TAP Air Portugal TAP Air Portugal

TAP Air Portugal

TAP Air Portugal-ը Պորտուգալիայի ազգային ավիափոխադրողն է: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Լիսաբոնի օդանավակայանում. այն նաեւ ավիափոխադրողի գլխավոր հանգույցն է: TAP – Transportes Aéreos Portugals-ը Star Ավիաընկերությունների դաշինքի անդամ է 2005 թվականից եւ շաբաթական միջինը 2500 չվերթ է իրականացնում Աֆրիկայի, Հյուսիսային, Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայի, Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի 90 ուղղություններով:
 
TAP-ն ունի ամենաժամանակակից ինքնաթիռները: Ավիաընկերության 77 ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմը գլխավորապես բաղկացած է Էյրբասի կողմից թողարկված արդիական օդանավերից՝ Էյրբաս Ա300-310, Էյրբաս Ա319-100, Էյրբաս Ա320, Էյրբաս Ա321, Էյրբաս Ա330, Էյրբաս Ա340, Lockheed L-1011 TriStar եւ Էմբառիեռ 190,  Էմբառիեռ 195-ը, ինչպես նաեւ ATR 72:

TAP Air Portugal-ի կարգախոսն է՝ «Լայն բաց ձեռքերով TAP-ը»:

2018 թվականին 2019 թվականի համար հայտարարվեց ութ նոր չվերթների ուղղությունների մեկնարկի մասին՝ Սան Ֆրանցիսկո, Վաշինգտոն, Չիկագո, Դուբլին, Բազել, Տեներիֆե, Նեապոլ ու Թել Ավիվ: Զուգահեռ TAP Air Portugal-ը բարելավեց իր Հյուսիսային Եվրոպայի առաջարկը՝ ավելացնելով Բրյուսելը, Լիոնը եւ Մյունխենը, նաեւ Պորտոյից իր ուղղություններին ավելացրեց դեպի Նյու Յորք թռիչքների թիվը:

Գործելով 1945 թվականից՝ ավիաընկերությունը շարունակաբար աշխատում է ապահովելու անվտանգ, հուսալի եւ արդիականացված ապրանքներ ու ծառայություններ՝ հարմարեցված հաճախորդների սպասելիքներին համապատասխան: Այն սկսեց առեւտրային ծառայությունները 1946 թվականի սեպտեմբերի 19-ին Լիսաբոնից Մադրիդ մեկնարկային չվերթով Douglas DC-3 ինքնաթիռով: Հիմնադրումից ի վեր՝ հանդես գալով որպես ազգային բրենդ՝ ավիաընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ սեփականաշնորհվեց 1953թ. TAP-ն իր գոյության ողջ ընթացքում փոխակերպվեց պետական եւ մասնավոր սեփականության տարբեր ձեւերի: Իր գործունեության առաջին տասնամյակների ընթացքում ավիաընկերությունը ընդլայնեց ու գործարկեց բազմաթիվ երթուղիներ, ներառյալ երկարատեւ Linha Aérea կայսերական գաղութային ծառայությունը Աֆրիկայում, տարբեր ներքին ու եվրոպական ծառայություններ, իր առաջին անդրատլանտյան ծառայությունը դեպի Ռիո դե Ժանեյրո:

1980-ական թվականներին Բոինգ 707-ի ու 747-ի նավատորմը փոխարինվեց Lockheed L-1011 TriStars-ով եւ Էյրբաս Ա310-ով հեռահար երթուղիներում: 1983 թվականին TAP-ը սկսեց իր առաջին Բոինգ 737-200-երը շահագործել կարճ հեռավորությունների վրա։ 1990-ականների վերջին TAP-ը վաճառել էր իր Բոինգ 727-ը եւ 737-ները՝ դրանք փոխարինելով Էյրբաս Ա319, Ա320 ու Ա321 ինքնաթիռներով: Ավիաընկերության Lockheed L-1011 TriStars-երը նույնպես փոխարինվեցին Էյրբաս Ա340-ներով: Այս փոփոխությունները հանգեցրին նրան, որ TAP-ը դարձավ միայն Էյրբասի օպերատոր:

2015 թվականի հունիսին TAP-ը մասամբ մասնավորեցվեց եւ դարձավ Atlantic Gateway կոնսորցիումի մեծամասնությունը՝ Դեյվիդ Նիլմանի գլխավորությամբ, որը հիմնադրել է JetBlue-ն ու Azul Brazilian Airlines-ը, ինչպես նաեւ պորտուգալացի ձեռնարկատեր Հումբերտո Պեդրոզայի հետ միասին համահիմնադիրն է WestJet-ը: Atlantic Gateway Consortium-ը 2015 թվականի հունիսի 24-ին Պորտուգալիայի կառավարությունից գնեց ավիափոխադրողի 61%-ը:

2020 թվականի հուլիսին պորտուգալական պետությունն իր մասնաբաժինը հասցրեց 72,5%-ի։ Այն ձեռք է բերել այս մասնաբաժինը Atlantic Gateway Consortium-ից, որն այժմ ունի 22,5%:

Բրիտանական հեղինակավոր Skytrax -ի կողմից իր օդանավակայանի եւ թռիչքային արտադրանքի ու անձնակազմի ծառայությունների որակի համար TAP Air Portugal դասկարգվել է 3 աստղանի ավիաընկերությունների շարքին. այն ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ ու խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն, իսկ ծառայությունների վարկանիշը վերաբերում է ինչպես սպասարկող անձնակազմին, այնպես էլ ցամաքային անձնակազմին: