդիր էր դրված գործել պետական ​​սուբսիդավորումից անկախ: 1985-ին Էմիրեյթսն թռիչքներ կատարեց Դուբայից Կարաչի (Պակիստան) եւ Մումբայ (Հնդկաստան)՝ օգտագործելով Բոինգ 737, ինչպես նաև Էյրբաս Ա300: Բացի այդ, ավիաընկերությունն ուներ երկու Բոինգ 727-200 ինքնաթիռ, որոնք տրամադրվել էին Դուբայի թագավորական ընտանիքի կողմից:

 

Իր գործունեության առաջին 5 տարիների ընթացքում Էմիրեյթսն իր թռիչքուղիների ցանցը հասցրեց 14-ի. 1985 թ. Դուբայ, Մումբայ, Դելի, Կարաչի, 1986 թվականին՝ Ամման, Կոլոմբո, Կահիրե, Դաքա, 1987 թվականին՝ Մալե, Ֆրանկֆուրտ, Ստամբուլ, 1988 թվականին՝ Դամասկոս, 1989 թվականին՝ Ջեդդահ, Քուվեյթ:

 

1993-ին Էմիրեյթսը դարձավ առաջին ավիաընկերությունը, որը իր երեք դասերի համար սկսեց օգտագործել Էյրբաս ինքնաթիռներ:

 

1998 թվականին Էմիրեյթս Խումբը ձեռք բերեց Air Lanka-ի 43% բաժնեմասը (հետագայում վերանվանվեց Շրի-Լանկա) եւ կնքեց կառավարման 10-ամյա պայմանագիր: Նույն թվականին Դուբայի Միջազգային օդանավակայանում բացվեց 2-րդ տերմինալը` դրանով իսկ օդանավակայանի տարողունակությունն ընդլայնելով տարեկան 2 միլիոն ուղեւորով:

 

2000 թվականին բացվեց է Շեյխ Ռաշիդ տերմինալը, որովԴուբայի Միջազգային օդանավակայանում տարողունակությունը հասցվեց տարեկան 22 միլիոն ուղեւորի:

 

2004 թ.-ին Էմիրեյթսըը անգլիական Պրեմիեր լիգայի «Արսենալ» ակումբի հետ կնքեց 100 միլիոն ֆունտ ստերլինգ գործարք, այդ թվում` ներառյալ իր նոր մարզադաշտը 15 տարի անվանակոչելու իրավունքը եւ ութ տարի մարզաշապիկների հովանավորությունը՝ սկսած 2006/07 մրցաշրջանից: Այն նորացվեց 2012 եւ 2018 թվականներին. սա Պրեմիեր լիգայի ամենաերկար ֆուտբոլային գործընկերությունն է եւ համաշխարհային սպորտի ամենաերկար հարաբերություններից մեկը:

 

2005-ին Էմիրեյթսըը պատմության մեջ է մտավ 42 Բոինգ 777 ինքնաթիռի պատվերով` 9,7 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով: Այսօր Էմիեյթսըը 777 ինքնաթիռների աշխարհի ամենամեծ օպերատորն է:

 

Էմիրեյթսը 2016թ.-ին բրիտանական հեղինակավոր Skytrax-ի կողմից ճանաչվեց աշխարհի լավագույն ավիաընկերություն եւ սերտիֆիկացվեց որպես 4-աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանի եւ նավահանգստային ապրանքների եւ անձնակազմի սպասարկման որակի համար: Ապրանքի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ և ըմպելիքներ, IFE, մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը նախատեսված է ինչպես օդանավի խցիկի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի համար:

 

2017-ին Էմիեյթսը եւ Ֆլայդուբայի հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին, ներառյալ ընդլայնված ծածկագրերի համաձայնագիրը, ժամանակացույցի հավասարեցումը եւ ցանցի օպտիմիզացումը: Էմիրեյթսը գործարկում է աշխարհում առաջին լիարժեք փակ առաջին կարգի մասնավոր սենյակները՝ աննման շքեղությամբ եւ գաղտնիությամբ: Այս հեղափոխական նորամուծությունը՝ իր ոճային մանրամասնություններով, ոգեշնչված Մերսեդես Բենցից, ներկայացվեց համաշխարհային գովազդային արշավում, որը ղեկավարում էր հայտնի ավտոմոբիլային փորձագետ Ջերեմի Քլարկսոնը:

 

2010-ից 2019 թվականներին Էմիրությունը ավելացրեց աշխարհը Դուբային կապող հետեւյալ երթուղիները. Ռիո դե Ժանեյրո, Բուենոս Այրես, Դուբլին, Լուսակա, Հարարե, Դալաս Ֆորտ Ուորթ, Սիեթլ, Հո Չի Մին, Բարսելոնա, Լիսաբոն, Վաշինգտոն, Ադելաիդա, Լիոն, Պուխետ, 2013 - Վարշավա, Ալժիր, Տոկիո-Հանեդա, Ստոկհոլմ, Քլարկ, Քոնակրի, Սիալկոտ, Քաբուլ, 2014 - Թայբեյ, Բոստոն, Աբուջա, Չիկագո, Օսլո, Բրյուսել, Բուդապեշտ, 2015 - Բալի, Օրլանդո, Բոլոնիա, Ստամբուլ Սաբիհա Գոկչենի օդանավակայանի միջոցով, 2016 - Սեբու, Հանոյ, Յանգոն, Ֆորտ Լոդերդեյլ, 2017 - Նյուարք, Զագրեբ, Պնոմպեն, 2018 - Լոնդոն, Սանտյագո, Էդինբուրգ, 2019 - Պորտո, Մեխիկո: