Ջին Էյրը (անգլ.՝ Jin Air) հարավկորեական ցածրարժեք ավիաընկերություն է, որը չվերթներ է իրականացնում դեպի Ճապոնիա, Չինաստան, Հարավարեւելյան Ասիա եւ այլ միջազգային ուղղություններով: Հանդես գալով «Թռչիր, ավելի լավ թռչիր» կարգախոսի ներքո՝ Ջին Էյրը ամրապնդել է իր կարգավիճակը որպես Կորեայի առաջատար ավիաընկերություն՝ ձգտելով կատարելության անվտանգության եւ ծառայությունների մեջ, որոնք ավիաընկերության հիմնական արժեքներն են: Ավիաընեկերությունը իր թռիչքների մեկնարկը տվել է 2008 թվականի հուլիսին Գիմպո-Ջեջու իր առաջին չվերթով: Բացի այդ, Ջին Էյրը միակ ներքին ցածրարժեք ավիափոխադրողն է, որը կիրառում է միջին եւ մեծ չափի ինքնաթիռներ (B777-200ER), բացելով նոր շուկա հեռահար երթուղիների համար՝ ամրապնդելով իր առաջատար դիրքը որպես Ասիայի ամենաարդյունավետ ավիափոխադրող:
Ավիաընկերությունը Կորեայի ներսում իր ամենամեծ թվով ներքին չվերթներով առաջարկում է հարմարավետ եւ բազմատեսակ ծառայություններ եւ ձգտում է հաճախորդներին առաջարկել ավելի ընդարձակ երթուղային ցանց՝ ընդլայնվելով դեպի Ճապոնիա, Չինաստան, Հարավարեւելյան Ասիա եւ Օվկիանիա:
Ղեկավար կաղմը եւ անձնակազմի անդամները մշտապես պատրաստակամ են անել ամեն ինչ, որպեսզի հաճախորդները ունենան հաճելի փորձառություններ եւ լավ հիշողություններ՝ միաժամանակ ջանալով ապահովել անվտանգ թռիչքներ, հարմարավետ սպասարկում եւ մատչելի գներ:
Ջին Էյրը լոուքոսթեր է, որն առաջարկում է միայն էկոնոմ դաս։ Ավիաընկերությունը առաջարկում է ժամանակակից սրահներ՝ հագեցած առաջատար տեխնոլոգիաներով եւ հարմարավետ նստատեղերով։ Ինքնաթիռում ուղեւորներին առաջարկում է չորս տեսակի նստատեղեր՝ ամրագրման ժամանակ ընտրելու հնարավորությամբ։
Ջին Էյրը ներքին ուղեւորներին առաջարկում է Ջեջու նարնջի հյութ, եգիպտացորենի մետաքսի թեյ եւ բնական աղբյուրի ջուր։ Հյուրերը կարող են նաև նախապես ամրագրել սնունդ եւ գնել նախուտեստներ եւ ըմպելիքներ՝ օգտվելով վճարով մենյուից։ Բոլոր միջազգային ուղեւորները կարող են նախապես պատվիրել սնունդ եւ օգտվել ժամանցի ծրագրերից։ Ուղեւորները կարող են անմաքս գնումներ կատարել ինքնաթիռում։ Ուղեւորները կարող են նաեւ օգտվել ինքնաթիռում առկա Wi-Fi-ից։
Ինքնաթիռում Ջին Էյրը հատուկ օժանդակություն է տրամադրում հատուկ կարիքներ ունեցող հյուրերին, նորածիններին, հղի կանանց, անչափահասներին նախնական պայմանավորվածության համաձայն։ Շարժունակության կարիք ունեցող ուղեւորներին թռիչքի ընթացքում կտրամադրվի անվասայլակով տեղաշարժվելու ծառայություն։
Ջին Էյրը Skytrax-ի կողմից հավաստագրված է որպես 3-աստղանի ցածրարժեք ավիաընկերություն՝ իր օդանավակայանային եւ ինքնաթիռում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև անձնակազմի սպասարկման համար: Skytrax-ի թիմը, խոսելով Ջին Էյրի մասին, skytraxratings.com կայքում թողել է հետեւյալ գրառումը. «Ջին Էյրը իրականացնում է տարածաշրջանային չվերթներ Բոինգ 737 եւ մի քանի հեռահար երթուղիներ Բոինգ 777 ինքնաթիռներով: Ջին Էյրի Բոինգ 777 նստատեղերն ունեն լրացուցիչ ոտքերի համար տարածք, բայց մնացած ամեն ինչ նույնն է, ինչ գլխավոր սրահում է: Կա առաջնահերթ գրանցում եւ նստեցում: Էկոնոմ դասի խցիկները հարմարավետ եւ մաքուր են, անվճար սնունդով եւ նախաճաշով, կախված թռիչքի ժամանակից ընտրությունը տարբերվում է: Կան նախնական պատվերով սնունդ գնելու հնարավորություն: Խցիկի անձնակազմի սպասարկումը արդյունավետ է, եւ ավիաընկերությունը մոտ է 4-աստղանի լոուքոսթեր ավիաընկերության վարկանիշին հասնելուն»: