Հայկական Կոնյակի Համտես-Տուր Երեւանի Կոնյակի Գործարանում
Քաղաք. Yerevan
Մեկնարկային ժամ. 05:00 pm
Տևողությունը. 1 Ժամ
Հանդիպման վայր. Yerevan Brandy Company, 2 Admiral Isakov Ave, Yerevan 0082
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, լինելով հայկական կոնյակի մեծ սիրահար, մի անգամ ասել է՝ «Երբեք մի ուշացեք ճաշից, ծխեք hավայան սիգարներ եւ խմեք հայկական կոնյակ»:
Կոնյակը ոգելիչ խմիչք է, որը կարող է ներառել մինչեւ 45 տարբեր համեր: Այս յուրահատուկ համտես-տուրի ընթացքում Դուք կբացահայտեք՝
հայկական անկրկնելի կոնյակի ավանդույթները,
համառոտ ինֆորմացիա, թե ինչպե՞ս համտեսել կոնյակը, ինչպե՞ս համադրել կոնյակը եւ սնունդը,
կոնյակի տակառների արտադրությանը եւ կոնյակի պատրաստման մի շարք կարեւոր հնարքների,
որոշ գաղտնիքներ կոնյակի աշխարհի, նրա պատմության, ընտանիքի ու ընդհանրապես բիզնեսի մասին,
կարճ տեղեկատվություն կոնյակի տեսակների, հումքի,թորման տեխնիկայի ու հմտությունների վերաբերյալ,
առնվազն 3 տարբեր համային կոնյակների համտես, որոնց հնեցումը տատանվում է 3-ից 30 տարվա միջակայքում:
Վայելեք հայկական կոնյակի այս 1-ժամյա համտես-տուրը, որը ներառում է մասնագիտական ներածություն հայկական կոնյակի 150-ամյա տպավորիչ պատմության մասին: Այցելեք աշխարհահռչակ Երեւանի կոնյակի գործարան եւ բացահայտեք, թե ինչպե՞ս է ստեղծվում հայկական կոնյակի անկրկնելի համը, ինչու՞ են գործարանի տարբեր բրենդները անվանվում «Արարատ», «Ախթամար», «Դվին», «Երեւան», «Շառլ Ազնավուր» եւ այլն, ինչպե՞ս տարբերակել տարբեր խառնուրդները ու խաղողի բերքը: Շրջայցի ընթացքում Դուք կիմանաք ամեն ինչ կոնյակի արտադրության մասին. հումքի (խաղողի) ընտրություն, կոնյակի պատրաստում, թորում, հնեցում ու շշալցում: Տուրը հարմար է նաեւ այն մարդկանց համար, ովքեր չեն խմում ոգելից խմիչքներ. նրանք այս փորձառության ընթացքում կբացահայտեն հայկական յուրահատուկ այս բրենդի տպավորիչ պատմությունը, որոնց ողջ փորձառության ընթացքում կուղեկցի կոնյակի նուրբ հոտը:
Վերջում փորձագետի հետ ակտիվորեն կմասնակցեք համտեսին, որը Ձեզ կծանոթացնի կոնյակի էլիքսիրին եւ կօգնի Ձեզ բացահայտելու տարբեր համային տեսականին: Փորձառության ավարտին Դուք կկարողանաք ճանաչել ու գնահատել բարձրորակ կոնյակը:
Նվազագույն գինը. 2 Անձի համար
- Մեծահասակ
- -
- 1
- +
- Երեխաներ
- -
- 0
- +
Գինը: € 65.00
Գինը երեխաների: € 0
Ամրագրել
- Անգլիախոս գիտ-էքսկուրսավար
- Կոնյակի Համտես
- Անձի համար | 65.00€