Շրջայց-Տուր Դեպի Էվորա, Ոսկորների Մատուռ և Խցանափայտի Գործարան
Քաղաք . Lisbon — Évora
Մեկնարկային ժամ . 08:30 am
Տևողությունը . 9 Ժամ
Հանդիպման վայր . Hotel pick-up & drop-off in Lisbon
Առավոտյան լքե´ք Լիսաբոնը եւ ուղեւորվե´ք մայրաքաղաքից դեպի արեւելք ձգվող Ալենտեժոյի ոսկեգույն հորիզոնները. այստեղ ժամանակը սահում է ավելի դանդաղ, իսկ պատմության ընթացքը մշտապես արեւի հայացքի ներքո է։
Այս մասնավոր փորձառությունը յուրօրինակ հնարավորություն է ընձեռնում բացահայտելու Էվորան, որը, իրավամբ, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում եւ համարվում է Ալենտեժոյի մշակութային մայրաքաղաքը։ Այստեղ անցյալը ոչ թե հանդես է գալիս պատմություններով, այլ այն կենդանի ներկայություն ունի ամենուր։
Այստեղ կայցելեք Էվորայի տաճար՝ ականատեսը լինելով դրա գոթական վեհությանը։ Հետո կանգ կառնեք քաղաքը 2000-ամյա Հռոմեական տաճարի սյուների առաջ, որոնք շարունակում են հսկել քաղաքը։
Այնուհետեւ կշրջագայեք Պորտուգալիայի երկրորդ հնագույն համալսարանի շենքերի կողքով, հիմնադրված 1559 թվականին, ապա կայցելեք ֆրանցիսկյան վանականներին վերագրվող եւ 16-րդ դարով թվագրվող Ոսկորների հսկա մատուռը, որի պատերը պատված են հազարավոր մարդկային ոսկորներով։
Ճանապարհին կայցելեք նաև տեղական խցափայտի արտադրամաս, որտեղ կծանոթանաք այս բնական հումքի վերամշակման գործընթացին։ Խցանափայտը՝ դիմացկուն, վերամշակվող եւ էկոլոգիապես մաքու նյութ է, որը դարձել է ժամանակակից դիզայնի եւ նորարարության խորհրդանիշ։ Տեղում հնարավորություն կընձռնվի ներգրավվելու նաեւ ձեռագործ իրերի անհատական գործընթացին։
Օրվա ավարտին, կվերադառնաք Լիսաբոն, այնինչ Ալենտեժոյի լուռ հորիզոնները կշարունակեն մնալ ձեր սրտում։
Նվազագույն գինը. 4 Անձի համար
- Մեծահասակ
- -
- 1
- +
- Երեխաներ
- -
- 0
- +
Գինը: € 374
Գինը երեխաների: € 0
Ամրագրել
-
Մինիվեն
-
Տրանսֆեր հյուրանոցից և հակառակը
-
Գիտ-էքսկուրսավար
-
Ոսկորների մատուռ
-
Խցանափայտի գործարան
- Անձի համար | 374€

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն