Անհատական Շրջայց-Տուր Վենետիկով

Քաղաք. Venice

Մեկնարկային ժամ. 12:00, 13:00, 14:00, 15:00, 16:00

Տևողությունը. 2 Ժամ

Հանդիպման վայր. In front of the columns of San Marco and San Tòdaro, Piazza San Marco

Այս հեքիաթային 2-ժամյա մասնավոր շրջագայության ընթացքում Դուք էլ ավելի կսիրեք Վենետիկը: Տուրը նախատեսված է Վենետիկի իրական սիրահարների համար: Սա պարզապես շրջայց չէ, այն Վենետիկի ոգու բանալին է:

Շրջայցը տեղի է ունենում ջրանցքների եւ կալեների (իտալ. Calle, որը Վենետիկին բնորոշ փողոցներ են) լաբիրինթոսում՝ հնարավորություն ընձեռելով բացահայտելու քաղաքի թաքնված գոհարները եւ քաղաքին վերաբերող անհայտ պատմությունները:

Զգացեք «Հառաչների» կամրջի շունչը եւ «Մեծ ջրանցքի» վեհությունը, որտեղ գոնդոլները (իտալ.՝ góndola, որը վենետիկյան ավանդական թիանավակն է եւ, իրավմամբ, Վենետիկի խորհրդանիշերից մեկն է) լողում են հոյակապ պալատների կողքով:

Այնուհետեւ զբոսնենք «կալե» սալահատակ փողոցներով, վայելենք վենետիկյան աշխույժ կյանքը եւ այդ ընթացքում բացահայտենք այնպիսի վայրեր, ինչպիսիք են Մոցարտի նախկին նստավայրը եւ լեգենդար Ֆենիս թատրոնը, հիացեք Սանտա Մարիա դելլա Սալյուտե տաճարի ճախրող գեղեցկությամբ եւ զգացեք Ռիալտոյի շուկայի վառ էներգիան:

Ֆրարիի բազիլիկայի եւ Ակադեմիա դել Գալերեայի մոտով անցնելիս ավելին իմացեք Տիցիանի ժառանգության մասին:

Այս տուր ընթացքում ձեր կատարած յուրաքանչյուր քայլը Վենետիկի նկատմամբ ձեր սերն ավելի կուժեղացնի:

 

Նվազագույն գինը. 3 Անձի համար

  • Մեծահասակ
  • -
  • 1
  • +
  • Երեխաներ
  • -
  • 0
  • +

Գինը: € 128.00


Գինը երեխաների: € 0

Ընդամենը: € 128.00

Ամրագրել

Ներառված է
  • Գիտ-էքսկուրսավարի ծառայություն Գիտ-էքսկուրսավարի ծառայություն
  • Անձի համար | 128.00€