Շանհայ Ավիաուղիներ Շանհայ Ավիաուղիներ

Շանհայ Ավիաուղիներ

Շանհայ Ավիաուղիները (չին.՝上海航空公司, անգլ.՝ Shanghai Airlines) չինական ավիաընկերություն է, որը Արեւելաչինական Ավիաուղիների դուստր ձեռնարկությունն: Ավիաընկերության գլխավոր օդային հանգոյցը տեղակայված է Շանհայում, որտեղից ավիաընկերությունը իրականացնում է ներքին եւ միջազգային չվերթներ: Ավիաընկերության լոգոն սպիտակ կռունկ է կարմիր ուղղահայաց պոչի լողակի վրա: Ընկերությունը չվերթներ է իրականացնում Շանհայի Պուդոնգի միջազգային օդանավակայանից (PVG) եւ Շանհայի Հոնգցյաո միջազգային օդանավակայանից (SHA): Ավիաընկերությունը SkyTeam ավիաընկերությունների դաշինքի դուստր անդամ է, իսկ մայր ընկերությունը՝ Արեւելաչինական Ավիաուղիները, դաշինքի լիիրավ անդամ է: Ավիաընկերությունը Չինաստանի առաջին առեւտրային ավիաընկերությունն էր, որն ուներ բազմակողմանի ներդրումներ, որոնք ներգրավվել էին Շանհայի քաղաքային կառավարության եւ Շանհայի տեղական ձեռնարկությունների կողմից:

Շանհայ Ավիաուղիներն ունի լայն ներքին ցանց, որը կիսում է իր մայր ընկերության՝ Արեւելաչինական Ավիաուղիների հետ: Ավիաընկերությունը սպասարկում է ավելի քան 140 ներքին եւ միջազգային ուղղություններ՝ հասանելիություն ապահովելով մայրցամաքային Չինաստանի եւ արտերկրի ավելի քան 60 խոշոր եւ միջին քաղաքների հետ: Նրա միջազգային չվերթները կենտրոնացած են Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ինդոնեզիայում, Սինգապուրում եւ Թաիլանդում: Ավիաընկերությունը Արեւելաչինական Ավիաուղիների անվան ներքո՝ օգտագործելով իր ինքնաթիռներն ու անձնակազմը, չվերթներ է իրականացնում նաեւ Շանհայից դեպի Ավստրալիայի Մելբուռնի օդանավակայան։

2025 թվականի մայիսի դրությամբ, ըստ planespotters.net կայքի, Շանհայ Ավիաուղիները շահագործում է ավելի քան 86 ինքնաթիռից բաղկացած նավատորմ։ Նավատորմը բաղկացած է հետեւյալ ինքնաթիռներից՝ 4 Բոինգ 737-700, 57 Բոինգ 737-800, 16 Բոինգ 737 MAX 8 եւ 9 Բոինգ 787-9 Դրիմլայներ։

Շանհայ Ավիաուղիները իր ուղեւորներին առաջարկում է երեք տեսակի ճամփորդական դասեր՝ էկոնոմ, Բիզնես եւ Առաջին կարգ։

Էկոնոմ դաս. այս դասով թռչող ուղևորներին թույլատրվում է վերցնել մեկ ձեռքի ուղեբեռ եւ մեկ գրանցված պայուսակ ներքին չվերթների համար, իսկ միջազգային չվերթների համար՝ երկու գրանցված պայուսակ։ Սա լավագույն բյուջետային տարբերակն է: Այս դասում ուղեւորներին առաջարկվում է հարմարավետ նստատեղեր՝ կարգավորվող ոտքերի եւ գլխակալների հենակներով, ինչպես նաեւ նոութբուքի վարդակից եւ անհատական ​​հեռուստացույցի էկրաններ։ Հյուրերը թռիչքի ընթացքում կարող են ընտրել մատուցվող չինական եւ եվրոպական ուտեստներից որեւէ մեկը։

Բիզնես դաս. ուղեւորներին թույլատրվում է ներքին չվերթների համար վերցնել մեկ ձեռքի ուղեբեռ եւ մեկ գրանցված պայուսակ, իսկ միջազգային չվերթների համար՝ երկու գրանցված պայուսակ։ Հյուրերը կարող են հանգստանալ հարմարավետ թիկնաթոռներում, որոնք ունեն ներկառուցված մերսման գործառույթներ: Ուղեւորները նաև հասանելիություն ունեն նոութբուքի լիցքավորման համար նախատեսված վարդյակներին եւ անձնական ինտերակտիվ զվարճանքի համակարգերին, առկա են անգլերեն եւ չինարեն լեզուներով ամսագրեր:

Առաջին դաս. ոււղևորներին թույլատրվում է ներքին չվերթների համար վերցնել մեկ ձեռքի ուղեբեռ եւ մեկ գրանցված պայուսակ, իսկ միջազգային չվերթների համար՝ երեք գրանցված պայուսակ։ Հյուրերը կարող են օգտվել փոխակերպվող նստատեղերից եւ յուրօրինակ սրահից՝ հեռուստացույցով, վերմակով եւ բարձով: Ուղեւորներին մատուցվում է համեղ ճաշ, առկա է ժամանցի հարմարություններ, հողաթափեր եւ գիշերանոց։ Հասանելի են նաև նոութբուքի լիցքավորման վարդյակներ, ինտերակտիվ զվարճանքի համակարգեր, անգլերեն եւ չինարեն ամսագրեր։