Pax Romana Tour: Colosseum, Roman Forum and Palatine Hill
Քաղաք. Rome
Մեկնարկային ժամ. 12:00
Տևողությունը. 3 Ժամ
Հանդիպման վայր. In front of Costantino Triumph Arch
Շրջագայությունը սկսվում է Հռոմում Կոստանդին Մեծ կայսեր կամարից: Հաղթակամարի կառուցումը պատվիրվել է Հռոմեական Սենատի կողմից` ի պատիվ Կոստանդին Մեծիի՝ 312 թվականին Միլվա կամրջի մոտակայքում տեղի ունեցած ճակատամարտում Մաքսենտիոսի նկատմամբ տարած հաղթանակի:
Հաջորդիվ, Ձեր գիտ-էքսկուրսավարը Ձեզ կուզորդի դեպի Պալատինի բլուր, որտեղ ժամանակին տեղակայված են եղել հռոմեկան կայսրերի վիլլաները, եւ որտեղ, ըստ լեգենդի, Ռոմուլուսը հիմնադրել է Հռոմը: Այս բլուրը 7 բլուրներց մեկն էր, որի շուրջը հետագայում ընդրձակվեց հնագույն քաղաքը: Ենթադրվում է, որ Իտալիայի մայրաքաղաքը ծնունդ է առել Պալատինի բլրի վրա մ.թ.ա. 753 թվականին: Այստեղ Դուք ականատես կլինեք հարյուրավոր շենքերի ավերակներ, որոնք ժամանակին կառուցված են եղել հին հռոմեական արիստոկրատների կողմից: Չնայած ամբողջ տեսարանը տպավորիչ է, այս հատվածում առանձնահատուկ ուշադրության են արժանի հետևյալ հուշարձանները. Դոմուս Ֆլավիան, Լիբիայի եւ Օգոստոսի տները, Ֆարնոսի այգիները, Դոմիտյանի Հիպոդրոմ եւ այլն:
Պալատինի բլրից 40 մետր ներքև՝ տեղակայված է հռոմեական ֆորումը, որը դարեր շարունակ եղել է Հռոմի հասարակական կյանքի՝ Հռոմի հաղթական երթերի և ընտրությունների, հանրային ելույթների, Հռոմի քրեական դատավարությունների, գլադիատորական մրցույթների և առևտրային հարաբերությունների կենտրոնը։ Այստեղ արձաններն ու հուշարձաններն անմահացնում էին քաղաքի անվանի մարդկանց։ Հին Հռոմում այն համարվում էր ամենահայտնի հանդիպման վայրը, ինչպես նաև աշխարհում ողջ պատմության ընթացքում։ Գտնվելով Պալատինում և Կապիտոլիում բլուրների միջև՝ ֆորումն այսօր ավերակ է՝ լի ճարտարապետական բեկորներով և անընդմեջ կատարվող հնագիտական պեղումներով, որոնք ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում: Հին հռոմեական ֆորումին բախտ էր վիճակված լինելու Հին Հռոմի հանրային կյանքի ավելի քան հազարամյա կենտրոն:
Տարբեր հուշարձանները կառուցվել են դարերի ընթացքում. առաջին հերթին քաղաքական, կրոնական եւ առեւտրային գործունեության շենքերը, այնուհետեւ` 2-րդ դարի ընթացքում սկսեցին կառուցվել քաղաքացիական բազիլիկաներ, որոնք օգտագործվել են դատական գործունեության համար:
Կայսերական տարբեր դինաստիաները տարբեր ժամանակաշրջաններում ավելացրել են տարբեր հեղինակավոր հուշարձաններ. Վեսպասյանի եւ Տիտոսի, ինչպես նաև Անտոնինոսի և Ֆաուստինայի տաճարները, ֆորումի արեւմտյան հատվածում 203 թվականին կառուցված Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամարը՝ նվիրված Պարթեւիների նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ:
Վերջին մեծ կառուցապատումը տեղի է ունեցել մ.թ. 4-րդ դարի սկզբին՝ կայսր Մաքսենցի օրոք. ի հիշատակ իր որդու՝ Ռոմուլուսի հիշատակին, Վելյան բլրի վրա կայսրը կառուցել տպավորիչ բազիլիկ տաճար: Ֆորումում կառուցված վերջին հուշարձանը մ.թ.ա. 608-ին կառուցված սյունն էր՝ ի պատիվ բյուզանդական կայսր Փոկասի:
Վերջապես, ֆորումից դուրս, Ձեր փորձառու գիտի ուղեկցությամբ կբացահայտեք աշխարհի ամենահայտնի ամֆիթատրոնի, դրա պատմության եւ դրա ներսում տեղի ունեցած խաղերի մասին. խոսքը իհարկե Կոլիզեումի մասին է, որը հայտնի է նաև որպես Փլավիոսների ամֆիթատրոն անվանումով:
Նվազագույն գինը. 2 Անձի համար
- Մեծահասակ
- -
- 1
- +
- Երեխաներ
- -
- 0
- +
Գինը: € 190.00
Գինը երեխաների: € 0
Ամրագրել
- Անգլիախոս գիտ-էքսկուրսավար
- Անձի համար | 190.00€