Ճապոնական Ավիաուղիները (ճապոներեն՝ 日本航空株式会社), որը նաեւ հայտնի է որպես JAL կամ Nikko (日 航), Ճապոնիայի ազգային ավիափոխադրողն է. այն աշխարհի առաջատար ավիափոխադրողներից մեկն է: Չորս խոշոր հանգույցներով՝ Տոկիոյում, Օսակայում, Նագոյայում եւ Օկինավայում, այն սպասարկում է շուրջ 80 ուղղություններ ավելի քան 20 երկրներում: JAL խմբի ընկերությունները ներառում են Ճապոնական Ավիաուղիները, J-Air -ը, Japan Air Commuter -ը, Japan Transocean Air -ը ու Ryukyu Air Commuter -ը ներքին ծառայությունների համար, JAL Cargo -ն՝ բեռնափոխադրումների ու փոստային ծառայությունների համար:
Ճապոնական Ավիաուղիների օդային նավատորմը բաղկացած է 158 ինքնաթիռներից:
Ճապոնական Ավիաուղիները ներկայումս թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպա, Ասիա, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա ու Օվկիանիա:
Ճապոնական Ավիաուղիները հիմնադրվել է 1951 թվականի օգոստոսի 1 -ին՝ 100 միլիոն յեն կապիտալով, որը սկսեց կանոնավոր ներքին օդային փոխադրումներ հաջորդ տարվա հոկտեմբերից: Ճապոնիայի ավիափոխադրումների մասին օրենքի հիման վրա՝ 1953 թվականի հոկտեմբերի 1 -ի դրությամբ, ստեղծվեց ներկայիս ընկերությունը՝ շուրջ 1 միլիարդ իեն պետական ֆինանսավորմամբ: Այսպիսով, ստեղծված ընկերությունը ժառանգեց նախորդ ընկերության բոլոր իրավունքներն ու պարտականությունները, լիցենզավորվեց՝ դառնալով երկրի միակ կանոնավոր միջազգային ավիափոխադրողը իր ներքին երթուղիներին զուգահեռ: 1954 թվականը նշանավորվեց ԱՄՆ առաջին միջազգային ու միեւնույն ժամանակ միջմայրցամաքային թռիչքով՝ Տոկիո - Հոնոլուլու - Սան Ֆրանցիսկո երթուղու գործարկմամբ:
1960-ի օգոստոսին սկսվեց առաջին ռեակտիվ Douglas DC-8 -ի ինքնաթիռի սպասարկումը:
1961 թվականի հունիսին ավիաընկերությունը չվերթներ սկսեց դեպի Եվրոպա, իսկ մեկ տարի անց՝ թռիչքներ սկսվեցին իրականացվել Նյու Յորքի երթուղով։
1970 թվականին ընկերությունը սկսեց Բոինգ 747 (jumbo jet) ինքնաթիռի շահագործումը։
1980 - ական թվականներին ընկերությունը հատուկ չվերթներ էր իրականացում, որոնցով փոխադրվել են Ճապոնիայի արքայազնն ու արքայադուստրը, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը եւ երկրի վարչապետները:
Ավիաընկերությունը ամբողջությամբ սեփականաշնորհվեց 1987 թվականին։
1992 թվականին ստեղծվեց չարթերային ստորաբաժանում, իսկ 1997 թվականին Ճապոնական Ավիաուղիները շատ շահավետ համաձայնագիր կնքեց Disney-ի հետ, որը դարձավ Դիսնեյլենդի միակ փոխադրողը Տոկիոյում։
Ի սկզբանե Ճապոնական Ավիաուղիների պատկերանշանը եղել է կարմիր կռունկը սպիտակ ֆոնի վրա. ճապոնական մշակույթում կռունկը բարգավաճման, հաջողության, ուշադրության ու երկարակեցության խորհրդանիշ է։ Կարմիր գույնը խորհրդանշում է շարժումը եւ ազատությունը: Այսպիսով, Ճապոնական Ավիաուղիների լոգոտիպը մարմնավորում էր ուղեւորների ուշադրության ու հոգատարության եւ անվտանգության կենտրոնացումը, ինչպես նաեւ ավիաընկերության հուսալիության ու շարունակական զարգացման եւ կատարելագործման զգացումը:
1983թ. Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիայի (IATA) վարկածով եղել է աշխարհում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների գծով թիվ 1-ը:
Անկախ նրանից, թե Դուք թռչում եք միջազգային կամ ներքին չվերթներով, Ճապոնական Ավիաուղիներն առաջարկում է առաջին կարգի ճանապարհորդական փորձ: Երկար հեռահար միջազգային թռիչքների համար չվերթները հասանելի են չորս դասի սրահներով. Առաջին Կարգի, Ներկայացուցչական Դասի (բիզնես դասի), Պրեմիում — Էկոնոմ եւ Էկոնոմ. որոշ ներքին չվերթներ իրականացվում են նաեւ Առաջին Կարգի եւ J Կարգի (Բիզնես Դաս) հարմարություններ:
2007 թվականին Ճապոնական Ավիաուղիները միացավ Oneworld ® ավիաընկերությունների դաշինքի ցանցին։
Ճապոնական Ավիաուղիները Skytrax-ի կողմից հավաստագրվել է որպես 5-աստղանի ավիաընկերություն օդանավակայաններում եւ ինքնաթիռներում մատուցված ծառայությունների որակի, ինչպես նաեւ անձնակազմի սպասարկման համար:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին