Գինետուր Օեստեում

Քաղաք . Lisbon — Oeste

Մեկնարկային ժամ . 09:00 am

Տևողությունը . 6 Ժամ

Հանդիպման վայր . Hotel pick-up & drop-off in Lisbon

Լիսաբոնից Ճանապարհ ընկե´ք արեւմուտք՝ դեպի Օեստե շրջանի գրավիչ բնապատկերներ, դրախտային մի վայր, որը պարփակված է Մոնտեժունտու լեռների եւ Ատլանտյան օվկիանոսի միջեւ․ այստեղ վեհաշուք գագաթներից ներքեւ սփռված են զմրուխտագույն դաշտերն ու պտղաբեր այգիները։ Տեղի «Պորտուգալիայի այգի» անվամբ հայտնի «Օեստե»-ն իր մեջ թաքցնում է ճարտարապետական հարստություն, հարուս խոհանոց եւ հնագույն ավանդույթներ։

Բացի իր պտղաբեր հողերից, տարածաշրջանը հայտնի է նաև իր նրբաճաշակ գինեգործական մշակույթով, որը թաքցնում է շատ ավելի գրավիչ մի բան՝ ազնվական գինու մշակույթ, որի արմատները գնում են դեպի ավանդույթները, հողի ուժը եւ ժամանակը:

Փորձառությունը ներառում է արեւմտյան Պորտուգալիայի երկու ամենանշանավոր գինեգործարանները։
Քայլե´ք տեղի խաղողի այգիներով, որտեղ Ատլանտյան զով քամիների ազդեցության ներքո այստեղ ձեւավորվում է խաղողի բնավորությունը։ Մտե´ք պատմական մառաններ, որտեղ կաղնու տակառներում հասունանում են տարածաշրջանի լավագույն գինիները։ Հյուրընկալների ջերմ ուղեկցությամբ բացահայտե´ք Լիսաբոնի գինու տարածաշրջանի յուրահատկությունները՝ համտեսելով նրբագեղ սպիտակ, կարմիր եւ տեղանքին բնորոշ ինքնատիպ տեսակներ. յուրաքանչյուր բաժակ արտացոլում է ափի հանքային թարմությունը։ 

Համտեսների միջև ընկած ժամանակահատվածում վայելեք գյուղական Պորտուգալիայի խաղաղ անդորրը, որտեղ ճարտարապետությունը, խոհանոցը եւ հարուս ժառանգությունը ներդաշնակորեն միաձուլվում են։

Օրվա ավարտին դուք կվերադառնաք Լիսաբոն։

Նվազագույն գինը. 3 Անձի համար

  • Մեծահասակ
  • -
  • 1
  • +
  • Երեխաներ
  • -
  • 0
  • +

Գինը: € 412.00


Գինը երեխաների: € 0

Ընդամենը: € 412.00

Ամրագրել

Ներառված է
  • Գինու Համտես Գինու Համտես
  • Ճաշ Ճաշ
  • Մինիվեն Մինիվեն
  • Տրանսֆեր հյուրանոցից և հակառակը Տրանսֆեր հյուրանոցից և հակառակը
  • Գիտ-էքսկուրսավար Գիտ-էքսկուրսավար
  • Անձի համար | 412.00€