Թուրքական Ավիաուղիներ Թուրքական Ավիաուղիներ

Թուրքական Ավիաուղիներ

Թուրքական Ավիաուղիները Թուրքիայի ազգային ավիափոխադրողն է։ Ավիաընկերության գլխամասը գտնվում է ավիաընկերության գլխավոր վարչության շենքում՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի (IST) տարածքում՝ Ստամբուլի Բաքըրքոյ քաղաքի Յեշիլքոյում։ Արնավութքոյում գտնվող Ստամբուլի օդանավակայանը ավիաընկերության գլխավոր օդային հանգույցն է, իսկ երկրորդական հանգույցները գտնվում են Անկարայի Էսենբոգա (ESB) եւ Իզմիր Ադնան Մենդերես օդանավակայաններում (ADB):

2008 թվականի ապրիլի 1-ից Թուրքական Ավիաուղիները Star ավիաընկերությունների դաշինքի անդամ է։

Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը Թուրքական Ավիաուղիների կարեւոր բաղադրիչն է եւ երաշխավորում է, որ ընկերությունը ունենա ամենաերիտասարդ եւ ժամանակակից նավատորմը Եվրոպայում: Ավիաընկերությունը մեծ հաջողություններ է արձանագրել արդիական տեխնոլոգիաներով հագեցած, վառելիքի արդյունավետ եւ էկոլոգիապես մաքուր ինքնաթիռների գնման շնորհիվ, որոնք ապահովում են հարմարավետության բարձր մակարդակ:

Թռիչքների լայն ցանցի, երիտասարդ եւ ժամանակակից նավատորմի, հարմարավետ նստատեղերի եւ համեղ ուտեստների շնորհիվ Թուրքական Ավիաուղիները արժանացել է Եվրոպայի լավագույն ավիաընկերության կոչմանը: Մեծ ոգեւորությամբ ու փառասիրությամբ ավիաուղիները թռչում է աշխարհի գրեթե բոլոր երկրներ։ Թուրքական ավիաուղիների նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքությունը ավիաընկերությանը շնորհել է «աշխարհի շատ երկրներ թռիչքներ իրականացնող» ավիաընկերության կոչումը: Այսօր ավիաընկերությունը  մեկ օդանավակայանից սպասարկում է ավելի շատ ուղղություններ, քան աշխարհի ցանկացած այլ ավիաընկերություն, որը Կ.Պոլսի իր նոր օդանավակայանից թռչում է 131 երկիր: Ներկայումս ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Ամերիկայի 352 ուղղություններով: 

Թուրքական Ավիաուղիների բեռնափխադրումների բաժինը իր կառավարման ներքո ունի 24 բեռնափոխադրող ինքնաթիռներից բաղկացած առանձին նավատորմ, որը սպասարկում է 82 ուղղություններ:

2025 թվականի հունվարի դրությամբ Թուրքական Ավիաուղիների օդային նավատորմում ներառված են թվով 374 ինքնաթիռներ։ Նավատորմը բաղկացած է 6 Էյրբաս Ա319-100, 18 Էյրբաս Ա320-200, 66 Էյրբաս Ա321-200, 54 Էյրբաս Ա321neo, 22 Էյրբաս Ա330-200, 37 Էյրբաս Ա330-300, 24 Էյրբաս Ա350-900, 40 Բոինգ 737-800, 15 Բոինգ 737-900ER, 20 Բոինգ 737 MAX-8, 5 Բոինգ 737 MAX-9, 36 Բոինգ 777-300ER, 8 Բոինգ 777F եւ 23 Բոինգ 787-9 Դրիմլայներ ինքնաթիռներից:

Թուրքական Ավիաուղիներն առաջարկում է 2 ճանապարհորդական դաս՝ էկոնոմ եւ Բիզնես։

Էկոնոմ դասը հասանելի է ինչպես կարճ, այնպես էլ հեռահար թռիչքներում: Մինչև 15 սմ թեքվող նստատեղերը՝ գլխի եւ ոտքերի կարգավորվող հենարաններով, ճանապարհորդությունը դարձնում են առավել հարմարավետ: Թուրքական Ավիաուղիները ներկայացնում է տեղական եւ համաշխարհային խոհանոցների լավագույն ուտեստները՝ բոլորը պատրաստված թարմ, սեզոնային բաղադրիչներով. տաք/սառը նախաճաշի եւ հիմնական սննդին զուգահեռ ավիաընկերությունը մատուցում է նաեւ համեղ խորտիկներ՝ տարբեր սենդվիչների եւ թխավծքաբլիթների տեսքով: Ուտեստները պատրաստվում են՝ հաշվի առնելով ուղեւորների նախապատվություը:

Բիզնես դասում Թուրքական Ավիաուղիները ուղեւորների ճամփորդությունը դարձնում է առավել հաճելի՝ անկրկնելի ուտեստներով, ժամանցի համակարգով եւ հարմարավետ նստատեղերով: Ընտրելով Բիզնես Դասը՝ ուղեւորները հարմարավետ ճանապարհորդելուն զուգահեռ, ստանում են Miles & Smiles մղոններ, որոնք կարող են օգտագործել ապագա թռիչքների ժամանակ:

Նստատեղերը հատուկ նախագծված են հարմարավետության ամենաբարձր մակարդակի համար: Ավիաընկերությունը շարունակական ջանքեր է գործադրում ճանապարհորդությունը առավել հաճելի դարձնելու ուղղությամբ, ինչպիսիք են նստատեղի մերսման համակարգը, ընթերցանության համար նախատեսված լամպերը, էլեկտրամատակարարումը եւ ուղեւորի անձնական տարածքը փակելու հնարավորությունը:

 

Բիզնես դասի ուղեւորները ցանկացած ժամանակ կարող են վայելել տարատեսակ ուտեստներ բոլոր միջմայրցամաքային թռիչքների ժամանակ: Ավիաընկերությունը նախապես հարցնում է ուղեւորներին կերակուրների ընտրության մասին եւ երբ նրանք նախընտրում են դրանք ուտելու ժամանակը, մատուցման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում ուղեւորների նախապատվությանը: Անկախ նրանից՝ ցանկանում եք վայելել հանգիստ քուն, թե թռիչքին զուգահեռ վայելել ֆիլմերի, սերիալների եւ երաժշտության լայն ընտրանին... Համեղ զովացուցիչ ըմպելիքներն ու կերակուրները ուղեւորներին մատուցվում են, երբ  նրանք ցանկանան: Բիզնես դասի ուղեւորները վայելեում են աշխարհի մի ծայրից մյուս ծայրը թռչելու տարատեսակ արտոնություններ:

Անդրօվկիանոսային թռիչքներում Թուրքական Ավիաուղիների բիզնես դասի ուղեւորներին դիմավորում է Վերսաչեի հետ: Նորաձեւության աշխարհահռչակ բրենդի եւ ավիաընկերության համագործակցության արդյունքում՝ ուղեւորներին առաջարկվում է մի շարք ծառայություններ թռիչքի ընթացքում առավելագույն հարմարավետություն ապահովելու համար: Ուղեւորներին տրամադրվում է խոնավեցնող խնամքի միջոցների հավաքածու, որոնք հատուկ նախագծված են տղամարդկանց եւ կանանց կարիքների համար. գրավիչ հավաքածուի պայուսակներն ունեն տարբեր սեզոնային գույներ:

Բրիտանական հեղինակավոր Skytrax -ի կողմից իր օդանավակայանի եւ թռիչքային արտադրանքի ու անձնակազմի ծառայությունների որակի համար Թուրքական Ավիաուղիները դասկարգվել է 3 աստղանի ավիաընկերությունների շարքին. այն ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն, իսկ ծառայությունների վարկանիշը վերաբերում է ինչպես սպասարկող անձնակազմին, այնպես էլ վերգետնյա անձնակազմին: