Aer Lingus Aer Lingus

Aer Lingus

Aer Lingus-ը Իռլանդիայի ազգային ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 1936 թվականին Իռլանդիայի կառավարության կողմից: Ավիաընկերությունը սեփականաշնորհվեց 2006-2015 թվականներին եւ այժմ ամբողջությամբ հանդիսանում է International Airlines Group-ի (IAG) դուստր ձեռնարկություններից մեկը: Ավիաընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Դուբլինի Օդանավակայանի տարածքում՝ Քլոգրանում, Դուբլին կոմսություն:

Aer Lingus-ը չվերթներ է իրականացնում ավելի քան 107 ուղղություններով, որոնք գործում են Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում: Aer Lingus-ը թռչում է 16 ուղիղ երթուղիներով դեպի Հյուսիսային Ամերիկա՝ Նյու Յորք (JFK), Նյուարկ/Նյու Ջերսի, Բոստոն, Վաշինգտոն, Հարթֆորդ/Կոնեկտիկուտ, Ֆիլադելֆիա, Օրլանդո/Ֆլորիդա, Մայամի, Ֆլորիդա, Չիկագո, Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Սիեթլ Մինեապոլիս Սենտ Պոլ, Տորոնտո:

Aer Lingus-ն ունի կոդշեյրինգային համաձայնագրեր Oneworld-ի, Star Alliance-ի եւ SkyTeam-ի անդամների հետ, ինչպես նաեւ միջցանցային համաձայնագրեր Էթիհադ Էյրվեյսի, JetBlue-ի եւ Յունայթեդ Էյրլայնսի հետ:

Aer Lingus անվանումը գալիս է կելտական «aer loingeas» տերմինից, որը նշանակում է «օդային նավատորմ»:

Aer Lingus-ի նոր ապրանքանիշ մարմնավորում է ավիաընկերության հավակնությունները՝ լինելու Հյուսիսային Ատլանտիկայի առաջատար արժեքային ավիափոխադրողը:

Ավիաընկերության նոր լոգոտիպը հանդես է գալիս եռատերեւի տեսքով (shamrock). այն ունի որոշակի թեքվածք, որը խորհրդանշում է դինամիզմն ու արագությունը, իսկ սրտաձեւ տերեւները արտացոլում են ապրանքանիշի ջերմությունն ու հյուրընկալությունը:

2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Aer Lingus-ը շահագործում է բացառապես Էյրբասի ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմ: Առևտրային նավատորմը բաղկացած է 54 արդեն շահագործման մեջ գտնվող եւ 5 պատվերի մեջ գտնվող ինքնաթիռներից: Դրանք ներկայացված են ստորեւ.
3 Էյրբաս Ա330-200s,
10 Էյրբաս Ա330-300s,
27 Էյրբաս Ա320-200s,
6 Էյրբաս Ա320neo (+1 պատվիրված),
8 Էյրբաս Ա321neo (+4 պատվիրված):

Այս ժամանակակից նավատորմի միջոցով Aer Lingus-ը շարունակում է մատուցել բացառիկ ծառայություններ եւ սահուն թռիչքի փորձ յուրաքանչյուր ճանապարհորդի համար:
 

Իռլանդական փոխադրողն ունի նաեւ առանձին բեռնափոխադրումների բաժին, որն ապահովում է բեռնափոխադրումներ Մեծ Բրիտանիայի, մայրցամաքային Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ներսում: Այլ ընկերությունների (Stobart Air, Jetblue Airways, United Airlines) հետ միջսահմանային պայմանագրերի շնորհիվ այն առաջարկում է բազմաթիվ կապեր Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների եւ Կանադայի հետ:

Aer Lingus-ի կարգախոսն է` «Smart flies Aer Lingus».

Aer Lingus-ն ունի հավատարմության նոր ծրագիր՝ AerClub: AerClub-ը թույլ է տալիս անդամներին հավաքել Avios միավորներ, ամեն անգամ, երբ նրանք ամրագրում են թռիչքներ, «վերգետնյա» եւ «օնլայն» ապրանքանիշերի լայն տեսականիից, ներառյալ մանրածախ առեւտուրը, հյուրանոցները եւ մեքենաների վարձույթը Իռլանդիայում, Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում: AerClub-ի անդամները Avios միավորներ են կուտակում նաեւ Aer Lingus-ի գործընկեր ավիաընկերությունների՝ British Airways-ի, Cathay Pacific-ի, Qantas-ի եւ United Airlines-ի ծառայություններից օգտվելիս:

Aer Lingus-ը Իռլանդիայի միակ ավիաընկերությունն է, որը Skytrax-ի՝ կողմից հավաստագրվել է որպես 4 աստղանի ավիափոխադրող՝ իր օդանավակայանի որակի եւ ինքնաթիռում մատուցվող ծառայությունների եւ անձնակազմի սպասարկման համար: Ապրանքի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն: Սպասարկման վարկանիշը ներառում է նաեւ ինչպես օդանավի անձնակազմի, այնպես էլ վերգետնյա անձնակազմի կողմից մատուցվող ծառայությունների որակը: