Ինֆերնո Տուր
Քաղաք. Florence
Մեկնարկային ժամ. 03:00 pm
Տևողությունը. 2 Ժամ
Հանդիպման վայր. Piazza della Signoria, 50122
Միացեք մեր ԻՆՖԵՐՆՈ տուրին եւ շրջագայության ընթացքում բացահայտեք Պալացցո Վեկկիոյի խորհրդավոր գաղտնիքները: Ձեր փորձառու գիտ-էքսկուրսավարը Ձեզ կառաջնորդի Ռոբերտ Լենգտոնի հետքերով («Ինֆեռնո» վեպի գլխավոր գործող երեւակայական կերպարը հանդես է գալիս Ռոբերտ Լենգդոն անունով), որն իր արտացոլումն է գտել Դեն Բրաունի վերջին վեպում եւ Թոմ Հենքսի դերակատարությամբ նկարահանված «Ինֆեռնո» ֆիլմում, որում բացահայտվում են Ֆլորենցիայի հետաքրքրաշարժ գաղտնիքները:
Եթե Դուք արդեն կարդացել եք «Ինֆեռնո» գիրքը կամ տեսել եք ֆիլմը, ապա մասնակիցը դառնալով այս յուրահատուկ փորձառությանը, Դուք կխորասուզվեք Դեն Բրաունի աշխարհի մեջ, որը լի է բազում գաղտնիքներով՝ զուգահեռ բացահայտելով միջնադարյան Ֆլորենցիայի ամենամութ կողմերը:
Զբոսնեք Ֆլորենցիայի ապշեցուցիչ կենտրոնով՝ որը աչքի է զարնում իր ողջ շքեղությամբ եւ եզակի գրավիչությամբ, հայացք գցեք քաղաքի փառահեղ պատմության եւ դարավոր ժառանգության մանրամասներին, բացահայտեք ամեն ինչ հռչակավոր Մեդիչի դինաստիայի եւ նրանց քաղաքական ինտրիգների, ինչպես նաեւ «Ինֆեռնո» վեպում նկարագրված պալատների եւ այլ տպավորիչ տեսարժան վայրերի մասին, հետո այցելեք Մեդիչիների հայտնի Պալացցո Վեկկիո պալատը:
Ձեր փորձառու գիտ-էքսկուրսավարը Ձեզ կառաջնորդի դեպի գեղեցիկ «Salone dei Cinquecento»-ի սրահը, որը դարձել է Ֆլորենցիայի անկրկնելի խորհրդանիշներից մեկը: Դուք կզգաք, որ կողք կողքի քայլում եք վեպի հերոսներ Ռոբերտ Լենգդոնի եւ Սիեննա Բրուքսի հետ՝ երեւակայելով Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը»: Այնուհետեւ Դուք կայցելեք եւ կշրջագայեք հռչակավոր «Քարտեզների Սրահ»-ով, հետո Ձեզ կուղեկցեն այն սրահը, որտեղ պահվում է Դանթեի մահվան դիմակը։
Նվազագույն գինը. 2 Անձի համար
- Մեծահասակ
- -
- 1
- +
- Երեխաներ
- -
- 0
- +
Գինը: € 115.00
Գինը երեխաների: € 0
Ամրագրել
- Մուտքի տոմսեր՝ ամրագրումով
- Անգլիախոս գիտ-էքսկուրսավար
- Անձի համար | 115.00€