Գաստրո Համտես-Տուր Ֆլորենցիայում

Քաղաք. Florence

Մեկնարկային ժամ. 17:30

Տևողությունը. 2 Ժամ

Հանդիպման վայր. Piazza del Duomo, Cathedral Central Door

Այս համտես-տուրի շրջանակներում Ֆլորենցիան կբացահայտեք յուրովի. կհամտեսեք տեղական որոշ ուտեստներ եւ անկրկնելի համերի միջոցով կբացահայտեք տեղական հարուստ խոհանոցային ավանդույթները եւ մշակույթը: Շրջագայության ընթացքում կանցնենք «Հին Քաղաքի» փողոցներով՝ շրջելով Դուոմոյի, Սինյորիայի հրապարակներով, ապա կուղեւորվենք հայտնի Պոնտե Վեկիոյի կամուրջը՝ մինչ այդ համտեսելով տեղական որոշ համեղ ուտեստներ:

Տուրի մեկնարկային կետը Դուոմոի հրապարակն է: Փորձառության ընթացքում կանցնեք ամենատարբեր եւ համեմատաբար նվազ հայտնի զբոսաշրջային վայրերով, կայցելեք սննդի եւ գինու որոշ խանութներ: Այնուհետեւ կմասնակցեք գինու համտեսի՝ զուգահեռ համտեսելով ֆինոքիո (տեղական սալյամի), տոսկանական պանրի տեսականի եւ տեղական խորտիկներ, կլսեք դրանց հետ կապված հետաքրքրաշարժ պատմություններ, իսկ Օլտրարնոյում կհամտեսեք օրգանական բարձրակարգ գինի։

Փորձառությունը հնարավորություն է ընձեռնում անմիջական շփումներ ունենալ տեղացիների հետ:
Միասին կանցնենք աշտարակային կառույցներով եզերված Դանթեի միջնադարյան փողոցներով, որտեղ կարող եք վայելել տեղացիների կողմից շատ սիրված հայտնի խոպոպիկը՝ Լամպրեդոտոն:

Աղի ճաշատեսակներից հետո անհրաժեշտ կլինի համտեսելու հայտնի ֆլորենտիական պաղպաղակը եւ լսելու դրա հետ կապված տարատեսակ պատմությունները ու լեգենդները:

 

Նվազագույն գինը. 2 Անձի համար

  • Մեծահասակ
  • -
  • 1
  • +
  • Երեխաներ
  • -
  • 0
  • +

Գինը: € 132


Գինը երեխաների: € 0

Ընդամենը: € 132

Ամրագրել

Ներառված է
  • Գինու Համտես Գինու Համտես
  • Գիտ-էքսկուրսավարի ծառայություն Գիտ-էքսկուրսավարի ծառայություն
  • Ուտեստների Համտես Ուտեստների Համտես
  • Անձի համար | 132€