Շրջագայություն Պորտույում

Քաղաք. Porto

Մեկնարկային ժամ. 10:00 am, 03:00 pm

Տևողությունը. 3 Ժամ

Հանդիպման վայր. City Centre

Ձեր այս անկրկնելի քաղաքային շրջագայությունը սկիզբ կառնի ձեր հյուրանոցից եւ կշարունակվի Պորտույի պատմական կենտրոնը, որը դասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքում: Փորձառության ընթացքում Ձեզ հնարավորություն կնձեռնվի բացահայտելու Պորտույի վեհաշուք տաճարով. այն թվագրվում է 18-րդ դարով, որը, իրավամբ, դասվում է Պորտուի ամենահին եւ ամենահայտնի հուշարձանների շարքում: Այստեղից բացվում է Դուրո գետի եւ շրջակայքի համայնապատկերային տեսարանը եւ անկրկնելի  Գայա քաղաքը:

Հաջորդիվ Դուք կայցելեք Բատալհա հրապարակ՝ տեղում բացահայտելով 18-րդ դարի Բատալհա պալատը, այնուհետև կքայլեք դեպի քաղաքի գլխավոր առևտրային  փողոց՝ Սանտա Կատարինա, որտեղ մշտապես եռում է կյանքը:

Շրջագայության ընթացքում Դուք կայցելեք նաև աշխարահռչակ Livraria Lello գրախանութ, որը, հավանաբար, աշխարհի ամենահիասքանչ գրախանութն է եւՀարի Փոթերի հարգված շարքի Հոգվարթսի գրադարանի ոգեշնչման կետը: Այստեղից կուղեւորվեք Liberdade հրապարակ, տեղում բացահայտելով Պետրոս IV թագավորի հուշարձանը՝ կենտրոնացած է մի քանի գեղեցիկ նեոկլասիկական ֆասադների մեջ եւ Կլերիգոս եկեղեցին՝ կից աշտարակով, որը գերիշխում է քաղաքի վրա շուրջ 250 ոտնաչափ բարձրությամբ:

Փորձառության վերջում Դուք կայցելեք նաեւ Ռիբեյրա հրապարակ, որտեղից դյութիչ տեսարան է բացվում դեպի գետը եւ տեղի՝ եռահարկ բարձր մոնումենտալ շատրվանը:

Նվազագույն գինը. 2 Անձի համար

  • Մեծահասակ
  • -
  • 1
  • +
  • Երեխաներ
  • -
  • 0
  • +

Գինը: € 149.00


Գինը երեխաների: € 0

Ընդամենը: € 149.00

Ամրագրել

Ներառված է
  • Livraria Lello Livraria Lello
  • Գիտ-էքսկուրսավարի ծառայություն Գիտ-էքսկուրսավարի ծառայություն
  • Անձի համար | 149.00€