Ֆիջի Էյրվեյս Ֆիջի Էյրվեյս

Ֆիջի Էյրվեյս

Ֆիջի Էյրվեյսը Ֆիջիի եւ Հարավախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դրոշակակիր ավիաընկերությունն է։ Այն սպասարկում է 13 նահանգների շուրջ 23 ուղղություններ, այդ թվում՝ Oneworld-ի Սիդնեյի, Հոնկոնգի, Լոս Անջելեսի եւ Տոկիոյի հանգույցները։ Ուղղությունները ներառում են Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Հոնկոնգը, Սինգապուրը, Հնդկաստանը, Սամոան, Տոնգան, Տուվալուն, Կիրիբատիին, Վանուատուն եւ Սողոմոնյան կղզիները։

Ֆիջի Էյրվեյսըը միացել է Oneworld դաշինքին 2018 թվականին։

Ֆիջի Էյրվեյսի չվերթները իրականացվում են ժամանակակաից Բոինգ եւ Էյրբաս ինքնաթիռներից բաղկացած նավատորմով: 2025 թվականի մայիսի դրությամբ, airfleets.net կայքի համաձայն, Ֆիջի Էյրվեյսի նավատորմում ներառված են Էյրբաս Ա330, Ա350, Բոինգ 737 եւ 737 MAX ինքնաթիռներ, ընդհանուր 14 հատ։

Ֆիջի Էյրվեյսը  միջազգային երթուղիների մեծ մասում ունի երկու դասից բաղկացած՝ բիզնես եւ էկոնոմ դասի ապրանքներ, ներառյալ նստատեղերը, որոնք հեռահար թռիչքների ժամանակ վերածվում են հարթ մահճակալների:

Բիզնես դասը պահանջկոտ ճանապարհորդներին առաջարկում է եզակի եւ բացառիկ ճամփորդական փորձառություն։

Էկոնոմ դասը աչքի է ընկնում ջերմ եւ բարեկամաբար անձնակազմի հյուրընկալությամբ. էլեգանտ եւ հանգիստ սրահները, ապահովում են, որ ուղեւորները իրենց զգան ինչպես տանը։

Որպես Ֆիջի Էյրվեյսի Tabua Club Plus-ի անդամ, Oneworld connect գործընկերներ Բրիտանական Ավիաուղիներով, Cathay Pacific-ով, Քանթասով եւ Ամերիկյան Ավիաուղիներով  ճանապարհորդելիս անդամը ստանում է առաջնահերթ գրանցում, առաջնահերթ նստեցում եւ լաունջ սրահի մուտք (մեկ հյուրի հետ) համապատասխան չվերթների դեպքում։

Ֆիջի Էյրվեյսը Skytrax-ի կողմից հավաստագրվել է որպես 4-աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանում եւ ինքնաթիռում մատուցվող ապրանքների, ինչպես նաև անձնակազմի սպասարկման որակի համար։ Ապրանքի գնահատականը ներառում է նստատեղերը, հարմարությունները, սնունդն ու խմիչքները, IFE-ն, մաքրությունը եւ այլն, իսկ սպասարկման գնահատականը վերաբերում է ինչպես սրահի անձնակազմին, այնպես էլ գետնի վրա աշխատող անձնակազմին։