Սինգապուրյան Ավիաուղիներ Սինգապուրյան Ավիաուղիներ

Սինգապուրյան Ավիաուղիներ

Բացահայտեք աշխարը «Սինգապուրյան Ավիաուղիների» (անգլերեն՝ Singapore Airlines) հետ՝ ճանապարհորդելով աշխարհի ամենահարմարավետ և արդիական օդանավերով: Սինգապուր Էյրլայնսով ուր էլ ճանապարհորդեք, Դուք կթռչեք ժամանակակից և ամենահագեցած ինքնաթիռներով:

 

«Սինգապուրյան Ավիաուղիները», հանդիսանալով Սինգապուրի Ազգային ավիափոխադրողը, գրանցվել 28 հունվար 1972թ-ին՝ որպես Սինգապուր Էյրլայնս (SIA), գլխամասը Airline House-ում, որը ժամանակին եղել է Սինգապուրի Չանգի օդանավակայանի հին անգարը, համարվում է մեր օրերի աշխարհի լավագույն ավիաընկերություններից մեկը:

 

«Սինգապուրյան Ավիաուղիները» իր սինգապուրյան առաջնային հանգույցից թռիչքներ է կատարում հինգ մայրցամաքների 32 երկրների 137 ուղղություններով:

 

Սինգապուրի կառավարությունը, երկրի Ֆինանսների նախարարության միջոցով տիրապետում է ավիաընկերության բաժնեմասերի որոշիչ փաթեթին՝ պահպանելով իր չեզոքությունը՝ հեռու պահելով իրեն ընկերության կառավարումից, մի կետ, որն ընդգծել է նախարար Լի Կուան Յուն՝ շեշտելով Սինգապուրի Չանգի օդանավակայանի առաջնային կարգավիճակը և ավիացիոն կենտրոնի առավել կարևորությունը SIA-ից:

 

SIA -ի ծագումը կարելի է փնտրել Malayan Airways Limited-ում (MAL), որը ստեղծվել է 1937 թվականի հոկտեմբերի 21-ին British Imperial Airways-ի (հետագայում British Overseas Airways Corporation կամ BOAC), Straits Steamship Company-ի և Լիվերպուլի Ocean Steamship Company-ի կողմից:

 

1947 թ.-ի մայիսի 1-ին Malayan Airways Limited (MAL)-ի՝ այսպես կոչված Airspeed Consul ինքնաթիռըը թռիչք կատարեց Սինգապուրի Կալանգ օդանավակայանից: Դա շաբաթվա առաջին երեք թռիչքներից մեկն էր դեպի Կուալա Լումպուր, Իպոհ և Պենանգ: Ավիաընկերության առաջին թռիչքը 1947 թվականի ապրիլի 2-ին Սինգապուրի Բրիտանական նեղուցներ բնակավայրից դեպի Կուալա Լումպուր չարթերային թռիչք էր` Airspeed Consul երկշարժիչ ինքնաթիռով:

 

1963 թ. սեպտեմբերի կեսերին Մալայան, Սինգապուրը, Սաբահը և Սարավակը ստեղծեցին Մալայզիայի ֆեդերացիան, և ավիաընկերության անունը փոխվեց «Malayan Airways» -ից՝ «Malaysian Airlines», մինչդեռ միայն երեք տարի անց այն դարձավ «Malaysia-Singapore Airlines»:

 

MSA-ն եկամտաբեր էր, բայց շուտով Սինգապուրի և Մալայզիայի կառավարությունների միջև տարաձայնություններ առաջացան ավիաընկերության կառավարման շուրջ: 1971-ի հունվարին Մալայզիայի և Սինգապուրի կառավարությունները հայտարարեցին MSA-ի վերակազմակերպման արդյունքում ի հայտ եկած երկու առանձին ազգային ավիա-փոխադրողների ստեղծման մասին: Ավիաընկերության ակտիվները բաժանվեցին հետևյալ կերպ. նախ մալազիական ավիափոխադրողը ստացավ Malaysian Airline System (MAS) անվանումը՝ ստանալով Friendship անունը կրող ավիացիոն պարկը, Britten-Norman ինքնաթիռներ, սարքավորումներ Մալազիայում և Մալազիայի բոլոր ներքին երթուղիները:

 

Սինգապուրյան կողմը ստացավ Բոինգ բոլոր ինքնաթիռները, ավիաընկերության գլխամասային գրասենյակը, Պայա Լեբարի օդանավակայանում գտնվող ինքնաթիռների անգարները և տեխնիկական սպասարկման օբյեկտները, համակարգչային ամրագրման համակարգը և արտերկրյա գրասենյակների մեծ մասը: Այն նաև ստացավ MSA-ի միջազգային երթուղային ցանցը, որն ընդգրկում էր 18 երկրների 22 քաղաքներ: Սինգապուրյան ավիափոխադրողն այնուհետ գրանցվեց 1972 թվականի հունվարի 28-ին որպես Mercury Singapore Airlines, որը կրում էր նույն MSA հապավումը, ինչ ժամանակին կրում էր լուծարված Malaysia-Singapore Airlines-ը:

 

Ավիաընկերության կարգախոսն է «Թռչելու հիանալի միջոց»:

 

«Սինգապուրյան Ավիաուղիների» ապրանքանիշը իրենից ներկայացնում է տարածաշրջանային բանահյուսությունից ներշնչված դաշույնով թռչուն, որը հայտնի է որպես արծաթե կրիս կամ կարիս անվամբ:

2019 թվականի Skytrax World Airline Awards մրցանակաբաշխության ժամանակ «Սինգապուրյան Ավիաուղիները» ճանաչվել է 2019 թ.-ի աշխարհի երկրորդ լավագույն ավիաընկերությունը: 

«Սինգապուրյան Ավիաուղիները» շահել է նաև հետևյալ մրցանակները՝ «աշխարհի լավագույն բորտուղեկցորդի», «աշխարհի լավագույն առաջին կարգի» և «աշխարհի լավագույն կարգի նստատեղերի», ինչպես նաև «Ասիայի լավագույն ավիաընկերության», «Ասիայում լավագույն պրեմիում-էկոնոմ դասի», «Ասիայում Լավագույն Բիզնեսի դասի նստատեղ» և Ասիայում Լավագույն Առաջին կարգի լաունջ»: