Jet2.com Jet2.com

Jet2.com

Jet2.com-ը բրիտանական ցածրարժեք ավիաընկերություն է: Այն առաջարկում է կանոնավոր եւ չարտերային թռիչքներ դեպի Միացյալ Թագավորություն եւ թագավորությունից դուրս: Այն Մեծ Բրիտանիայի երեք ամենախոշոր ավիաընկերություններից մեկն է՝ easyJet-ից եւ Բրիտանական Ավիաուղիներից հետո:

Jet2.com-ը թռիչքներ է իրականացնում Եվրոպայի ավելի քան 70 ուղղություններով՝ գլխավորապես շեշտը դնելով Իսպանիայի, Միջերկրական ծովի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Հունաստանի եւ Իտալիայի վրա: Նրա գլխավոր օդային հանգույցը տեղակայված է Լիդս Բրեդֆորդի օդանավակայանում, ինչպես նաեւ ավիաընկերությունը տասներկու լրացուցիչ գործող կետեր ունի ամբողջ Միացյալ Թագավորությունում եւ արտերկրում՝ Ալիկանտեի, Պալմա դե Մալյորկայի եւ Տեներիֆեի օդանավակայաններում:

Jet2.com-ը շահագործում է արդիական եւ արդյունավետ նավատորմ, որում  2025թ. ապրիլի դրությամբ ներառված էին 125 ինքնաթիռներ: Նավատորմում ներառված են՝ 5 Էյրբաս Ա321-200, 14 Էյրբաս Ա321neo, 2 Էյրբաս Ա330-200, 7 Բոինգ 737-300 եւ 97 Բոինգ 737-800.

Jet2.com-ն առաջարկում է միայն Էկոնոմ դաս, որում յուրաքանչյուր ուղեւորին թույլատրվում է 10 կգ ձեռքի ուղեբեռ եւ 22 կգ ստուգված ուղեբեռ:

Էկոնոմ դասը առանձնանում է հարմարավետ նստատեղերով՝ ընդարձակ ոտքերի տարածքով, դասավորված 3x3 կոնֆիգուրացիայով: Նստատեղերի միջեւ հեռավորությունը միջինում կազմում է 28-30 դյույմ՝ կախված ինքնաթիռից: Ուղեւորները կարող են ընտրել լրացուցիչ ոտքերի տարածքով նստատեղեր, որոնք առցանց հասանելի են գնման համար մինչ գրանցումը: Առցանց գրանցումը թույլ է տալիս նախապես ընտրել նստատեղեր, ինչպես նաեւ ուղեւորները կարող են նախապես պատվիրել սննդի և խմիչքի տարբերակներ, որոնք հասանելի են նաեւ ինքնաթիռում՝ ողջամիտ ընտրանիով, որակով եւ ցածր արժեքներով:

Jet2.com-ը Skytrax-ի կողմից հավաստագրվել է որպես 3 աստղանի ցածրարժեք ավիաընկերություն՝ իր օդանավակայանի որակի, ինքնաթիռի արտադրանքի եւ անձնակազմի սպասարկման համար: Ապրանքի վարկանիշը ներառում է խցիկի հարմարավետությունը, ուղեբեռի/նստատեղերի վճարները, սննդամթերք եւ խմիչքներ հասանելիությունը ինքնաթիռում, խցիկի մաքրությունը. սպասարկման վարկանիշը ներառում է սպասարկման որակը թե՛ օդում եւ թե՛ գետնի վրա: