Monaco
Countries / Monaco

Մոնակոն փոքրիկ, բարեկեցիկ եւ ինքնիշխան դքսություն է Ֆրանսիական Ռիվիերայում՝ շրջապատված Ֆրանսիայով ու Միջերկրական ծովով, իսկ արեւելքում իտալական սահմանամերձ Լիգուրիա մարզն է իր Ջենովական ծովածոցով։ Զբաղեցնելով ընդամենը 1.95 կմ²՝ այն աշխարհի երկրորդ ամենափոքր անկախ պետությունն է, շատ առանձին վիլլաներից էլ փոքր։ Հայտնի է իր շքեղությամբ, զբոսանավերով եւ Ֆորմուլա 1 Գրան Պրիով: Դքսությունը արդեն մեկուկես դար հրաժարվում է հաշտվել իր աշխարհագրական սահմաննափակումների հետ։

Այնտեղ, որտեղ հարթ հող չկար, այն կառուցվեց ժայռն ի վեր, իսկ առափնյա հատվածում նոր թաղամասերը լցվեցին ծովի մեջ։ Այն, ինչ այժմ կա այստեղ, մանրակրկիտ նախագծված է։ Մասշտաբը միանգամից չես ընկալում. վերելակները քեզ տանում են մեկը մյուսի վրա շարված փողոցների միջով, այգիները պարփակված են զառիթափ վայրերում, իսկ մեկ բլրալանջն ավելի շատ կյանք է պարունակում, քան հնարավոր է թվում։ Այստեղ ոչինչ պատահականության արդյունք չէ, քանի որ յուրաքանչյուր սանտիմետր հողի կորուստը այստեղ անպատկերացնելի շռայլություն է։

Բնություն
Չնայած տեղի հռչակավոր կառույցներին՝ Մոնակոն աշխարհագրորեն շարունակում է հանդիսանալ միջերկրածովյան մի դրախտավայր՝ տաք, կանաչ եւ ջրին ամուր հարող։ Ձմեռները մեղմ են, լույսն առատ, իսկ մերձարեւադարձային բույսերը մագլցում են ամեն պատի ու պատշգամբի վրա։ Դքսությունը միայն գյուղական տարածքն է, որ չունի. չկան դաշտեր, բաց տարածքներ, գյուղական բնակչություն եւ քաղաքից դեպի ավելի վայրի վայրեր փախուստի հնարավորություն: Դքսությունը ամեն կողմից սեղմված՝ մտերմիկ միջավայրում ապրում է իր ամենօրյա առօրեական կյանքը, բնակեցված ավելի խիտ, քան երկրի գրեթե ցանկացած այլ անկյուն։ Նրա եզրին կանգնելն ու նայելը նշանակում է տեսնել մի վայր՝ որտեղ ամեն լանջ ու եզր հաշվառված է, իսկ ծովը սկսվում է հենց այնտեղ, որտեղ ավարտվում են շենքերը։

Քաղաքը
Մոնակոն մեկ ամբողջական քաղաք է. ժայռի բարձունքում նստած է հին թաղը՝ իր նրբանցքների եւ ճակատային փեղկերի խիտ ցանցով, որը դարեր շարունակ հսկել է ափեզերքը։ Դրանից ներքև նավահանգիստը հետեւում է իր կայմերի շարքերին ու նավակների դանդաղ շարժին։ Ավելի այն կողմ ցամաքը նորից բարձրանում է դեպի թաղամասերը, որոնք մթնշաղին լցվում են հոծ բազմությամբ։ Տարվա մեջ մեկ շաբաթով փողոցները փակվում են մրցուղի ձեւավորելու համար, եւ ամբողջ երկիրը վերածվում է տեսարանի, նախքան առօրեական կյանքին վերադառնալը: Մոնակոն ոտքով անցնելը նշանակում է այս բոլոր տրամադրություններով անցնել մեկ ժամվա ընթացքում։ Այս վայրերից յուրաքանչյուրի մասին ավելին մանրամասն կարող եք կարդալ մեր «Մոնակոյի տեսարժան վայրերը» ուղեցույցում:

Հյուրընկալություն
Մոնակոն մեծամասամբ նորեկներից կազմված երկիր է։ Այստեղի մարդկանց մեծ մասը եկել է այլ վայրերից եւ որոշել է մնալ. այնպես որ մեկ փողոցը կարող է պարունակել մեկ տասնյակ լեզու եւ նույնքան խոհանոց, իսկ պետության ղեկավարը, բառիս բուն իմաստով, կարող է պարզվի հարեւանդ է։ Ճաշն անշտապ է, ընթրիքն ավելի երկար։ Ֆրանսերենը ամենուր է, ինչպես նաև չափազանց տարածված են իտալերենն ու անգլերենը, իսկ զուգահեռ շարունակում է գործածվել հին մոնեգասկերենը (լիգուրյան բարբառ). դրանով խոսում են մոնեգասկները, որոնք Մոնակոյի բնիկ քաղաքացիներն են եւ կազմում են երկրի բնակչության մի փոքր մասը: Չնայած իր մեծահռչակ համբավին՝ Մոնակոն պահպանում է փոքրիկ քաղաքի հարմարավետությունը, որը պատահմամբ հայտնվել է շատ մեծ բեմում:

Մագելլանյան Դիտարկումներ
Սխալ է Մոնակոն պարզապես դիտարկել միայն որպես ցուցանմուշ՝ շարժիչների, զբոսանավերի եւ ցուցադրվող փողի վայր։ Ավելի ուշադի´ր նայեք, եւ ի հայտ կգա ավելի հետաքրքիր մի բան. մի երկիր, որը կյանքի է կոչվել պարզապես ամուր կամքի ուժով, բայց եւ այնպես անչափ ջերմ է եւ հյուրընկալ։ Իրավամբ, Մոնակոյի դասը օրինակելի է։ Սկզբում քիչ բանի տիրապետել, բայց ունենալ անսահման երեւակայություն եւ դրանով առաջնորդվելով՝ ամեն վայր կարող է իր սահմանները վերածել հենց այն բանի, ինչը նրան դարձնում է եզակի։ Բարձրացե´ք աստիճաններով՝ վերելակ նստելու փոխարեն, հետեւե´ք, թե ինչպես է լույսը սահում ծովածոցի վրայով եւ կզգաք՝ ինչպես է մի ամբողջ ազգ առավելագույնս ադյունավետությամբ օգտագործում է իր հողի յուրաքանչյուր սանտիմետրը։