ԻնդիԳո ԻնդիԳո

ԻնդիԳո

ԻնդիԳոն (անգլ.՝ IndiGo) հնդկական ցածրարժեք ավիաընկերություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Հնդկաստանի Հարյանա նահանգի Գուրգաոն քաղաքում: Այն Հնդկաստանի ամենամեծ ավիաընկերությունն է ըստ ուղեւորների եւ նավատորմի չափի:

Ավիաընկերության պատկերանշանը՝ քսան կետերից բաղկացած ինքնաթիռի ֆիգուր հիշեցնող նրբագեղ պատկեր է: Դրա աչքի ընկնող երկգույն կապույտ գունազարդումը, որը տարածվում է սպիտակ ֆոնի վրա, ընդգծված է ավիաընկերության օդանավերի որովայնին, իսկ լոգոն համարձակորեն ներկայացված է սպիտակ գույնով՝ արտահայտելով նրբագեղություն եւ ոճայնություն:

Ավիաընկերությունը իր գործունեությունը ծավալում է հետեւյալ կարգախոսի ներքո՝ «Ժամանակին: Ամեն անգամ»՝ անսասան նվիրվածություն ցուցաբերելով ճշտապահությանը:

ԻնդիԳոն, իր ավելի քան 432 ինքնաթիռներից բաղկացած նավատորմով, իրականացնում է ավելի քան 2200 ամենօրյա չվերթ, կապելով ավելի քան 128 ուղղություններ՝ 91 ներքին եւ 37 միջազգային, փոխադրելով տարեկան ավելի քան 100 միլիոն ուղեւոր: Ավիաընկերության հիմնական օդային հանգույցը գտնվում է Դելիում, իսկ լրացուցիչ հանգույցներ կան Բենգալուրուում, Չեննայում, Հայդարաբադում, Կալկաթայում, Մումբայում եւ Կոչիում:

Ավիաընկերությունը իր ծառայություններով ցույց է տալիս, որ ցածր գինը չի նշանակում ցածր որակ: Այն շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը՝ միջազգային մակարդակով տարածելով իր թեւերը՝ վերածվելով տեղական ավիափոխադրողից համաշխարհային ավիացիոն հսկայի։

Տարիների ընթացքում ԻնդիԳոն կառուցել եւ զարգացրել է իր հինգ հիմնական արժեքների շուրջ կենտրոնացած ամուր մշակույթը՝ այն է՝ «անվտանգությունն առաջին տեղում», «նպատակասլաց հետեւողականություն», «սրանց եւ բարեհամբույր սպասարկում», «համեստություն» եւ «մեր ուժը»: Այս արժեքները ցուցադրվում են ավիաընկերության  աշխատակիցների ամենօրյա աշխատանքում: «Made in IndiGo» ծրագրի միջոցով ԻնդիԳոն հնարավորություն է տալիս իր տեղական 6E աշխատակիցներին կատարելագործվել եւ զարգանալ:

ԻնդիԳոն ունի արդիական օդանավերից բաղկացած օդային նավատորմ: 2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ, Planespotters.net-ի տվյալների համաձայն, ԻնդիԳոի նավատորմն այս պահին բաղկացած է 432 ինքնաթիռից՝ 48 ATR 72, 38 Էյրբաս Ա320-200, 190 Էյրբաս Ա320neo, 140 Էյրբաս Ա321-200, 2 Բոինգ 737-800, 7 Բոինգ 737 MAX 8, 1 Բոինգ 787-9 Դրիմլայներ եւ 3 Բոինգ 777-300ER։

Ավիաընկերության Էյրբաս Ա320 CEO ինքնաթիռների նստատեղերի տարողությունը 180 է, Ա320neo-ինը՝ 180/186, Ա321-ինը՝ 222/232, իսկ ATR-ինը՝ 78։

Որպես ցածրարժեք փոխադրող՝ ԻնդիԳոն առաջարկում է միայն էկոնոմ դասի նստատեղեր։ Ցածր գները պահպանելու համար ընկերությունը իր ոչ մի չվերթի ժամանակ անվճար սնունդ չի տրամադրում, չնայած ունի ինքնաթիռում գնման հնարավորությամբ ճաշի հասանելի տարբերակներ: Ինքնաթիռում ժամանցի ծառայություններ հասանելի չեն: Ավիաընկերությունն առաջարկում է պրեմիում ծառայություններ, ինչպիսիք են՝ նախապես ընտրված նստատեղը, բազմակի չեղարկումները եւ առաջնահերթ գրանցումը այն ուղեւորներին, ովքեր պատրաստ են վճարել ավելի բարձր: