Բացահայտեք Հոգևոր Հայաստանը

Քաղաք. Jerusalem

Մեկնարկային ժամ. 09:30

Տևողությունը. 2 Ժամ

Բացահայտեք «Հոգևոր Հայաստան»-ը Հին Երուսաղեմի սրտում այս 2 ժամյա շրջագայության ընթացքում Ձեր պրոֆեսիոնալ էքսկուրսավարի հետ՝ սկսելով տուրը Յաֆֆայի դարպասներից: Շրջագայությունը ներառում է այցելություն Լացի պատ, Սուրբ Հակոբյանց տաճար, Գյուլբենկյան Մատենադարան, քայլեք և ծանոթացեք Հայկական թաղամասին և վերջապես այցելեք Սուրբ Հարության տաճար և ավելին։

Բարի գալուստ «Հոգևոր Հայաստան» Հին Երուսաղեմի սրտում՝ «հավատքի օրրան», այն սուրբ վայր է հայերի և ճշմարիտ քրիստոնյաների համար, որն ունի հազարամյակների պատմություն: Եթե ​​առաջին անգամ եք այցելում Երուսաղեմի Հայակական թաղամաս, ապա ներածական քայլարշավը ձեզ կտանի ամենակարևոր տեսարժան վայրերից մի քանիսը: Շրջայցի առաջին կանգառը Սուրբ Հակոբյանց տաճարն է, որը համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու հիերարխիկ աթոռներից մեկը. այն Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կենտրոնն է:

Զբոսնելով միջնադարյան նեղ փողոցներով՝ դուք կզգաք Հայկական Սուրբ վայրերի խորհրդավորությունը՝ տեղում պատկերացնելով հին հայկական համայնքի դարավոր ժառանգությունը: Հայաստանն ու հայերը շփվել են Իսրայելի հետ ամենավաղ ժամանակներից, հատկապես Տիգրան Մեծի օրոք, երբ երկիրը կարճ ժամանակով անցել է հայոց թագավորի իշխանության ներքո։ Հայերի զգալի հոսքը դեպի Երուսաղեմ սկսվել է քրիստոնեության վաղ դարերում, և 4-րդ դարում հայերը Երուսաղեմում արդեն հիմնել էին եկեղեցիներ և վանքեր։ Հայ աշխարհիկ համայնքը ձևավորվել է ավելի ուշ՝ 7-րդ դարում, հայ վաճառականների և արհեստավորների կողմից։

Տեղափոխվելով Երուսաղեմի Հին քաղաքի քրիստոնեական թաղամաս, որտեղ գտնվում են մոտ 40 սուրբ վայրեր քրիստոնյաների համար, այստեղի փողոցներում դուք կտեսնեք քահանաների և ուխտավորների հոծ խմբեր ամբողջ աշխարհից: Այնուհետև կանցնեք Քրիստոսի տանջանքների խճուղով՝ Վիա Դոլորոսայով և կուղևորվեք դեպի Սուրբ գերեզմանի ցնցող Հարության տաճար: Այստեղ դուք կտեսնեք Քրիստոսի խաչելության վայրը և նրա գերեզմանը: Դուք կբացահայտեք, թե ինչպես է վերահսկվում եկեղեցին և ինչպես է բաժանված Սուրբ Հարության տաճարը վեց քրիստոնեական առանձին դավանանքների՝ հույն ուղղափառ, կաթոլիկ, հայկական, ղպտի, ասորի և եթովպական, յուրաքանչյուրն իր տարածքով և աղոթքի ժամերով: Տաճարի տարածքում կան մի քանի վանքեր և օժանդակ շինություններ։ Այստեղ դուք կայցելեք Հելենայի տաճար (հայերն այն անվանում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռ՝ ի պատիվ Հայ Առաքելական եկեղեցու առաջին հովվապետ Գրիգոր Լուսավորչի, որի աղոթքներով է առաջացել Սուրբ Լույսը) և Հայ առաքելական եկեղեցուն պատկանող «Երեք Մարիամներ» բաժինը։

Այստեղ ձեր փորձագետ գիտ-էքրսկուսավարը կբացատրի, թե ինչպես են քրիստոնեական համայնքները վերահսկում Տիրոջ գերեզմանը. այն գտնվում է մի քանիսի հսկողության ներքո: Այնտեղ պատարագ են մատուցում ուղղափառները (գիշերվա ժամը 1-ը), հայերը (առավոտյան ժամը 4-ը), կաթոլիկները (առավոտյան ժամը 6-ից 9-ը)։

Նվազագույն գինը. 2 Անձի համար

  • Մեծահասակ
  • -
  • 1
  • +
  • Երեխաներ
  • -
  • 0
  • +

Գինը: € 280.00


Գինը երեխաների: € 0

Ընդամենը: € 280.00

Ամրագրել

Ներառված է
  • Մուտքի տոմսեր Սուրբ Հակոբ տաճար և Մարդիգյան թանգարան Մուտքի տոմսեր Սուրբ Հակոբ տաճար և Մարդիգյան թանգարան
  • Անձի համար | 280.00€