Eurowings Eurowings

Eurowings

Eurowings-ը գերմանական լոուքոսթեր ավիաընկերություն է. այն Լուֆթհանզա Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկություն է: Ավիաընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Դյուսելդորֆում: Eurowings-ի ներկայիս օդային նավատորմը բաղկացած է շուրջ 81 օդանավերից, որոնք ամբողջությամբ արդիական Էյրբաս ինքնաթիռներ են: Ընկերությունը մասնագիտացած է ներեվրոպական երթուղիներով լոուքոսթեր թռիչքների կազմակերպման մեջ:  Այս գերմանական լոուքոսթերի չվերթների ցանցը իր մեջ ներառում է 50 երկրների ավելի քան 100 ուղղություններ, որը ավիաընկերությանը դարձնում է երրորդ խոշորագույն եվրոպական ուղիղ չվերթներ իրականացնող ավաիփոխադրողը: Eurowings-ը հիմնադրվել է 1996 թվականին: Ընկերության օդային հանգույցները տեղակայված են Գերմանիայի եւ Ավստրիայի մի շարք օդանավակայաններում, ինչպես նաեւ Պալմա դե Մալյորկայում եւ Պրիշտինայում: Ավիաընկերությունը շուրջ 13 տեղակայման վայր ունի Գերմանիայում, նաեւ՝ եվրոպական երկրների վեց առաջատար օդանավակայաններում:

Eurowings-ի, ինչպես նաեւ նրա գործընկեր ավիաընկերությունների օդային նավատորմը մշտապես հագեցած է արդիական օդանավերով: Այն հիմնված է սեփական ինժեներական գործունեության եւ «Լուֆթհանզա Տեխնիկ»-ի սպասարկման հարուստ փորձառության վրա:

Eurowings-ը մատուցում է բաձրակարգ ուղեւորափոխադրումներ՝ իր հաճախորդներին առաջարկելով երկսրահ օդանավի կոնցեպտ՝ եվրոպական BIZ դասի ծառայություններով, որը նրան մրցունակ է դարձնում եվրոպական մյուս ավիափոխադրողների շրջանում: 

Eurowings-ը կոդշեյրինգային համաձայնագրեր ունի հետեւյալ ավիաընկերությունների հետ՝ Էյր Կանադա, All Nippon Airways, Ավստրիական Ավիաուղիներ, Բրյուսելյան Ավիաուղիներ, Լուֆթհանզա, Սինգապուրյան Ավիաուղիներ, Swiss International Air Lines, TUI fly Deutschland, Յունայթեդ Էյրլայնս:

Հաճախորդները կարող են ընտրել Eurowings-ում BASIC, SMART եւ BIZclass ամրագրման ուղեվարձերը՝ իրենց թռիչքային փորձառությունը անհատականացնելու համար: Սա նշանակում է, որ և՛ գործարար, և՛ մասնավոր ճանապարհորդները միշտ կկարողանան գտնել իրենց կարիքներին համապատասխան փաթեթ:

2020 թվականի ապրիլին Լուֆթհանզան հայտարարեց Eurowings-ում խոշոր կրճատումների մասին՝ Քովիդ-19 համաճարակի պատճառով: Այն ժամանակ, երբ Germanwings-ն ամբողջությամբ փակվեց, եւ Eurowings-ը պատրաստվում էր շահագործումից իր ինքնաթիռներից մի քանիսը աստիճանաբար դուրս բերելուն, վարձակալության պայմանագրերի մեծ մասը կարճ ժամանակում խզվեցին: Խզված պայմանագրերի թվում ամենամեծը German Airways-ի (նախկին LGW) հետ իրենց Bombardier DHC-8-400 ինքնաթիռների վարձակալության համաձայնագիրն էր:

2021 թվականի փետրվարին Լուֆթհանզան հայտարարեց, որ ստանձնելու է Մյունխենի օդանավակայանում Eurowings-ի երթուղիների մեծ մասը՝ բացառությամբ մի քանի ներքին ծառայությունների եւ դեպի Պալմա դե Մալյորկա ու Պրիշտինա թռիչքների: Նույն տարում Eurowings-ը հեռացրեեց իր բոլոր հեռահար ուղղությունները, որոնք սպասարկվում էին Դյուսելդորֆից, Մյունխենից եւ Ֆրանկֆուրտից: Միեւնույն ժամանակ, մայր Լուֆթհանզան հայտարարեց Eurowings Discover-ի իրենց նոր երկարաժամկետ փոխադրողների հիմնադրման մասին:

Eurowings-ը Skytrax-ի կողմից հավաստագրված է որպես 4 աստղանի լոուքոսթեր ավիաընկերություն՝ իր օդանավակայանի որակի եւ ինքնաթիռներում մատուցվող ծառայությունների եւ անձնակազմի սպասարկման համար: Ապրանքի վարկանիշը ներառում է խցիկի հարմարավետությունը, ուղեբեռի/նստատեղերի վճարները, սննդամթերք եւ խմիչքներ արժեքները ինքնաթիռում, խցիկի մաքրությունը. սպասարկման վարկանիշը ներառում է նաեւ օդանավի եւ վերգետնյա անձնակազմի սպասարկումը: