Սինգապուր եւ Մալայզիա
Քաղաք . Singapore
Մեկնարկային ժամ . 09:30 am
Տևողությունը . 10 օր
Հանդիպման վայր . Hotel pick up/Hotel drop off
Մերօրյա Սինգապուրիից մինչև անանցանելի ջունգլիներ եւ գաղութային քաղաքներ՝ այս ճանապարհորդությունը բացահայտում է Հարավարեւելյան Ասիայի մշակույթն ու բնաշխարհը։
Օր 1. Ժամանում Սինգապուր.
Ժամանում Սինգապուր, որտեղ ձեզ կդիմավորի մեր ներկայացուցիչը եւ կուղեկցի հյուրանոց։
Հյուրանոցի ստանդարտ մուտքը (check-in) սկսվում է ժամը 15:00-ից: Ըստ հարցման՝ հնարավոր է կազմակերպել նաև ավելի վաղ մուտք։
Օրվա մնացած մասը ազատ է հանգստանալու, ժամային գոտուն հարմարվելու համար։
Ընթրիք եւ գիշերակաց Carlton հյուրանոցում։
Օր 2. Շրջագայուն Սինգապուրով.
Նախաճաշ հյուրանոցում։ Ժամը 09:30-ին հանդիպում գիտ-էքսկուրսավարի հետ, որին կհաջորդի Սինգապուրը բացահայտող քայլարշավի մեկնարկը։ Օգտվելով քաղաքի հարմարավետ հասարակական տրանսպորտից եւ զբոսնելով պատմական թաղամասերով՝ կբացահայտեք այս ժամանակակից եւ բազմամշակութային եւ բազամաշերտ մայրաքաղաքը։
Տուրի հիմնական կանգառները ներառում են Dhoby Ghaut-ը, Ազգային թանգարանի պատմական շրջակայքը, Fort Canning այգին եւ Սինգապուր գետը եղերող գեղատեսիլ տարածքը։ Հետո Clarke Quay եւ Boat Quay թաղամասերով կճանապարհվեք դեպի Marina Bay, որտեղ ձեզ սպասում են քաղաքի խորհրդանշական վայրերը, այդ թվում՝ Merlion-ը եւ նրբագեղ Fullerton հյուրանոցը։
Ձեզ հնարավորություն կտրվի ճաշել տեղի գետափնյա ռեստորաններից մեկում կամ շարունակել սեփական բացահայտումները ինքնուրույն։
Ուշ կեսօրին կհանդիպեք ձեր գիտ-էքսկուրսավարին եւ կունենաք գիշերային քայլարշավ։ Մետրոյով կուղեւորվեք դեպի Չայնաթաուն (Chinatown) եւ կբացահայտեք Pagoda Street-ը, տեղի ավանդական շուկաները, պատմական տաճարները եւ ուտեստներով լի աշխույժ փողոցները։
Երեկոն կշարունակվի Gardens by the Bay-ում, որտեղ կվայելեք Supertree Rhapsody լուսային տպավորիչ շոուն՝ նախքան հյուրանոց վերադառնալը։
Օրը կավարտեք ընթրիքով, որին կհաջորդի գիշերակաց Carlton հյուրանոցում։
Օր 3. Սինգապուր - Մալակկա - Կուալա Լումպուր.
Առավոտյան նախաճաշից հետո կմեկնեք դեպի Մալայզիա՝ ուղեւորվելով դեպի հյուսիս՝ պատմական նավահանգստային քաղաք Մալակկա, որը գտնվում է Մալակկայի նեղուցի ափին։ Սահմանային ընթացակարգերը անցնելուց եւ Ջոհոր Բահրու ժամանելուց հետո, կշարունակեք ճանապարհը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված այս քաղաքով, որտեղ ձեզ կդիմավորի ձեր տեղացի փորձառու գիտ-էքսկուրսավարը։
Մալակկան մշակույթների հետաքրքրաշարժ միաձուլում է՝ ձեւավորված պորտուգալական, հոլանդական եւ բրիտանական դարավոր ազդեցությամբ։ Քայլարշավի ընթացքում դուք կայցելեք Porta de Santiago՝ պորտուգալական A Famosa ամրոցի վերջին պահպանված հատվածը, կբարձրանաք Սուրբ Պողոսի բլուրը եւ կբացահայտեք հայտնի հոլանդական Կարմիր հրապարակն ու Stadthuys-ը։
Ճաշը կմատուցվի տեղական ռեստորանում։
Կեսօրին կայցելեք Baba-Nyonya թանգարան, որին կհաջորդի զբոսանք Հարմոնիայի փողոցով, որտեղ տաճարները, մզկիթներն ու չինական սրբավայրերը կողք կողքի են։ Այստեղ կբացահայտեք Cheng Hoon Teng տաճարը, Kampung Kling մզկիթը եւ կայցելեք Jonker Street-ի աշխույժ շուկան։
Օրը կամփոփեք Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում։
Ապա՝ կվերադառնաք հյուրանոց, ազատ երեկո եւ գիշերակաց։
Օր 4. Կուալա Լումպուր.
Նախաճաշ հյուրանոցում, ապա ուղեւորություն դեպի հանրահայտ Բատու քարանձավներ՝ Մալայզիայի կարեւորագույն հինդուիստական սրբավայրերից մեկը։ Դեպի Լորդ Մուրուգանի տաճարը տանող 272 աստիճաններով բարձրանալիս՝ կվայելեք շրջակայքի տպավորիչ տեսարանները։
Ճաշը կմատուցվի հնդկական ռեստորանում։
Կեսօրին կհանդիպեք ձեր գիտ-էքսկուրսավարին հետ՝ Կուալա Լումպուրի սիթի տուրի համար։ Լուսանկարվելու համար կանգ կառնեք խորհրդանշական Պետրոնաս երկվորյակ աշտարակների մոտ, որոնք ժամանակին աշխարհի ամենաբարձր շենքերն էին։ Հետ կշարունակեք ուղին դեպի Թագավորական պալատ, Ազգային հուշարձան, Ազգային մզկիթ, մավրիտանական ոճով կառուցված պատմական երկաթուղային կայարան եւ Անկախության հրապարակ։
Ձեր տուրը կավարտվի Կուալա Լումպուրի հայտնի «փողոցային սննդի» թաղամասում՝ Jalan Alor-ում, որտեղ կարող եք վայելել երեկոյան աշխույժ մթնոլորտը՝ նախքան ինքնուրույն հյուրանոց վերադառնալը։
Գիշերակաց։
Օր 5. Կուալա Լումպուր - Թաման Նեգարա.
Առավոտյան նախաճաշից հետո կմեկնեք դեպի Թաման Նեգարա՝ աշխարհի հնագույն արեւադարձային անտառներից մեկը, որն ընդգրկում է ավելի քան 4,300 քառակուսի կիլոմետր պահպանվող վայրի բնություն։
Ժամանելուն պես նավակով կանցնեք գետի մյուս ափ՝ Mutiara Taman Negara Resort հասնելու համար։
Մուտք, տեղավորում եւ ազատ ժամանակ հանգստի համար, ապա՝ ճաշ։
Երեկոյան ուղեկցորդի առաջնորդությամ կզբոսնեք անտառով՝ բացահայտելով տեղի գիշերային բույսերը, միջատներին եւ վայրի բնությունը, ինչպիսիք են եղջերուները, մացառախոզերը եւ անտառի այլ բնակիչներ։
Ընթրիք եւ գիշերակաց Mutiara Taman Negara Resort-ում։
Օր 6. Թաման Նեգարա.
Առավոտյան նախաճաշից հետ կմեկնարկի ձեր ջունգլիներով արշավը դեպի Թերեսեկ բլուր եւ հանրահայտ Canopy Walkway՝ աշխարհի ամենաերկար ծառերի կատարներով ձգվող կախովի կամուրջը, որն ունի ավելի քան 530 մետր երկարություն։
Բլրի գագաթից համայնապատկերային տեսարան է բացվում դեպի Գունունգ Տահան՝ թերակղզային Մալայզիայի ամենաբարձր գագաթը։
Վերադարձ հյուրանոց եւ ճաշ։
Կեսօրին ձեզ սպասում է նավակով էքսկուրսիա Տահան գետով դեպի Լատա Բերկոհ ջրվեժներ։ Տեղում կարող էք լողալ տեղի լողավազաններում եւ այցելել Ikan Kelah ձկնաբուծարան-արգելոցը։
Օրը կավարտեք ընթրիքով, հետո՝ գիշերակաց։
Օր 7. Թաման Նեգարա - Քեմերոն Հայլենդս.
Նախաճաշից հետո կմեկնեք դեպի Քեմերոն Հայլենդսի զով լեռնային լանդշաֆտներ։ Գեղատեսիլ երթուղու երկայնքով կանգ կառնեք Իսկանդար ջրվեժի մոտ, որից հետո ճանապարհը կշարունակվի փարթամ բնության միջով։
Ժամանելուն պես կայցելեք տարածաշրջանի հայտնի թեյի պլանտացիաներից մեկը, որտեղ կծանոթանաք արտադրության գործընթացին եւ կվայելեք ալիքաձև բլուրների շունչ կտրող տեսարանները։
Հետո կնթրեք եւ կգիշերեք Strawberry Park Resort-ում։
Օր 8. Քեմերոն Հայլենդս - Պենանգ.
Նախաճաշ հյուրանոցում, ապա հատելով Ասիայի ամենաերկար ու տպավորիչ կամուրջներից մեկը՝ ժամանում Պենանգ կղզի։
Ժամանումից հետո տեղական ավանդական սննդի կետերից մեկում կճաշեք՝ համտեսելով տարածաշրջանային խոհանոցի հայտնի ուտեստները։
Հաջորդիվ կայցելեք Պենանգի կարեւորագույն տեսարժան վայրերը, այդ թվում՝ Պառկած Բուդդայի տաճարը, Բիրմայական տաճարը եւ տպավորիչ Կեկ Լոկ Սի տաճարը, որը Հարավարեւելյան Ասիայի ամենամեծ բուդդայական համալիրներից մեկն է։ Այստեղից կուղեւորվեք հյուրանոց:
Ապա՝ ընթրիք եւ գիշերակաց Bayview Georgetown հյուրանոցում։
Օր 9. Շրջագայություն Պենանգով.
Նախաճաշ հյուրանոցում, ապա՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրված Ջորջթաունի բացահայտում, որը հայտնի է իր գաղութային ճարտարապետությամբ եւ հարուստ մշակութային ժառանգությամբ։
Այցելություն Էսպլանադ եւ Ֆորտ Քորնուոլիս, որը կառուցվել է բրիտանական գաղութի հիմնադիր սեր Ֆրենսիս Լայթի կողմից։ Այստեղից ուղեւորությունը կշարունակվի դեպի շքեղ Khoo Kongsi տոհմական տունը, որին կհաջորդի զբոսանք արվեստի պատկերասրահներով, տաճարներով եւ «Little India»-ի գունեղ փողոցներով։
Կեսօրին ազատ ժամանակ՝ քաղաքը սեփական նախաձեռնությամբ հետազոտելու համար։
Գիշերակաց Bayview Georgetown հյուրանոցում։
Օր 10. Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։
Ազատ ժամանակ Ջորջթաունը բացահայտելու համար՝ մինչև դեպի Պենանգի օդանավակայան տրանսֆերային ծառայությունը։
Ճանապարհորդության ավարտ։
Մագելանյանի Խոսքը Այս Ճամփորդական Փաթեթի Վերաբերյալ.
Որոշ ճամփորդություններ բացահայտում են որոշ նախանշված ուղղություններ: Մյուսները բացահայտում են ամբողջական տարածաշրջաններ։
Այս ուղեւորությունն անցնում է մշակույթների, բնապատկերների եւ դարավոր պատմությունների միջով՝ Սինգապուրի ֆուտուրիստական հորիզոններից մինչև Մալայզիայի արեւադարձային անտառներն ու Պենանգի պատմական փողոցները։ Այստեղ տաճարները վեր են խոյանում գաղութային շենքերի կողքին, ջունգլիների արահետները տանում են դեպի թաքնված ջրվեժներ, իսկ աշխույժ շուկաները լցված են համեմունքների բույրով ու մարդկային զրույցներով։
Այս ճանապարհորդությունը պարզապես Հարավարեւելյան Ասիայի վայրեր բայցելելու մասին չէ. այն բացահայտում է՝ ինչպես են ավանդույթներն ու ժամանակակից կյանքը գոյակցում կատարյալ ներդաշնակության մեջ։
Նվազագույն գինը. 4 Անձի համար
- Մեծահասակ
- -
- 1
- +
- Երեխաներ
- -
- 0
- +
Գինը: € 1 800.00
Գինը երեխաների: € 0
Ամրագրել
-
Hotel pick up & drop off
-
4 աստղանի հյուրանոց նախաճաշով
-
Գիտ-էքսկուրսավարի ծառայություն
-
Ընթրիք
-
Ճաշ
-
Հասարակական տրանսպորտ
- Անձի համար | 1 800.00€

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն