Գինե-Տուր Կարաս Գործարանում
Քաղաք. Yerevan
Մեկնարկային ժամ. 12:30 pm
Տևողությունը. 5 Ժամ
Այցելեք Կարասի գինու գործարան, որն առավել հայտնի է ԿԱՐԱՍ ապրանքանիշով. այն իրավամբ համարվում է Հայաստանի լավագույն գինեգործարաններից մեկը, որտեղ հնարավորություն կունենաք բացահայտելու ամեն ինչ գինեգործության եւ դրանում օգտագործվող նորագույն տեխնոլոգիաների մասին: Այս գինետուրի շրջանակներում Դուք նաեւ հնարավորություն կունենաք վայելելու հայկական բարձրակարգ կարմիր եւ սպիտակ գինիների յուրահատուկ համը:
ԿԱՐԱՍ գինիների գործարանը գտնվում է Երեւանից 70 կիլոմետր դեպի արեւմուտք։ Այն Ձեզ կբերի Արմավիրի մարզի դարավոր գինեգործական ավանդույթներով հարուստ շրջաններից մեկը, որտեղ միավորվում են պատմությունը, ավանդույթը եւ մշակույթը: Հենց այնտեղ Դուք կարող եք զբոսնել Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ-ին պատկանող գեղեցիկ խաղողի այգիներում՝ լի եզակի աստվածաշնչյան Արարատ լեռան եւ Սիս սարի անբնական տեսարաններով: Ըստ լեգենդի՝ մեծ ջրհեղեղից հետո Նոյ նահապետը ու նրա սերունդները Արարատ լեռան ստորոտին տնկել են խաղողի առաջին որթատունկը։
Ձեր շրջագայությունը ներառում է շրջագայություն գինու արտադրամասերում եւ ապա՝ գինու համտես՝ զուգորդված պանրի, շոկոլադի ու չորացրած մրգերի կամ ընկուզենու հետ: Այս այցելության ընթացքում մանրամասն կներկայացվի նաեւ գինեգործության գործընթացը։
Գինե-տուրը սկսվում է խաղողի այգիներում շրջայցով եւ ապա Կարաս նախագծի, դրա պատմության, օգտագործվող տեխնոլոգիաների ու խաղողի այգիների վերաբերյալ բոլոր տեղեկությունների ներկայացմամբ: Նաեւ Ձեր շրջայցը ներառում է շրջայց տեղի ջրամբարներով եւ ջերմոցներով (ձմռանը հասանելի չէ): Այնուհետեւ Դուք կուղղորդվեք դեպի գինեգործարան, որտեղ Ձեր փորձառու գիտ-էքսկուրսավարը Ձեզ կներկայացնի գինիների արտադրության մասին՝ ներառյալ օգտագործվող ժամանակակաից տեխնոլոգիաները, սարքավորումները եւ արտադրանքը:
Շրջայցի վերջում կանցկացվի գինու համտես։
Նվազագույն գինը. 2 Անձի համար
- Մեծահասակ
- -
- 1
- +
- Երեխաներ
- -
- 0
- +
Գինը: € 145.00
Գինը երեխաների: € 0
Ամրագրել
- Գինու Համտես
- Hotel pick up & drop off
- Անգլիախոս գիտ-էքսկուրսավար
- Անձի համար | 145.00€