Լիսաբոնի Հրեական Ժառանգության Հետքերով

Քաղաք . Lisbon

Մեկնարկային ժամ . 10:00 am, 11:00 am, 12:00pm; 13:00; 14:00; 15:00; 16:00

Տևողությունը . 2 Ժամ 30 րոպե

Հանդիպման վայր . Commerce Square

Բացահայտե´ք Լիսաբոնի պատմության կարեւոր եւ հաճախ ոչ այնքան հայտնի էջերը այս քայլարշավի ընթացքում։

Դարեր շարունակ հրեական համայնքները կարեւոր դեր են խաղացել Պորտուգալիայի մշակութային եւ առեւտրային կյանքում։ Այս տուրը ներկայացնում է համայնքի ազդեցությունը երկրի զարգացման վրա՝ Սեֆարդյան վաղ բնակավայրերից մինչև միջնադարյան Լիսաբոնի բարգավաճ հրեական թաղամասեր:

Ձեր գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ կայցելեք նախկին հրեական թաղամասերը, կիմանաք նրանց ծովային առեւտրում եւ քաղաքային զարգացման մեջ ունեցած կարեւոր ազդեցության մասին։ Կլսեք նաև XV դարի հարկադիր կրոնափոխությունների, ինկվիզիցիայի հաստատման եւ «նոր քրիստոնյաների» բարդ ճակատագիրի մասին ուսուցողական պատմություններ։

XX դարում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Լիսաբոնը դարձավ ազատության դարպաս։ Մոտ 200 000 փախստական անցավ քաղաքով դեպի Ամերիկա, նրանցից շատերը՝ դիվանագետ Aristides de Sousa Mendes-ի կողմից տված վիզաներով։

Այս քայլարշավը հնարավորություն է տալիս խորությամբ հասկանալ դիմակայության եւ մշակութային շարունակականության պատմությունը։

Նվազագույն գինը. 5 Անձի համար

  • Մեծահասակ
  • -
  • 1
  • +
  • Երեխաներ
  • -
  • 0
  • +

Գինը: € 60


Գինը երեխաների: € 0

Ընդամենը: € 60

Ամրագրել

Ներառված է
  • Գիտ-էքսկուրսավար Գիտ-էքսկուրսավար
  • Անձի համար | 60€