Ուկրաինական Ավիաուղիներ
Ուկրաինական Միջազգային Ավիաուղիներն, որը հայտնի էր նաեւ UIA անվանումով (այսուհետ՝ UIA), Ուկրաինայի ազգային ավիափոխադրողն էր: Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում էր Կիեւում, իսկ գլխավոր օդային հանգույցը տեղակայված էր Կիեւի Բորիսպոլի միջազգային օդանավակայանում (KBP):
UIA-ն իր վերջին կանոնավոր չվերթներն իրականացրել է 2022 թվականի փետրվարի 24-ին, երբ Ուկրաինայի օդային տարածքը փակվեց քաղաքացիական թռիչքների համար։ Գործունեությունը չի վերսկսվել։ 2023 թվականի նոյեմբերի 22-ին Կիեւի տնտեսական դատարանը UIA-ի նկատմամբ սնանկության վարույթ է հարուցել (գործ՝ 910/16870/23)։ Դատական ընթացիկ կարգավիճակին ծանոթանալու համար կարող եք դիմել Ուկրաինայի դատական ռեեստրին կամ ընկերության պաշտոնական տվյալների բազային։ Ներկայումս UIA-ն տոմսեր չի վաճառում եւ չվերթներ չի իրականացնում։
UIA-ն հիմնադրվել է 1992 թվականին՝ Ուկրաինայի Քաղաքացիական ավիացիայի պետական ասոցիացիայի եւ GPA-ի՝ աշխարհի ամենամեծ ինքնաթիռների վարձակալի կողմից՝ որպես անկախ Ուկրաինայի միջազգային ավիափոխադրող: Պետական-մասնավոր կազմակերպության կազմակերպչական մոդելը UIA-ին հնարավորություն ընձեռնեց օգտվելու բոլոր բաժնետերերի ուժեղ կողմերից, օգտվելու բիզնես հնարավորությունների հսկայական ընտրանիից, ինչպես նաեւ ընդունելու իր միջազգային գործընկերների պահպանման, շահագործման, սպասարկման եւ կառավարման լավագույն փորձը:
UIA-ն ուկրաինական շուկայում միակ ավիաընկերությունն էր, որը հիմնականում իրականացնում է կանոնավոր ուղեւորափոխադրումներ՝ այդպիսով լինելով Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքի կարեւորագույն մաս:
Ուկրաինական հյուրընկալությունը, ժամանակակից նավատորմը, միջազգայնորեն պատրաստված եւ որակավորված թիմը, ներառյալ՝ ցամաքային անձնակազմը երաշխիքն էին այն բանի, որ UIA-ն հաջողությամբ մրցակցում էր միջազգային շուկայում:
UIA-ն իրականացնում էր ներքին եւ միջազգային ուղեւորափոքադրումներ և բեռնափոխադրումներ դեպի Եվրոպա, Մերձավոր Արեւելք, Միացյալ Նահանգներ, Կանադա եւ Ասիա:
UIA-ն սպասարկում էր շաբաթական ավելի քան 1000 չվերթ:
2020 թվականի կորոնա ճգնաժամի ժամանակ UIA-ին հաջողվեց դիմակայել պետության կողմից որևէ աջակցության բացակայության պայմաններում՝ շնորհիվ բացառապես արդյունավետ կառավարման՝ ծախսերի ճշգրիտ վերաբաշխում, անձնակազմի կրճատում, թիմի զգալի մասի տեղափոխում հեռավար աշխատանքի եւ այլն։ Բայց եւ այնպես 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական ներխուժումը ծանր հարված հասցրեց ավիաընկերությանը, որի արդյունքում էլ դադարեցվեց ավիաընկերության գործունեությունը, եւ այժմ Ուկրաինա մեկնող կամ այնտեղից վերադարձող ճանապարհորդները ստպված են ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով հասնեն արտասահմանյան օդանավակայաններ։