Smartwings-ը չեխական ամենամեծ ավիաընկերությունն է: Այն Կենտրոնական Եվրոպայի ամենաարագ զարգացող ավիաընկերություններից մեկն է, որը պատկանում է Smartwings Group-ին։ Smartwings-ն իրականացնում է կանոնավոր, չարտերային թռիչքներ և մասնավոր թռիչքներ բիզնես-ջեթ կատեգորիայում: Բացի Չեխիայից, այն գործում է նաև Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում և Գերմանիայում, որտեղ ավիաընկերությունը ունի դուստր ձեռնարկություններ։ Smartwings-ի կանոնավոր չվերթներ է իրականացնում աշխարհի ավելի քան 80 ուղղություններով: Կոդշեյրինգային համաձայնագրերեի շրջանակներում Smartwings-ը թռիչքներ է իրականացնում Չեխական Ավիաուղիների հետ, որը նույնպես Smartwings Խմբի մաս է կազմում: Smartwings-ը չարտերային չվերթերով թռիչքներ է իրականացնում ոչ միայն զբոսաշրջային գործակալությունների հաճախորդների համար, այլև թռիչքների պատվերներ է ստանում հայտնի միջազգային ընկերություններից, ինչպես նաև համաշխարհային, մարդասիրական և սպորտային կազմակերպությունների կողմից: Smartwings-ը հավաստագրված է IOSA (IATA Operational Safety Audit) կողմից, որը ներկայացնում է օդային տրանսպորտում գործառնական անվտանգության և որակի ամենաառաջադեմ ստանդարտները:
Smartwings-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Պրահայում:
Smartwings Group-ը բաղկացած է ութ ընկերություններից։ Ուղևորափոխադրումները ներկայացնում են Smartwings Խմբի ամենամեծ բիզնես պորտֆոլիոն, որն իրականացնում են երկու բիզնես բրենդներ՝ Smartwings-ը և Չեխական Ավիաուղիները: Smartwings Խմբի ինքնաթիռները թռչում են 4 մայրցամաքների ավելի քան 400 օդանավակայաններ:
Smartwings-ը ձգտում է լինել առաջին ընտրությունը օդային ճանապարհորդների համար: Smartwings-ը իր ավիափոխադրումներ իրականացնում ապահով և հուսալիորեն՝ ուղևորների առաջարկելով մրցունակ գներ զանազանուղղություններով:
Ներկայումս Smartwings-ը սպասարկում է իր բոլոր ուղղությունները արդիական Բոինգ ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմի համակցությամբ: 2022 թվականի փետրվարի դրությամբ Smartwings-ի օդային նավատորմում ներկայումս ներառված են շուրջ 34 ինքնաթիռներ (+12 պատվերով/պլանավորված՝ 12 Բոինգ 737 MAX 8)՝ 2 Բոինգ 737-700, 23 Բոինգ 737-800, 2 Բոինգ 737-900ER, 7 Բոինգ 737 MAX 8:
Թռիչքը վստահության խնդիր է, իսկ անվտանգությունը պարամետր է, որին Smartwings Խումբը առավելագույն ուշադրությունն է դարձնում: Smartwings-ը հավաստագրված է որպես ավիափոխադրող ուղևորների և բեռների կանոնավոր և չարտերային առևտրային փոխադրումների համար՝ համաձայն Եվրամիության կանոնակարգերի: Ընկերությունը նաև բավարարել է FAA-ի պահանջները. ավիաընկերությունը ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչակազմի կողմից լիազորված է առևտրային թռիչքների համար ԱՄՆ-ից և դեպի ԱՄՆ: Smartwings-ը բազմիցս և հաջողությամբ անցել է IATA միջազգային ավիաընկերության (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա) անվտանգության խիստ աուդիտը: IOSA աուդիտի ծրագիրը (IATA Operational Safety Audit) ստուգում է շահագործման անվտանգությունն ու որակը, և ծրագրում ներգրավված ավիաընկերությունները պետք է ցույց տան իրենց համապատասխանությունը ամենախիստ միջազգային չափանիշներին:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին