Մագելլայնի աչքերով Տրինիդադ եւ Տոբագոն առանձնահատուկ գեղեցկությամբ ուղղություն է՝ լի աշխուրժ կյանքով, հակադրություններով եւ ինքնատիպ երկիր է։ Այստեղ Կարիբյան աշխարհը մեկ երկրի ներսում բացահայտվում է երկու տարբեր բնավորություններով։
Տրինիդադը ապրում է շարժման մեջ։ Սա մշակույթի, բազմազանության և էներգիայի կղզի է, որտեղ երաժշտությունը ապրում է մարդկանց հետ։ Կալիպսոյի եւ սոկայի ելեւէջները տարածվում են փողոցներում, հատկապես կառնավալի օրերին, երբ ամբողջ կղզին կարծես վերածվում է շարժական բեմի։ Սա մի վայր է, որտեղ մշակույթները միավորվում են եւ ստեղծում յուրահատուկ, կենդանի միջավայր։
Այնինչ Տոբագոն, հակառակը, կարծես նիհրում է անդորրության մեջ։ Այստեղ ժամանակը շարժվում է ավելի մեղմ։ Արեւադարձային անտառները ձգվում են դեպի երկինք, մարջանային խութերը փայլում են մաքուր ջրերի տակ, եւ ժամանակը, կարծես, հոսում է մակընթացությունների հետ ներդաշնակ:
Միասին նրանք ստեղծում են հազվադեպ հավասարակշռություն։
Քիչ ուղղություններ կան աշխարհում, որտեղ այսպիսի հստակ երկակիություն է զգացվում՝ մեկ կղզի՝ լի շարժումով և մշակութային արտահայտությամբ, մյուսը՝ հանգստության եւ բնության մեջ նիրհող։ Բայց դրանք հակադիր չեն։ Դրանք լրացնում են միմյանց։
Լողափերից դուրս, Տրինիդադ եւ Տոբագոն բացահայտում է ավելի խորը իրականություն. անկեղծություն, որը ձեւավորված չէ զբոսաշրջության համար։ Կյանքը այստեղ ընթանում է իր բնական ընթացքով՝ լինի դա փողոցային սննդի բույրը, պողպատյա թմբուկների ձայնը, թե անխաթար բնության ներկայությունը։
Ճանապարհորդների համար սա վայր է, որտեղ կարելի է միաժամանակ զգալ մշակույթի ինտենսիվությունը եւ բնության խաղաղությունը։
Մագելլայնի աչքերով Տրինիդադը եւ Տոբագոն մի վայր է, որտեղ էներգետիկ առօրեան եւ անդորրությունը ներդաշնակորեն փոխկապակցվաած են միմյանց հետ։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն