Շուրջօրյա Տուր Դեպի Սետուբալ, Արրաբիդա և Սեզիմբրա

Քաղաք . Lisbon — Setúbal — Arrábida — Sesimbra

Մեկնարկային ժամ . 09:00 am

Տևողությունը . 9 Ժամ

Հանդիպման վայր . Hotel pick-up & drop-off in Lisbon

Լիսաբոնը թողե´ք ձեր հետեւում եւ Ատլանտյան ափով շարժվեք դեպի հարավ, որտեղ լեռները իջնում են դեպի փիրուզագույն ջրեր, իսկ ձկնորսական գյուղերը արթնանում են աղի օդի ու խորովված սարդինայի (սարդինան տառեխ ձկնատեսակին պատկանող փոքր, ճարպոտ ձուկ է) բույրով։

Տուրի մեկնարկը տրվում է Սետուբալ քաղաք-նավահանգստում։ Այստեղ կայցելեք հայտնի Լիվրամենտու շուկան, որտեղ մարմարյա սեղանների վրա փայլում է առավոտյան որսը, եւ որտեղ տեղական առորեական կյանքը բացահայտվում է գույներով եւ զրույցներով։ Այստեղ Ատլանտյան օվկիանոսը պարզապես տեսարան չէ, այլ կենսակերպ։

Այստեղից ճանապարհը շարունակվում է դեպի Արրաբիդայի պարկ, որտեղ սոճիներով ծածկված լեռները իջնում են դեպի խորհրդավոր բյուրեղյա մաքուր ջրերով ծովածոցեր։ Սադու գետաբերանի խաղաղ տարածքներում կհետեւեք թռչունների թռիչքին և, գուցե, նկատեք դելֆինների արծաթագույն շողերը ջրի վրա։

Ապա կանգ կառնեք տեղի ավանդական ծովափնյա ռեստորաններից մեկում՝ ճաշակելով թարմ խորոված ձուկ՝ տեղական բարձրակարգ գինիներով։

Օրվա երկրորդ կեսին կհասնեք ծովին գրկախառնված Սեզիմբրա՝ ձյունասպիտակ ձկնորսական գյուղ, որին կարծես  հսկում է հարեւանությամբ գտնվող մավրական ամրոցը։ Այստեղ կբարձրանաք Կաբո Էսպիշելի հրվանդան, որտեղ զառիթափ ժայռերը հանդիպում են անսահման թվացող հորիզոնին՝ մի վայր, որտեղ ցամաքը, քամին եւ օվկիանոսը միաձուլվում են անժամանակյա ներդաշնակության մեջ։

Մայրամուտին կվերադառնաք Լիսաբոն։

Նվազագույն գինը. 4 Անձի համար

  • Մեծահասակ
  • -
  • 1
  • +
  • Երեխաներ
  • -
  • 0
  • +

Գինը: € 369.00


Գինը երեխաների: € 0

Ընդամենը: € 369.00

Ամրագրել

Ներառված է
  • Մինիվեն Մինիվեն
  • Տրանսֆեր հյուրանոցից և հակառակը Տրանսֆեր հյուրանոցից և հակառակը
  • Գիտ-էքսկուրսավար Գիտ-էքսկուրսավար
  • Անձի համար | 369.00€