Շուրջօրյա Տուր Էվորայով և Ֆիտապրետայով

Քաղաք . Lisbon — Évora

Մեկնարկային ժամ . 08:30 am

Տևողությունը . 9 Ժամ

Հանդիպման վայր . Hotel pick-up & drop-off in Lisbon

Մի պահ կտրվե՛ք մայրաքաղաքի աղմուկից, թողե՛ք այն եւ ճանապարհ ընկե՛ք դեպի Ալենտեժոյի արեւաշող հարթավայրերը, որտեղ ժամանակը կանգ է առնում ձիթենիների սոսափյունի տակ։ Այս մասնավոր փորձառությունը ձեզ կտանի դեպի Էվորա՝ մի յուօրինակ քաղաք-թանգարան՝ շրջապատված միջնադարյան պարիսպներով։

Անցյալի հետքերով. քայլե՛ք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկի մեջ նեառված հին քաղաքի փողոցներով՝ խորհրդավոր Ոսկրերի մատուռից մինչև 2000-ամյա Հռոմեական տաճարի վեհաշուք սյուները։ Էվորայի տաճարի շվաքի տակ զգացե՛ք այս յուրօրինակ վայրի խորհրդավորությունը. մի վայր, որտեղ գրանիտն ու նրբագեղությունը պատմում են կայսրությունների մասին։

Հողի գերբնական ուժը. օրն ամփոփե՛ք մի շքեղ կալվածքում, որտեղ միջնադարյան ժառանգությունը միախառնվում է ժամանակակից դիզայնին։ Այստեղ մասնակից կլինեք 7 տեսակ գինիների համտեսին, որը Ալենտեժոյի հողի բարիքների անմահական համերի արտացոլումն է, համադրված տեղական համեղ խորտիկներով։

Օրվա ավարտին կվերադառնաք Լիսաբոն:

 

Նվազագույն գինը. 5 Անձի համար

  • Մեծահասակ
  • -
  • 1
  • +
  • Երեխաներ
  • -
  • 0
  • +

Գինը: € 480


Գինը երեխաների: € 0

Ընդամենը: € 480

Ամրագրել

Ներառված է
  • Գինու Համտես Գինու Համտես
  • Ճաշ Ճաշ
  • Մինիվեն Մինիվեն
  • Գիտ-էքսկուրսավար Գիտ-էքսկուրսավար
  • Անձի համար | 480€