Շուջօրյա Շրջայց-Տուր Լիսաբոն, Կաշկայշ և Սինտրա
Քաղաք . Lisbon — Lisbon — Cascais — Sintra — Estoril
Մեկնարկային ժամ . 08:30 am
Տևողությունը . 9 Ժամ
Հանդիպման վայր . Hotel pick-up & drop-off in Lisbon
Այս փորձառությունը նախատեսում է մեկ ամբողջ օր՝ Լիսաբոնի և նրա ափամերձ հրաշալիքների բացահայտման համար․ ճանապարհորդություն դարերի պատմության, օվկիանոսային հորիզոնների և թագավորական ավանդույթի միջով։
Լիսաբոնը՝ «Յոթ բլուրների քաղաքը», բացահայտում է իր բազմաշերտ պատմությունը՝ ձևավորված փյունիկեցիների, հռոմեացիների, վեստգոթերի եւ մավրերի կողմից։ Այստեղ կայցելեք քաղաքի սիրտը համարվող Ռոսսիո հրապարակ, ապա կշրջեք հին Ալֆամա թաղամասի նեղ փողոցներով, որտեղ միջնադարյան մթնոլորտը իշխում է առ այսօր։
Կայցելեք 12-րդ դարից գործող Լիսաբոնի մայր տաճարը (Sé de Lisboa), կհիանաք տեղի մավրական Սան Ժորժե ամրոցի տեսարանով. Միրադորու դա Սենյորա դու Մոնտե դիտակետից կվայելեք քաղաքի ամենագեղեցիկ համայնապատկերներից մեկը։
Բելեմ շրջանում կտեսնեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Ժերոնիմուշի վանքը եւ խորհրդանշական Բելեմի աշտարակը, որոնք հիշեցնում են Պորտուգալիայի աշխարհագրական մեծ բացահայտումների դարաշրջանը։
Այնուհետև կուղեւորվեք Պորտուգալական Ռիվիերայի ուղղությամբ՝ անցնելով Էշտորիլ եւ Կաշկայշ ծովափնյա քաղաքներով։ Էշտորիլում կքայլեք Թամարիզի ափամերձ զբոսուղով, իսկ Կաշկայշում կզգաք նախկին ձկնորսական գյուղի վերափոխված էլեգանտ մթնոլորտը։
Օրը կշարունակվի Սինտրայում՝ կանաչ լեռների եւ թագավորական պատմության մեջ։ Մառախուղով պատված պալատներն ու անտառները ստեղծում են հեքիաթային մթնոլորտ։
Օրվա ավարտին՝ կվեադառնաք Լիսաբոն։
Նվազագույն գինը. 4 Անձի համար
- Մեծահասակ
- -
- 1
- +
- Երեխաներ
- -
- 0
- +
Գինը: € 370.00
Գինը երեխաների: € 0
Ամրագրել
-
Գիտ-էքսկուրսավարի ծառայություն
-
Մինիվեն
-
Տրանսֆեր հյուրանոցից և հակառակը
-
Պենայի պալատ
- Անձի համար | 370.00€

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն