Scoot Scoot

Scoot

Scoot-ը Սինգապուրյան Ավիաուղիների Խմբին պատկանող լոուքոսթեր ավիաընկերությունն է: Scoot-ի ուղեւորները Սինգապուրյան Ավիաուղիների հետ կոդշեյրինգային համօգտագործման պայմանագրի շրջանակներում բյուջետային արժեքներով մուտք են գործում Սինգապուրյան Ավիաուղիների ցանցից դուրս ավելի քան 30 ուղղություններով: Ավիաընկերության գլխավոր հանգույցը գտնվում է Սինգապուրի Չանգի օդանավակայանում, որտեղից ավիաընկերությունը միջազգային չվերթներ է իրականացնում դեպի Ասիա, Օվկիանիա եւ Եվրոպա:

Ավիաընկերությունը գործարկվել է 2012 թվականին՝ սկզբնապես նպատակ ունենալով իրականացնել միջին եւ հեռահար թռիչքներ, հիմնականում Հնդկաստանի եւ Չինաստանի ուղղություններով: 2017 թվականին Սինգպուրյան Ավիուղիները Scoot-ի հետ միավորեց իր մեկ այլ դուստր ավիաընկերությունը՝ Tigerair-ը: Scoot-ը սպասարկում է Սինգապուրյան Ավիուղիների հարավարեւելաասիական ցանցի մեծ մասը՝ թռիչքներ կատարելով մի շարք երկրների տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Թաիլանդ, Մալայզիա, Վիետնամ եւ Լաոս:

2017 թվականին ավիաընկերությունը գործարկեց իր առաջին միջմայրցամաքային թռիչքները Ասիայից եւ Ավստրալիայից դուրս՝ դեպի Հոնոլուլու եւ Բեռլին: Չնայած ավիաընկերությունը գործարկումից անմիջապես հետո դադարեցրեց Հոնոլուլուի ծառայությունը, սակայն մինչ օրս իրականացնում է Բեռլինի չվերթը:

Scoot-ը սպասարկվում կամ պլանավորվում է հետեւյալ ուղղությունները.

 

Scoot-ը իր գործունեությունը  սկսեց ընդամենը 3 Բոինգ 777-200 ինքնաթիռներից բաղկացած համեստ նավատորմով, բայց այժմ այն ունի ավելի քան 57 ինքնաթիռներից բաղկացած նավատորմ՝ գլխավորապես բաղկացած Բոինգ եւ Էյրբաս ինքնաթիռներից:

Scoot-ը Քովիդ-19 համաճարակի տարիներին Skytrax-ի կողմից իր անվտանգության միջոցառումների, բարելավված հիգիենայի գործընթացների եւ արձանագրությունների համար դասվեց 5 աստղանի ավիաընկերությունների շարքին: