HOP!-ը ֆրանսիական տարածաշրջանային ավիաընկերություն է, որը չվերթներ է իրականացնում իր մայր ընկերության՝ Էյր Ֆրանսի անունից: Կլերմոն-Ֆերանի օդանավակայանի տարածքում (CFE) տեղակայված գլխավոր օդային հանգույցը հագեցած է ժամանակակից եւ ֆունկցիոնալ ենթակառուցվածքներով: HOP!-ը 100 տոկոսով Էյր Ֆրանսի սեփականությունն է: Ավիաընկերությունն այժմ իր ինքնաթիռներով եւ անձնակազմով օրեկան սպասարկում է ավելի քան 50 ուղղություն, որից 32-ը Ֆրանսիայում և Եվրոպայում: Կանաոնավոր չվերթները գլխավորապես իրականացվում են դեպի Ռուասի-CDG եւ Լիոնի հանգույցներից եւ դեպի դրանք, որոնք հարմարեցված են ինչպես գործնական, այնպես էլ կանոնավոր չվերթներից օգտվող հաճախորդների համար: Ավիաընկերությունը հիմնադրվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին՝ «Airlinair», «Brit Air» եւ «Régional» ապրանքանիշերի միավորման արդյունքում, եւ իր գործունեությունը սկսել է 2013 թվականի մարտից:
«Եվրոպան դարձնում էնք ավելի փոքր» կարգախոսով HOP!-ը իդեալական տարբերակ է Ֆրանսիայի եւ Եվրոպայի միջև արագ եւ հեշտ ճանապարհորդող ուղեւորների համար:
HOP!-ը իր գործունեության բոլոր ասպեկտներով լիովին համապատասխանում է ավիացիոն անվտանգության նեկա գործող կանոնակարգերին: Ընկերությունը ներդնում է խիստ ընթացակարգեր սպասարկման, անձնակազմի վերապատրաստման, թռիչքների պլանավորման, ռիսկերի կառավարման եւ ինքնաթիռների աշխատանքի մոնիթորինգի համար: Սա ներառում է անվտանգության իրազեկվածություն, ռիսկերի վերլուծություն եւ նոր տեխնոլոգիաների ու գործելակերպերի ներդրում, որը միտված է թռիչքների անվտանգությունը բարելավելուն։
HOP!-ը համապատասխանում է EASA-ի (Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալություն) կողմից սահմանված եվրոպական կանոնակարգերին եւ IATA-ի (Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիա) սահմանած միջազգային չափանիշներին։
2025 թվականի հունիսի դրությամբ HOP-ի ժամանակակից նավատորմը բաղկացած է հետեւյալ ինքնաթիռներից՝ 13 Էմբրաեր ERJ-170 եւ 24 Էմբրաեր ERJ-190։
HOP!-ը իր ինքնաթիռում ուղեւորներին առաջարկում է երկու ճամփորդական դաս՝ էկոնոմ եւ բիզնես։
Էկոնոմ դաս. Էկոնոմ դասի ուղեւորները ինքնաթիռում վայելում են համեղ կերակուր, խորտիկներ եւ սառը ըմպելիքներ։ Նրանք կարող են նաև իրենց ժամանակը անցկացնել՝ կարդալով թարմ թերթեր եւ ամսագրեր։ Տրամադրվում է 1 x 23 կգ ուղեբեռի չափս՝ կախված ավիատոմսի գնից։
Բիզնես դաս. Բիզնես դասի ուղեւորների համար ինքնաթիռում առաջարկվում է ախորժելի կերակուր, որը հնարավորություն է տալիս հանգստանալ եւ հարմարավետ ճանապարհորդել։ Նստատեղերի թեքությունը 31 դյույմ է։ Ուղեւորները նաև օգտվում են 2 x 32 կգ լրացուցիչ ուղեբեռի թույլատրելի չափից, իսկ ձեռքի ուղեբեռի թույլատրելի չափը 12 կգ է։