Կորեական Ավիաուղիներ Կորեական Ավիաուղիներ

Կորեական Ավիաուղիներ

Կորեական Ավիաուղիները (կորեերեն՝ 주식회사 대한 항공), որը առավել հայտնի է որպես Korean Air (այսուհետ՝ Կորեական Ավիաուղիներ), Հարավային Կորեայի խոշորագույն ու ազգային ավիափոխադրողն է, խոշորագույնն է իր նավատորմի չափով, միջազգային ուղղություններով եւ միջազգային թռիչքներով: Ավիաընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում: Ներկայիս Կորեական Ավիաուղիները հիմնադրվել է 1969 թվականի մարտի 1 -ին՝ ընդամենը ութ ինքնաթիռով:

Այսօր Կորեական Ավիաուղիների 161 ինքնաթիռից բաղկացած օդային նավատորմը (+10 նոր պատվիրված օդանավեր) բաղկացած է նորագույն Բոինգ եւ Էյրբաս ինքնաթիռներից, որոնք սպասարկվում են առաջատար ինժեներների ու մեխանիկական փորձագետների կողմից, որոնց փորձառությունը այսօր համապատասխանում է միջազգային ավիափոխադրումների անվտանգության ամենաբարձր չափանիշներին: Ավիաընկերության անձնակազմի համար առաջնահերթությունը ոււղեւորների անվտանգությունն ու հարմարավետությունն է՝ ինչպես օդում, այնպես էլ ցամաքում:

Կորեական Ավիաուղիները 2000 թվականին ստեղծված SkyTeam համաշխարհային ավիացիոն դաշինքի հիմնադիր անդամներից մեկն է:

«Թռիչքի գերազանցություն» կարգախոսի ներքո՝ Կորեական Ավիաուղիները ջանում է հաճախորդներին մատուցել ավելի անվտանգ եւ ավելի բարձրակարգ ծառայություններ, քան աշխարհի ցանկացած այլ ավիաընկերություն:

Կորեական Ավիաուղիների միջազգային ավիափոխադրումների եւ հարակից բեռների աջակցության ստորաբաժանումները միասին սպասարկում են 43 երկրի 120 քաղաքներ, իսկ ներքին ստորաբաժանումը սպասարկում է 13 ուղղություն: Այն ուղեւորափոխադրումների քանակով դասվում է աշխարհի 20 խոշորագույն ավիաընկերությունների շարքում եւ հանդիսանում է նաեւ առաջատար միջազգային բեռնափոխադրող ավիաընկերություններից մեկը: Կորեական ավիաընկերությունը, հիմնվելով հատուկ բեռների տեղափոխման տարիների հարուստ փորձի վրա, մատուցում է արդյունաբերության մեջ առաջատար բեռնափոխադրման ծառայություններ՝ աշխարհի հիմնական ուղղությունները կապելով էկոլոգիապես մաքուր նյութեր օգտագործող ինքնաթիռների հետ:

Կորեական Ավիաուղիները առաջատարն է Հարավային Կորեայի ավիացիոն արդյունաբերության ոլորտում` հիմնված ներքին եւ արտասահմանյան ինքնաթիռների նախագծման, արտադրության, պահպանման ու կատարելագործման փորձի եւ տեխնոլոգիական հնարավորությունների վրա:

Կորեական Ավիաուղիները նորարարական լուծումներով առաջատարն է Կորեայի ավիացիոն արդյունաբերության ոլորտում: Ստեղծելով Կորեայում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ամենամեծ պորտֆոլիոն՝ մշակելով, փորձարկելով եւ զարգացնելով, ինչպես նաեւ տարբեր ԱԹՍ-ների զանգվածային արտադրությունը՝ զինված ուժերի ինտեգրմանն աջակցելու եւ շուկայի պահանջարկը բավարարելու համար, Կորեական Ավիաուղիները հետզհետե դառնում է առաջատար ընկերություն նաեւ անօդաչու թռչող սարքերի ոլորտում: 

Ինչոն Միջազգային օդանավակայանի 2-րդ տերմինալը Կորեական Ավիաուղիների միջազգային հանգույցն է: Ինչոնում Կորեական Ավիաուղիները ունի նաեւ արբանյակային շտաբային ճամբար:

Կորեական Ավիաուղիների օդաչուների, ցամաքային անձնակազմի ու բորտուղեկցորդուհիների մեծամասնությունը տեղակայված է Սեուլում:

Կորեական Ավիաուղիները միջազգայնորեն ճանաչված է իր հաճախորդների սպասարկման համար: 2020 թվականին Կորեական Ավիաուղիները Skytrax -ի կողմից ստացավ 5 աստղանի ավիաընկերության կարգավիճակ՝ իր օդանավակայանի որակի եւ ինքնաթիռի արտադրանքի եւ անձնակազմի ծառայությունների որակի համար:

Ինչ է ասվում Skytrax -ի աուդիտի մեջ. «Կորեական Ավիաուղիների անձնակազմի անդամները աշխատասեր եւ պրոֆեսիոնալ են, իսկ էկոնոմ դասի չափանիշները հատուկ գովասանքի են արժանի: Թռիչքի ընթացքում ծառայությունների  գերազանց որակ՝ Առաջին Կարգի, Բիզնես ու Էկոնոմ Դասի ուղեւորների համար՝ զուգորդված անձնակազմի շատ արդյունավետ եւ անկեղծ սպասարկմամբ»:

2021 թվականի մայիսի 27-ին Կորեական Ավիաուղիները Skytrax -ի կողմից ստացավ Ավիաընկերությունների համար հատուկ COVID-19 Անվտանգության 5 Աստղ ամենաբարձր վարկանիշը՝ դառնալով աշխարհի այն յոթ եզակի ավիաընկերություններից մեկը, որոնք արժանացել են այս ամենաբարձր գնահատականին: