Ութժամյա Տուր Լիսաբոնում
Քաղաք . Lisbon
Մեկնարկային ժամ . 09:00 am
Տևողությունը . 8 Ժամ
Հանդիպման վայր . Hotel pick-up & drop-off in Lisbon
Բացահայտեք Լիսաբոնը իր բազմաշերտ գեղեցկությամբ՝ կայսերական, ծովային, ռոմանտիկ և յուրահատուկ հմայքով։
Ձեր շրջայցը սկսվում է շքեղ Ավենիդա դա Լիբերդադեից, որտեղ գտնվում է Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը։ Այնուհետև այցելում եք Ռեստաուրադորեշ հրապարակ, որը նվիրված է 1640 թվականին Պորտուգալիայի անկախության վերականգմանը։
Քաղաքի սրտում կբացահայտեք Ռոսիո հրապարակը, իսկ հետո կշրջեք հին Ալֆամա թաղամասի նեղ ու պատմական փողոցներով։ Կայցելեք 12-րդ դարից պահպանված Լիսաբոնի Մայր Տաճարը (Sé de Lisboa), որտեղ կհիանաք Սան Ժորժե ամրոցի ճոխ հմայքով։ Ապա Միրադորու դա Սենյորա դու Մոնտե դիտակետից կվայելեք Լիսաբոնի ամենագեղեցիկ համայնապատկերներից մեկը։
Շրջագայունը կշարունակվի դեպի Բելեմ, որտեղ կայցելեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Ժերոնիմուշի վանքը, կտեսնեք խորհրդանշական Բելեմի աշտարակը եւ խոշոր հայտնագործություններին նվիված հուշարձանը, որը նվիրված է աշխարհագրական մեծ բացահայտումների դարաշրջանին։
Տուրի ավարտին կվերադառնաք հյուրանոց։
Նվազագույն գինը. 4 Անձի համար
- Մեծահասակ
- -
- 1
- +
- Երեխաներ
- -
- 0
- +
Գինը: € 382.00
Գինը երեխաների: € 0
Ամրագրել
-
Գիտ-էքսկուրսավարի ծառայություն
-
Ճաշ
-
Մինիվեն
-
Սուրբ Գևորգի ամրոց
-
Ժերոնիմուշի վանք
- Անձի համար | 382.00€

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն