Լիսաբոնի արեւափայլ բլուրներից մինչև Դուրո հովտի խաղողի այգիներ, եւ միջնադարյան գյուղակներից մինչև ատլանտյան ափամերձ սահմհռկեցուցիչ ժայռերը՝ Պորտուգալիան ճանապարհորդության համար դարձնում են անչափ գրավիչ եւ ոգեշնչող:
Ճանապարհորդներն այստեղ են գալիս բազմաթիվ պատճառներով՝ մարդկանց ջերմ հյուրընկալության, համաշխարհային մակարդակի խոհանոցի, դարավոր ճարտարապետության եւ այն զգացողության, որ երկրի ամեն մի անկյունում թաքնված է մի յուրատեսակ պատմություն, որը դեռ պետք է բացահայտվի:
Թեև Պորտուգալիան իր չափերով համեմատաբար փոքր է, բայց եւ այնպեյս այն իր մեջ ամփոփում է փորձառությունների արտասովոր բազմազանություն:
Տարածաշրջանները Իրենց Ինքնատիպ Առանձնահատկություններով
Պորտուգալիայի յուրաքանչյուր շրջան բացահայտում է մի նոր էություն.
Լիսաբոնը ողջունում է այցելուներին իր պատմական թաղամասերով, նեղ փողոցներով վեր սլացող դեղին տրամվայներով եւ դեպի Տեժու գետիը նայող հիասքանչ տեսահարթակներով: Մայրաքաղաքում միահյուսում են հնամենի ավանդույթներն ու ժամանակակից կյանքի ռիթմը:
Դեպի հյուսիս՝ Դուրո գետի ափին, սփռվում է վեհաշուէ Պորտուն: Այն հայտնի է իր խորհրդավոր հին քաղաքով և պատմական մառաններով, որտեղ դանդաղ հասունանում է լեգենդար Պորտվեյնը:
Երկրի խորքում տարածվում է Դուրո հովիտը՝ իր ոլորապտույտ խաղողի այգիներով, որոնք դարեր շարունակ գինի են պարգեւում աշխարհին: Սա աշխարհի ամենահին սահմանազատված գինեգործական շրջաններից է եւ Եվրոպայի ամենագեղատեսիլ վայրերից մեկը:
Ալենտեժոյում անդորր հարթավայրերը, սպիտակափայլ տներով գյուղերն ու հնամենի սովորույթները ստեղծում են կյանքի ավելի դանդաղ ու խաղաղ ընթացք: Մինչդեռ հարավում գտնվող Ալգարվեն գերում է իր տպավորիչ ժայռերով եւ ոսկեփայլ լողափերով:
Չնայած այս հակասություններին, երկիրը պահպանում է յուրահատուկ ինքնություն՝ հիմնված ժառանգության, հյուրասիրության եւ ծովի հետ ունեցած իր խորը կապի շնորհիվ:
Լավագույն վայրերը Պորտուգալիայում այցելելու համար
Լիսաբոն. Յոթ բլուրների վրա սփռված կենսախինդ մայրաքաղաքը:
Պորտո. Դուրո գետի ափին գտնվող քաղաք, որի պատմական կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Սինտրա. Լիսաբոնից ոչ հեռու գտնվող այս վայրը լի է հեքիաթային բնապատկերներով, ռոմանտիկ պալատներով եւ խորհրդավոր ամրոցներով:
Դուրո հովիտ. գետը եզերող ճոխ տեսարաններ եւ ավանդական գինու կալվածքներ:
Ալգարվե. Եվրոպայի ամենասիրված ծովափնյա ուղղություններից մեկը:
Մշակույթ, պատմություն եւ բացահայտում
Պորտուգալիայի անցյալը ձեւավորել է ոչ միայն Եվրոպան, այլև ողջ աշխարհը: 15-րդ և 16-րդ դարերի Մեծ աշխարհագրական բացահայտումների ժամանակաշրջանում պորտուգալացի ծովագնացները բացեցին նոր ծովային ուղիներ, որոնք միավորեցին մայրցամաքներն ու մշակույթները:
Լիսաբոնը, Պորտուն, Էվորան, Սինտրան եւ Կոիմբրան պահպանում են հռոմեական, մավրիտանական եւ միջնադարյան պատմության շերտերը: Սակայն Պորտուգալիան երբեք չի թվում սոսկ թանգարան. կյանքը շարունակվում է եռուն շուկաներում, աշխույժ սրճարաններում եւ երեկոյան հավաքույթներում, որտեղ երաժշտությունն ու զրույցը լցնում են փողոցները:
Պորտուգալական Գաստրոնոմիա
Սնունդը Պորտուգալիայում ճանապարհորդության ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է: Թարմ ծովամթերքը մատակարարվում է ամեն օր Ատլանտյան օվկիանոսից, իսկ Bacalhau-ն (աղի ձողաձուկը) ազգային խոհանոցի հիմնասյունն է:
Պորտուգալիան նաև աշխարհի ամենահայտնի թնդեցված գինու՝ Պորտվեյնի հայրենիքն է: Նրանք, ովքեր ցանկանում են ավելին իմանալ դրա պատմության եւ տեսակների մասին, կարող են ուսումնասիրել Magelline Guidebook-ում լույս տեսած այս հոդվածը:
Եվ իհարկե, ոչ մի այցելություն ամբողջական չի լինի առանց Pastel de Nata-ի՝ պորտուգալական հանրահայտ սերուցքային թխվածքաբլիթը, որը լավագույնս վայելում են տաք վիճակում՝ մեկ գավաթ սուրճի հետ:
Ցամաքի Եւ Օվկիանոսի Մեջ Մխրճված Բնապատկերներ
Ատլանտյան օվկիանոսը ձեւավորում է երկրի ինքնության մեծ մասը: Ափամերձ գծի երկայնքով հզոր ալիքների վրա բարձրանում են ազդեցիկ ժայռերը, մինչդեռ թաքնված լողափերը հրավիրում են խաղաղ հանգստի:
Ճանապարհորդները կարող են վայելել.
- Ափամերձ հեքիաթային երթուղիներ
- Տպավորիչ բնապատկերներ եւ քայլարշավային արահետներ
- Գինեգործական շրջաններ եւ գյուղական հանգստավայրեր
Բացահայտեք Պորտուգալիան Magelline-ի Փորձառությունների Միջոցով
Magelline-ի հետ ճանապարհորդները Պորտուգալիայում կարող են իրականացնել.
- Անհատական տուրեր Լիսաբոնի պատմական փողոցներով
- Մշակութային տուրեր դեպի Սինտրայի լեգենդար պալատներ
- Գինետուր եւ համտես Դուրոյի հովտում
- Գաստրոնոմիական վարպետաց դասեր եւ ուտեստների համտեսի փորձառություններ
Յուրաքանչյուր ուղեւորություն նախատեսված է ճանապարհորդին Պորտուգալիայի իրական ոգուն հաղորդակից դարձնելու համար:
Այցելության Լավագույն Ժամանակը.
Գարնանը եւ աշնանը Պորտուգալիան ունի հաճելի եղանակ եի քիչ մարդաշատություն:
Պորտուգալիան Magelline-ի Աչքերով
Կան վայրեր, որոնք առաջին հայացքից են տպավորում. այնինչ՝ Պորտուգալիան տիրում է ճանապարհորդի սիրտը դանդաղորեն։
Այս հեքիաթային երկրի շունչը լսվում է ալիքների ձայնում, Ֆադո երաժշտության մեղեդիներում եւ դարերով կանգուն գյուղերի անդորրում: Ճանապարհորդել Պորտուգալիայով նշանակում է զգալ մի երկրի ռիթմը, որը միշտ նայել է դեպի անսահման թվացող հորիզոնը եւ այդ հորիզոնում միշտ սկիզբ են առնում նոր ճանապարհորդություններ, որոնք կարող եք բացահայտել Magelline-ի հետ։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն