Սիչուան Ավիաուղիներ Սիչուան Ավիաուղիներ

Սիչուան Ավիաուղիներ

Սիչուան Ավիաուղիները (չին.՝ 四川航空, անգլ.՝ Sichuan Airlines) Չինաստանի արեւմտյան շրջանների ամենամեծ ավիաընկերությունն է:
Չենդուի Շուանգլյուի միջազգային օդանավակայանը (CTU) ավիաընկերության գլխավոր օդային հանգույցն է: Հիմնադրումից երկու տարի անց այն իր առաջին չվերթն իրականացրեց Չենդուից դեպի Վանսիան շրջան: Այս իրադարձությանը հաջորդող հետագա տարիների ընթացքում Սիչուան Ավիաուղիները զգալիորեն աճեցին: Այն այժմ ​​​​սպասարկում է երթուղային լայն ցանց, որը որը ներառում է 113 ներքին եւ 30 միջազգային ուղղություններ շուրջ 22 երկրներում:

Սիչուան Ավիաուղիների ապրանքանիշը ծովային ծիծեռնակն է կամ «Հայյան» (海燕): Շրջանակը խորհրդանշում է երկիրը, իսկ չորս ալիքաձեւ նախշերը՝ հարյուր գետերը, որոնք իրենց հետ առաքինություն են բերում եւ համապատասխանում են Սիչուան Ավիաուղիների հիմնական արժեքներին՝ «ճշմարտությանը», «բարությանը», «գեղեցկությանը» եւ «սիրուն»:

Սիչուան Ավիաուղիների երթուղային ցանցը ընդգրկում է Ասիան, Եվրոպան, Օվկիանիան, Հյուսիսային Ամերիկան ​​եւ Աֆրիկան:

Ավիընկերության ասիական հինական երթուղիներն են՝ Հոնկոնգը, Տոկիոն, Պեկինը, Օսական, Սեուլը, Շանհայը, Թայբեյը, Գուանչժոուն, Լհասան, Կունմինը, Ուրումչին, Կատմանդուն եւ այլն։

Միջազգային ցանցը ներառում է Սիդնեյը, Մելբուռնը, Օքլենդը, Կահիրեն, Դուբայը, Թել Ավիվը, Սինգապուրը, Բանգկոկը, Պրահան, Ցյուրիխը, Կոպենհագենը, Հռոմը, Հելսինկին, Վանկուվերը, Լոս Անջելեսը եւ այլն։

Սիչուան Ավիաուղիները շարունակում է կառուցել «Պանդա երթուղիներ» միջազգային երթուղային ցանցը եւ ակտիվորեն ներգրավված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգա նախագծի նախաձեռնության մեջ։

Իր գործունեության մեկնարկից ի վեր Սիչուան ավիաուղիները 35 տարի շարունակ պահպանել է անվտանգ թռիչքների ռեկորդ։ Այն շահագործում է Չինաստանի ամենամեծ՝ միայն Էյրբաս ինքնաթիռներից բաղկացած նավատորմը՝ շուրջ 209 ինքնաթիռով, ինչպես նաեւ այն մայրցամաքային Չինաստանի ավիաընկերությունների առաջին խումբն է, որը ձեռք է բերել Էյրբաս Ա350։ Ամեն տարի մոտ 30 միլիոն ուղեւորի համար «Չինաստանի եւ Սիչուանի բնութագրերով» թռիչքային ծառայություններ մատուցելով՝ Սիչուան Ավիաուղիները Չինաստանի քաղաքացիական ավիացիայի առաջատարներից մեկն է ուղեւորների սպասարկման գոհունակության եւ թռիչքների ժամանակին կատարման առումով։

Սիչուան Ավիաուղիները առաջարկում է 2 տեսակի ճանապարհորդական դասեր՝ էկոնոմ եւ Բիզնես դասեր։

Էկոնոմ դաս. այս դասով ճանապարհորդող ուղեւորները կարող են հանգստանալ լայն, հարմարավետ նստատեղերում, որոնք հագեցած են ժամանակակից ժամանցային համակարգով (IFE)։ Ուղեւորներին թույլատրվում է տեղափոխել մինչև 10 կգ քաշ ունեցող ձեռքի ուղեբեռ, իսկ էկոնոմ դասի համար գրանցման համար նախատեսված պայուսակը կարող է կշռել մինչեւ 20 կգ։

Բիզնես դաս. Սիչուան Ավիաուղիները ուղեւորներին տրամադրում է անկյունային նստատեղեր, որոնք հարմարավետ են երկար եւ կարճ երթուղիների համար։ Նստատեղը հագեցած է USB լիցքավորման վարդյակով եւ հագեցած IFE համակարգով։ Ինքնաթիռում մատուցվում են համեղ ուտեստներ՝ գինիների եւ գարեջրի ընտրանիով։

Սիչուան Ավիաուղիները Skytrax-ի կողմից հավաստագրված է որպես 3-աստղանի ավիաընկերություն՝ օդանավակայանում եւ ինքնաթիռում մատուցվող ապրանքների եւ ծառայությունների, ինչպես նաեւ սպսարկման որակի չափանիշների համար։ Ապրանքանիշը գնահատականը ներառում է նստատեղերը, հարմարությունները, սնունդը եւ խմիչքները, IFE-ն, մաքրությունը եւ այլն, իսկ սպասարկման գնահատականը վերաբերում է ինչպես սրահի անձնակազմին, այնպես էլ վերգետնյա անձնակազմին։