Շենժեն Ավիաուղիներ Շենժեն Ավիաուղիներ

Շենժեն Ավիաուղիներ

Շենժեն Ավիաուղիները (անգլ.՝ Shenzhen Airlines) չինական ավիաընկերություն է, որը գտնվում է Գուանդուն նահանգի Շենժեն քաղաքում տեղակայված Բաոան միջազգային օդանավակայանում (SZX)։

Շենժեն Ավիաուղիները սպասարկում է 12 երկրների ավելի քան 80 ուղղություններ։

Ավիաընկերությունը 2012 թվականին միացավ «Սթար» ավիաընկերությունների դաշինքին։

Ավիաընկերությունը հիմնադրվել է 1992 թվականի նոյեմբերին եւ սկսել է գործունեություն ծավալել 1993 թվականի սեպտեմբերց։ Ավիաընկերության հիմնական բաժնետերերն են «Էյր Չայնա» եւ «Շենժեն Ինթերնեշնլ Թոթալ Լոգիստիքս» ավիաընկերությունները։

Շենժեն Ավիաուղիների նավատորմը բաղկացած է հետեւյալ ինքնաթիռներից՝ 3 Էյրբաս Ա319-100, 76 Էյրբաս Ա320-200, 27 Էյրբաս Ա320neo, 6 Էյրբաս Ա321neo, 6 Էյրբաս Ա330-300, 71 Բոինգ 737-800 եւ 13 Բոինգ 737 MAX-8։

Ավիաընկերության անձնակազմը կրում է կապույտ համազգեստ։ Տղամարդիկ կրում են կապույտ վերնաշապիկներ եւ կապույտ տաբատներ։ Կին բորտուղեկցորդուհիները կրում են կապույտ վերնաշապիկներ, մուգ կապույտ բաճկոններ՝ կապույտ կիսաշրջազգեստներով։ Դիզայնում ինքնին արտացոլված են Շենժեն Ավիաուղիների ձգտումները՝ իր ուղեւորների համար ողջ թռիչքի ընթացքում ստեղծել գերազանց սպասարկում։

Շենժեն Ավիաուղիները առաջարկում է 3 ճամփորդական դաս.

 


Շենժեն Ավիաուղիները Skytrax-ի կողմից հավաստագրված է որպես 3-աստղանի ավիաընկերություն՝ օդանավակայանի եւ ինքնաթիռում մատուցվող ծառայությունների, ինչպես նաեւ անձնակազմի սպասարկման որակի համար։ Վարկանիշը ներառում է նստատեղերը, հարմարությունները, սնունդն ու ըմպելիքները, IFE-ն, մաքրությունը եւ այլն, իսկ սպասարկման գնահատականը վերաբերում է ինչպես սրահի անձնակազմին, այնպես էլ գետնի վրա գտնվող անձնակազմին։