Մեխիթարին Լիկյորի Համտես-Տուր Վիեննայում

Քաղաք. Vienna

Մեկնարկային ժամ. 11:00 am, 04:00 pm

Տևողությունը. 50 րոպե

Հանդիպման վայր. Mechitaristenkirche, Neustiftgasse 4, 1070 Wien, Austria

Աշխարհում շատ մարդկանց համար Վիեննայի Մխիթարյան ​​միաբանությունն ակնթարթորեն ասոցացվում է «Մեխիթարինը» հռչակավոր ապրանքանիշի հետ: Այս հռչակավոր վանական համալիրում արդեն 150 տարի ի վեր արտադրվում են տարատեսակ անուշաբույր լիկյորներ: Եթե ​​Դուք ուղեւորվել եք Վիեննա, ապա բաց մի թողեք հնարավորությունը համտեսելու Ավստրիայի սրտում արտադրվող հայկական եւ արեւելյան ավանդույթներով արտադրվող այս լիկյորները:

Փորձառության առանձնահատկությունները.

_ Իմացեք ավելին «Մեխիթարին» լիկյորների պատրաստման մասին,
_ Համտեսեք 3 տարբեր համերի անուշաբույր «Մեխիթարին» լիկյորներ,
_ Խորհուրդներ՝ ինչպես համտեսել լիկյոր, ինչպես զուգադրել լիկյորը սննդի հետ,
_ Ծանոթացեք «Մեխիթարին  լիկյորի աշխարհի», նրա պատմության եւ անցած ճանապարհի մասին:

Ամբողջական նկարագրություն.

«Մեխիթարին» լիկյորները Ավստրիայում արտադրվող եւ քաղցր ոգելից խմիչքների շարքին դասվող ոգելից խմիչքներ են: Վիեննայի Մխիթարյան Միաբանության կողմից այն արտադրվում է սկսած 1889 թվականից: Այն դասական եվրոպական ըմպելիք է՝ արեւելյան առանձնահատկություններով: «Մեխիթարիը» առանձնանում է մնացածներից իր ալկոհոլի ուժեղ պարունակությամբ (ալկոհոլային պարունակությունը` 30%) եւ անուշաբույր համով:
 
Ավստրիայի լեռնատափաստանային մարգագետիններով հարուստ գյուղերը իդեալական վայրեր են քաղցր մրգեր եւ անուշաբույր խոտաբույսեր աճեցնելու համար, որոնք մեծ տեղ են գրավում լիկյորի բաղադրիչների ցուցակներում, իսկ թորման արտադրամասի դարավոր գիտելիքները եւ ձևավորված հարուստ փորձը, կատարելագործել են այս ոգելից ըմպելիքների պատրաստման արվեստը:
 
 Հայտնի լիկյորը, որն այն ժամանակ մատակարարվում էր Ավստրիայի Հաբսբուրգյան միապետության արքունիք, պատրաստվում է արեւադարձային մրգերից, 42 տարատեսակ խոտաբույսերից, արմատներից եւ համեմունքներից՝ առանց սինթետիկ եւ քիմիական հավելումների: Բաղադրատոմսը, որը ժամանակին Կոստանդնուպոլսից Վենետիկ տեղափոխեց Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին (1700-ականներին), պահվում է խիստ գաղտնի: 
 
«Մեխիթարինն» արժանացել է մոտ 30 տարբեր մրցանակների ու մեդալների, ներկայացվել տարբեր ցուցադրություններում՝ ներառյալ Գրացում, Զալցբուրգում եւ Լինցում:
 
Այս փորձառությունը կազմվել է Ձեր պահանջներին եւ հետաքրքրություններին համապատասխան: Անկախ նրանից՝ Դուք լիկյորի աշխարհում նորեկ եք, թե գիտակ, մասնակցելով 50-րոպե տեւողությամբ այ լիկյորի համտես-տուրին եւ համտեսելով 150-ամյա արտադրական հարուստ ավանդություններով արտադրանքը, կբացահայտեք «Մեխիթարին լիկյորի աշխարհը», նրա պատմությունը, պատրաստման եղանակը եւ մի քանի այլ գաղտնիքներ:
 
Համտեսից հետո, եթե հավանեք մեր լիկյորը, լիկյորի մի քանի տեսակներ մատչելի են գնման համար. Մխիթարինը վաճառվում է Մխիթարյան աբբայությունում:

 

Նվազագույն գինը. 2 Անձի համար

  • Մեծահասակ
  • -
  • 1
  • +
  • Երեխաներ
  • -
  • 0
  • +

Գինը: € 54.00


Գինը երեխաների: € 0

Ընդամենը: € 54.00

Ամրագրել

Ներառված է
  • 3 Տեսակ Լիկյորի Համտես 3 Տեսակ Լիկյորի Համտես
  • Գիտ-էքսկուրսավարի ծառայություն Գիտ-էքսկուրսավարի ծառայություն
  • Անձի համար | 54.00€