Պորտուգալական Ռիվիերայի Հետքերով

Քաղաք . Lisbon — Estoril — Cascais — Sintra

Մեկնարկային ժամ . 09:00 am or 02:00 pm

Տևողությունը . 6 Ժամ

Հանդիպման վայր . Hotel pick-up & drop-off in Lisbon

Թողեք մարդաշատ Լիսաբոնը եւ Պորտուգալիայի  Ատլանտյան օվկիանոսը եզերող ամենանրբագեղ ափագիծով ճանապարհ ընկեք դեպի Էշտորիլ, Կաշկայշ եւ Սինտրան: Այս փորձառության մեջ միավորված են Ատլանտյան օվկիանոսի ափերը, պատմական քաղաքները եւ Պորտուգալիայի հավերժական հմայքը:
Մասնավոր գիդ-էքսկուրսավարը Ձեզ կուղորդի դեպի արեւմուտք՝ գեղատեսիլ ծովափնյա ճանապարհով, որտեղ հսկայական ժայռերը ողողված են ոսկեգույն լողափերով, իսկ հնագույն ամրոցները տպավորում են իրենց գեղեցկությամբ եւ վեհությամբ։ Այստեղ օվկիանոսը միշտ մոտ է․ երբեմն հանդարտ ու լուսավոր, երբեմն՝ վայրի եւ սահմռկեցուցիչ։

Շրջագայության առաջին կանգառը Էշտորիլն է՝ նրբագեղ հանգստավայր, լի հմայքով եւ գաղտնիքներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Պորտուգալիան հանդես էլ գալիս որպես չեզոք պետություն, Էշտորիլը դարձել էր լրտեսների, աքսորյալների եւ լուռ բանակցությունների գաղտնի բեմ։ Տեղում կզբոսնեք Տամարիզ լողափի զբոսավայրով, որտեղ գտնվում է 17-րդ դարի Ֆորտե դա Կրուշ ամրոցը շրջապատված է արմավենիներով, իսկ լեգենդար Casino Estoril-ը դեռ կրում է իր հուզիչ անցյալի արձագանքները։

Հաջորդիվ կուղեւորվեք դեպի Կաշկայշ. սա նախկինում ձկնորսական գյուղ էր, որը այժմ վերածվել է պորտուգալական Ռիվիերայի իսկական մարգարիտի։ Այստեղ արիստոկրատական առանձնատները եւ արքայական ամառանոցները ներդաշնակորեն միաձուլվում են աղի ծովային օդին եւ Ատլանտյան լույսին։ Շրջագայեք աշխույժ կենտրոնով, որտեղ գրավիչ սրճարանները, տեղական ավանդույթներն ու ժամանակակից կյանքը համադրվում են ծովի լայն բացված տեսարանների եւ արեւով ողողված լողափերի հետ։

Տուրը եզրափակվում է Սինտրայում. սա մի վայր է, որն ավելի շատ հիշեցնում է հեքիաթ, քան քաղաք։ Մառախլապատ բլուրների, փարթամ այգիների եւ հնագույն անտառների մեջ թաքնված Սինտրան դարեր շարունակ ներշնչել է բանաստեղծների, թագավորների եւ երազողների։ Զբոսնեք պատմական կենտրոնով, որտեղ գունազարդ տները վերածվել են նրբաճաշակ արհեստանոցների եւ ավանդական հրուշակարանների. այստեղ ժամանակը կարծես դանդաղում է՝ դառնալով ավելի մեղմ ու քաղցր։

Երբ օրը մոտենա ավարտին, ետ կվերադառնաք Լիսաբոն՝ ձեզ հետ կտանք այնպիսի զգացողություն՝ կարծես մեկ օրում անցել եք տարբեր աշխարհներով․ օվկիանոսի հորիզոններից մինչև արքայական գաղտնիքներ, ծովափնյա նրբագեղությունից մինչև հեքիաթային մոգություն։

 

Նվազագույն գինը. 4 Անձի համար

  • Մեծահասակ
  • -
  • 1
  • +
  • Երեխաներ
  • -
  • 0
  • +

Գինը: € 325.00


Գինը երեխաների: € 0

Ընդամենը: € 325.00

Ամրագրել

Ներառված է
  • Գիտ-էքսկուրսավարի ծառայություն Գիտ-էքսկուրսավարի ծառայություն
  • Մինիվեն Մինիվեն
  • Տրանսֆեր հյուրանոցից և հակառակը Տրանսֆեր հյուրանոցից և հակառակը
  • Անձի համար | 325.00€